Ֆինանսական համակարգի դերը տնտեսության մեջ
Ֆինանսական համակարգը նման է տնտեսության սրտի զարկի, որը ապահովում է ֆինանսական ռեսուրսների սահուն շրջանառումը մարդկանց, գործարարների և կառավարության միջև։ Կարող ենք այն համեմատել մեր արյունատար անոթների հետ՝ որոնք ապահովում են օրգանիզմի կենսունակությունն ու նորմալ գործունեությունը։ Ֆինանսական համակարգը հանդես է գալիս որպես տնտեսության արյունատար համակարգ՝ օգնելով, որ փողի հոսքն անցնի տարբեր հատվածների միջով:
Ֆինանսական համակարգը կազմված է տարբեր ֆինանսական կառույցներից, ինչպիսիք են՝ բանկերը, ոչ-բանկ վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները և այլն:
Ֆինանսական համակարգը մեզ թույլ է տալիս.
- վճարել ապրանքների և ծառայությունների համար, առևտուր անել շուկաներում,
- գումար խնայել և այն ներդնել՝ ավելին վաստակելու համար,
- պարտքով գումար վերցնել, երբ կա դրա կարիքը,
- պաշտպանել մեզ ռիսկերից, ինչպիսիք են դժբախտ պատահարները կամ անսպասելի իրադարձությունները:
Այսպես, սկսած ամենօրյա գործողություններից՝ ինչպես օրինակ խորտիկ գնելը, մինչև խոշոր ֆինանսական գործարքներ, ֆինանսական համակարգը առանցքային նշանակություն ունի մեր առօրյա կյանքում և հանդիսանում է այն ուժը, որը պահպանում է մեր տնտեսության կայունությունն ու ակտիվությունը։