ՀՀ ֆինանսական շուկաներ
Ֆինանսական շուկան այն համակարգն է, որում տեղի է ունենում ֆինանսական ռեսուրսների շրջապտույտ ֆինանսական շուկայի մասնակիցների միջև: ՀՀ ֆինանսական շուկայի հիմնական մաս են հանդիսանում դրամական շուկան, դրտարժութային շուկան, արժեթղթերի շուկան:
Դրամական շուկա։ Դրամական շուկան ֆինանսական շուկայի այն հատվածն է, որտեղ իրականացվում են կարճաժամկետ փոխառություններ, փոխատվություններ, ներդրումներ և բարձր իրացվելի գործիքների առևտուր։ Դրամական շուկայի հիմնական գործառույթն է ապահովել իրացվելիության կառավարման հարթակ՝ կարճաժամկետ ֆինանսական կարիքների համար: Դրամական շուկայի մասնակիցներն են կենտրոնական և առևտրային բանկերը, բրոքերային և դիլերային ընկերությունները, ֆինանսավարկային այլ ընկերություններ:
ԿԲ-ի մասնակցությունն այս շուկայում ձևավորվում է գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո, որն արդյունավետորեն իրականացվում է դրամային շուկայի տոկոսադրույքներն ուղղորդելու միջոցով:
Հիմնական տվյալներ
ԿԲ կողմից իրականացված գործառնություններ
ԿԲ գործառնությունների կանոնակարգում
Իրացվելիության կարճաժամկետ կառավարում
Արտարժութային շուկա: Արտարժութային շուկան այն համակարգն է, որտեղ շուկայի մասնակիցների կողմից իրականացվում են արտարժույթի առքի և վաճառքի գործառնություններ: ՀՀ կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը համահունչ է ազատականացված կապիտալի հաշվի գործարքների և անկախ դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներին: Այնուամենայնիվ, երբեմն ՀՀ կենտրոնական բանկը կարող է միջամտել արտարժութային շուկայում հնարավոր խուճապային իրավիճակները և էական տատանումները կանխելու նպատակով:
Փոխարժեքներ: Նպատակ հետապնդելով արժութային շուկայի մասնակիցներին տրամադրել շուկայի զարգացումներն արտահայտող ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ կենտրոնական բանկը հաշվարկում և հրապարակում է արժութային շուկաներում ձևավորված արտարժույթների միջին փոխարժեքների և թանկարժեք մետաղների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքները։ ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ ՀՀ դրամի միջին փոխարժեքը հաշվարկվում է ՀՀ արտարժութային շուկայում իրականացված առքի և վաճառքի գործարքների հիման վրա: Այլ արտարժույթների և թանկարժեք մետաղների միջին փոխարժեքները հաշվարկվում են որպես քրոս փոխարժեքներ:
Հիմնական տվյալներ
Արտարժութային ածանցյալների շուկա
Արժեթղթերի շուկա։ Արժեթղթերի շուկան այն համակարգն է, որտեղ շուկայի մասնակիցների կողմից իրականացվում է նոր արժեթղթերի թողարկումը, դրանց առաջնային տեղաբաշխումը և երկրորդային շուկայում շրջանառությունը: ՀՀ արժեթղթերի շուկայի հիմնական մաս է կազմում ՀՀ պետական պարտատոմսերի շուկան: ՀՀ պետական պարտատոմսերի շուկան ֆինանսական շուկայի մասնագիտացված հատված է, որտեղ կառավարությունը թողարկում է պարտատոմսեր՝ պետական նախագծերի գործունեությունը ֆինանսավորելու նպատակով: ՀՀ-ում պետական պարտատոմսերը տեղաբաշխվում են աճուրդների միջոցով, որոնք տեղի են ունենում «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում:
Իրացվելիության կառավարման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական շուկայում կարող է իրականացնել ՀՀ պետական պարտատոմսերի առք և վաճառք: ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերը և սահմանված չափանիշներին բավարարող ոչ պետական պարտատոմսերը (կորպորատիվ արժեթղթերը) հանդիսանում են նաև ՀՀ կենտրոնական բանկի հետ Ռեպո/Հակադարձ ռեպո գործառնությունների համար ընդունելի գործիքներ:
ՀՀ կենտրոնական բանկը, յուրաքանչյուր աշխատանքային օր, հաշվարկում և հրապարակում է ՀՀ պետական պարտատոմսերի եկամտաբերության կորը, ՀՀ պետական պարտատոմսերի ինդեքսները.