• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Ֆինանսական կայունություն
  • Ֆինանսական կայունության կարևորությունը
    • Ֆինանսական համակարգի դերը տնտեսության մեջ
    • Կայուն ֆինանսական համակարգի կարևորությունը
    • Ֆինանսական կայունությանը վտանգող ռիսկերը
    • Կենտրոնական բանկի դերը ֆինանսական կայունության հարցում
  • Մակրոպրուդենցիալ քաղաքականությունը և դրա կիրառումը
    • Մակրոպրուդենցիալ քաղաքականության հայեցակարգը
    • Մակրոպրուդենցիալ քաղաքականության նպատակներն ու գործիքակազմը
  • Ֆինանսական կայունությանը հասնելու ռազմավարությունները
    • Ֆինանսական կայունության քաղաքականության իրականացումը Հայաստանում
    • Հայաստանում կիրառվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքները
    • Սթրես թեստավորում
  • Որոշումների կայացման ընթացակարգը
    • Ֆինանսական կայունության քաղաքականության թափանցիկության ապահովում
    • Ֆինանսական կայունության հաշվետվություն
    • ՀՀ ԿԲ խորհրդի որոշումները ֆինանսական կայունության վերաբերյալ
    • Տվյալներ, աղյուսակներ և գծապատկերներ
  • Կայուն ֆինանսներ
    • Կլիմայի փոփոխություն և ֆինանսական ռիսկեր
    • Կայուն ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզ
    • Հետազոտական և վերլուծական աշխատանքներ
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Կենսակայունության հաշվետվություն
    • Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզ
  • Հիմնական գործառույթներ
  • Ֆինանսական կայունություն

Ֆինանսական կայունություն

Ֆինանսական կայունության կարևորությունը

Ֆինանսական կայունության ապահովման խնդիրն առավելապես կարևորվել է 2007-2008թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ պարզ դարձավ, որ առանձին ֆինանսական կազմակերպությունների կարգավորմանն ուղղված քաղաքականությունը լիարժեք և բավարար չէ ամբողջ ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար: Միևնույն ժամանակ, առանց ֆինանսական համակարգի կայունության հնարավոր չէ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր։  

Ֆինանսական կայունության ապահովման կարևորությունը հաշվի առնելով՝ մի շարք երկրներում ֆինանսական կայունության ապահովումը օրենսդրորեն ամրագրվել է որպես կենտրոնական բանկերի առաջնային նպատակներից մեկը: ​

Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կայունության ապահովման պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 200.2-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով: Համաձայն վերոնշյալ օրենսդրությանը, կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը: 

Ֆինանսական կայունությունը ֆինանսական համակարգի՝ ֆինանսական հաստատությունների, շուկաների և շուկայի ենթակառուցվածքների կողմից հավանական ցնցումներին ու անհավասարակշռություններին դիմակայելու ունակությունն է՝ այդ կերպ նվազեցնելով ֆինանսական միջնորդության գործառույթների խաթարման հավանականությունը:​

Ֆինանսական կայունության նպատակը ոչ թե մեկ առանձին ֆինանսական հաստատության կայունությունն է, այլ ամբողջ ֆինանսական համակարգի կայունությունը:​

 Մակրոպրուդենցիալ քաղաքականությունը և դրա իրականացման սկզբունքները

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, Ֆինանսական կայունությունը ապահովելու նպատակով, իրականացնում է մակրոպրուդենցիալ քաղաքականություն։ Այդ քաղաքականության շրջանակներում Կենտրոնական բանկը մշտադիտարկում է ֆինանսական համակարգում ռիսկերի կուտակումները (կամ նյութականացումը) ազդարարող վաղ ահազանգման մի շարք ցուցանիշներ, այդ ցուցանիշների համախմբման արդյունքում կազմված ինդեքսներ, և այդ ռիսկերի գնահատման նպատակով կիրառում է տարբեր մոդելներ ու մակրո սթրես-թեստավորման համակարգեր:

Ֆինանսական կայունության ապահովում

Կատարված վերլուծությունները, ինչպես նաև դրանց արդյունքներով արված եզրակացությունները և առաջարկությունները հաղորդակցվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական կայունության կոմիտեի նիստերում: Մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքների կիրառման վերաբերյալ վերջնական որոշումները կայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Խորհուրդը:

Որոշումների հաղորդակցման գործընթացը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հաղորդակցման տարբեր ուղիներով ապահովում է Ֆինանսական կայունության քաղաքականության թափանցիկությունը:  Հաղորդակցման հիմնական ուղիներն են հրապարակվող Ֆինանսական կայունության հաշվետվությունները (ՖԿՀ), մակրոպրուդենցիալ քաղաքականության վերաբերյալ ԿԲ խորհրդի որոշումները, մամլո հաղորդագրությունները, ելույթները, ինչպես նաև հարակից այլ նյութերը և հետազոտական աշխատանքները: Կենտրոնական բանկի հաղորդակցումն ուղղված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շահառուներին: Հաղորդակցման արդյունավետությունը բարձրացնելու և առաջադրված խնդիրներն իրագործելու համար Կենտրոնական բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում հաշվի առնելով շահառու կողմերի գործունեության բնույթը և նրանց փորձագիտական պատրաստվածության աստիճանը։ Հիմնական շահառու կողմերի հետ ֆինանսական կայունության քաղաքականության շուրջ հաղորդակցման հիմնական ուղիներն են ՀՀ ԿԲ-ի կայքը, լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը, թիրախային լսարանների հետ հանդիպումները, համաժողովները, փորձի փոխանակումները:

Կայուն ֆինանսներ

Կայուն ֆինանսների նպատակն է ինտեգրել շրջակա միջավայրի, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) չափանիշները ֆինանսական որոշումների կայացման գործընթացում և աջակցել կայուն տնտեսական աճին։ Կայուն ֆինանսները նպատակ ունի նաև բարձրացնել ֆինանսական հատվածի իրազեկվածությունն ու թափանցիկությունը ԲՍԿ ռիսկերը մեղմելու և կառավարելու անհրաժեշտության վերաբերյալ՝ հաշվի առնելով նման ռիսկերի երկարաժամկետ բնույթը և դրանց գնահատման անորոշությունը։

Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության կոմիտեն (Կոմիտե) ֆինանսական կայունության քաղաքականության հարցերով մշտական գործող քաղաքականության կոմիտե է: Կոմիտեի  նախագահը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահն է։ Կոմիտեն քննարկում է Հայաստանի Հանրապետության մակրոֆինանսական միջավայրի ընթացիկ իրավիճակը, զարգացումների հնարավոր ուղղությունները, ֆինանսական կայունությանն առնչվող ռիսկերը, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված առաջարկները, միջոցառումներն ու դրանց իրականացման ուղիները։

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ