Օգտագործման պայմաններ
www.cba.am կայքը («Կայք») պատկանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (Կենտրոնական բանկ) և Կայքում առկա բովանդակությունը, ներառյալ՝ տեքստը, գրաֆիկան, լոգոները, պատկերները, աուդիո հոլովակները, թվային ներբեռնումները և ծրագրային ապահովումը պաշտպանված են հեղինակային իրավունքով, ապրանքային նշաններով, և մտավոր սեփականության այլ իրավունքներով:
Կայքում ներկայացված տեղեկատվությունը կրում է միայն տեղեկատվական բնույթ և չի կարող համարվել ֆինանսական, ներդրումային կամ իրավաբանական խորհրդատվություն:
Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում Կայքում առկա երրորդ կողմի Կայքերի բովանդակության համար և որևէ ուղղակի, անուղղակի, կամ այլ վնասների համար, որոնք բխում են Կայքի կամ Կայքում ներկայացված տեղեկատվության օգտագործումից:
Օգտագործման պայմաններ
Սույն պայմանները («Պայմաններ») կարգավորում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի («Կենտրոնական բանկ») կայքի («Կայք») օգտագործումը: Կայք մուտք գործելով կամ օգտագործելով՝ Դուք համաձայնում եք Պայմաններին:
Մտավոր սեփականության իրավունքներ.
Կայքում առկա ողջ բովանդակությունը, ներառյալ՝ տեքստը, գրաֆիկան, լոգոները, պատկերները, աուդիո հոլովակները, թվային ներբեռնումները և ծրագրային ապահովումը, պատկանում են Կենտրոնական բանկին կամ դրանց իրավատերերին և պաշտպանված են հեղինակային իրավունքով, ապրանքային նշաններով, և մտավոր սեփականության այլ իրավունքներով:
Տեղեկատվության օգտագործում.
Կայքում ներկայացված տեղեկատվությունը միայն տեղեկատվական նպատակների համար է և չի կարող համարվել ֆինանսական, ներդրումային կամ իրավաբանական խորհրդատվություն:
Կենտրոնական բանկը չի բացառում տեխնիկական խնդիրների առաջացումը և չի երաշխավորում Կայքի հասանելիություն ու անխափան աշխատանքը:
Երրորդ կողմի հղումներ.
Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր կամ ռեսուրսներ: Այս հղումները տրամադրվում են բացառապես Ձեր հարմարության համար և չեն ենթադրում Կենտրոնական բանկի կողմից նման կայքերում արտահայտված բովանդակության, ապրանքների, ծառայությունների կամ կարծիքների հաստատում: Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում որևէ բովանդակության, նյութերի կամ ծառայությունների համար, որոնք հասանելի են որևէ երրորդ կողմի կայքերում կամ ռեսուրսներում կամ դրանց միջոցով:
Պատասխանատվության սահմանափակում.
Օրենքով թույլատրված առավելագույն չափով Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում որևէ ուղղակի, անուղղակի, հետևանքային և այլ վնասների, ինչպես նաև ներառյալ, բայց առանց սահմանափակման, տվյալների կամ եկամտի կորստի և բաց թողնված օգուտի համար, որոնք բխում են կամ կապված են Ձեր կողմից Կայքի կամ Կայքում ներկայացված տեղեկատվության օգտագործման հետ:
Կիրառելի իրավունք.
Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ անկախ այլ օրենսդրության հետ հակասություններից: Սույն Պայմաններից առաջացած կամ դրանց հետ կապված ցանկացած վեճ ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ իրավասությանը:
Պայմանների փոփոխությունը.
Կենտրոնական բանկն իրավունք ունի փոփոխել կամ թարմացնել Պայմանները ցանկացած ժամանակ առանց նախնական ծանուցման: Ձեր կողմից Կայքի շարունակական օգտագործումը Պայմանների ցանկացած փոփոխությունից հետո նշանակում է այդ փոփոխությունների ընդունում:
Այս Պայմանների անգլերեն և հայերեն տարբերակների և տարբեր լեզուներով տեքստերի միջև հակասության դեպքում գերակայում է հայերենը:
Եթե համաձայն չեք Պայմաններին, խնդրում ենք ձեռնպահ մնալ Կայքն օգտագործելուց: