• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Ֆինանսական դիտարկումների կենտրոն
    • ՖԴԿ մասին
    • Ռազմավարություն
  • Հաշվետու անձիք
    • Ֆինանսական կազմակերպություններ
    • Ոչ ֆինանսական կազմակերպություններ
    • Այլ հաշվետու անձիք
  • Միջազգային համագործակցություն
    • Ակնարկ
    • Գնահատման հաշվետվություններ
    • Փոխըմբռնման հուշագրեր
  • Օրենսդրություն
    • Միջազգային փաստաթղթեր
    • Օրենքներ
    • Ենթաօրենսդրական ակտեր
  • Հրապարակային նյութեր
    • Տարեկան հաշվետվություններ
    • Ռազմավարական վերլուծություններ
    • Այլ վերլուծական նյութեր
    • Տիպաբանություններ
    • Այլ ուղեցույցներ
    • Կիրառելի ցանկեր
    • Հղումներ
  • Միջգերատեսչական հանձնաժողով
  • ՖԴԿ նորություններ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Առցանց ուսուցման համակարգ
  • Հիմնական գործառույթներ
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար

Տեղեկացեք, թե ինչ է փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը, և որն է ՀՀ կենտրոնական բանկի դերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ։


Ինչ է փողերի լվացումը և ինչո՞ւ պետք է պայքարենք դրա դեմ


Փողերի լվացումը հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները օրինական աղբյուր ունեցող միջոցների վերածելու գործընթաց է։ Այդ եկամուտները՝ վերջնականապես օրինական ֆինանսական համակարգ դուրս բերելու համար, սովորաբար անցնում են հետևյալ երեք փուլերով.

Առաջին փուլ. տեղաբաշխում – Հանցավոր գործունեությունից ստացված կանխիկից կամ այլ ակտիվներից ֆիզիկապես ձերբազատում: Այս փուլի ընթացքում փող լվացողը հանցավոր եկամուտները ներմուծում է ֆինանսական համակարգ: Հաճախ դա իրականացվում է միջոցները շրջանառության մեջ դնելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ֆինանսական հաստատությունների, խաղատների և այլ օրինական բիզնեսների միջոցով:
Երկրորդ փուլ. շերտավորում – Հանցավոր եկամուտների առանձնացումը դրանց աղբյուրից՝ ֆինանսական գործարքների տարբեր շերտերով՝ ուղղված եկամուտների ծագումը թաքցնելուն: Երկրորդ փուլը ներառում է հանցագործությունից ստացված եկամուտները փոխակերպելը և բարդ ֆինանսական գործարքներ կատարելը՝ միջոցների աղբյուրը և սեփականությունը թաքցնելու համար:
Երրորդ փուլ. ինտեգրում – Հանցավոր միջոցներին օրինականություն հաղորդելը՝ դրանք տնտեսություն վերադարձնելով թվացյալ բնականոն գործարար կամ անձնական գործարքների միջոցով։

Գործնականում փողերի լվացման դեպքերը կարող են չունենալ բոլոր երեք փուլերը. որոշ փուլեր կարող են համակցվել, կամ մի քանի փուլեր կարող են կրկնվել մի քանի անգամ։

Փողերի լվացումը սպասարկում է ծանր հանցագործությունների լայն շրջանակ և, ի վերջո, սպառնում է ֆինանսական համակարգի կայունությանը: Փողերի լվացումն ունի ծանր սոցիալական հետևանքներ. այն աջակցում է թմրանյութերի, զենքի առուվաճառքիրականացնողներին, ահաբեկիչներին և այլ հանցագործներին՝ իրենց հանցավոր գործունեությունը իրականացնելու և ընդլայնելու համար: Այս գործընթացը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ այն հանցագործներին հնարավորություն է տալիս օգտվել հանցավոր եկամուտներից՝ առանց վտանգելու դրանց աղբյուրի բացահայտումը:
Չբացահայտված փողերի լվացման բազմաթիվ բացասական մակրոտնտեսական հետևանքները, ի թիվս այլնի, ներառում են՝ կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի աճը, օրինական մասնավոր հատվածի խաթարումը, ֆինանսական կազմակերպությունների թուլացումը, երկրի և բիզնեսի հեղինակության ռիսկը և այլն: Հետևաբար, կարևոր է պայքարել փողերի լվացման դեմ՝ շարունակաբար վերահսկելով, որպեսզի հակազդեցության բոլոր միջոցառումները լինեն ժամանակին և արդյունավետ:

Ինչ է ահաբեկչության ֆինանսավորումը և ինչո՞ւ պետք է պայքարենք դրա դեմ

Ահաբեկչության ֆինանսավորումը ահաբեկիչներին կամ ահաբեկչական կազմակերպություններին միջոցներ տրամադրելու գործընթացն է՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու կամ որևէ ահաբեկչական կազմակերպության աջակցելու համար: Ահաբեկչության ֆինանսավորումը օգտագործում է միջոցներն հանցավոր նպատակներով, սակայն այդ միջոցները պարտադիր չէ, որ ստացվեն հանցավոր աղբյուրներից. դրանք կարող են նաև ստացվել օրինական աղբյուրներից, ինչպիսիք են աշխատավարձերը, օրինական ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
Տեխնիկակապես ահաբեկիչների և այլ հանցագործների կողմից կիրառվող մեթոդները նման են։ Չնայած տրամաբանական է, որ օրինական աղբյուրներից ֆինանսավորումը պարտադիր չէ լվանալ, այնուամենայնիվ ահաբեկչական խմբավորումները պետք է քողարկեն իրենց և իրենց օրինական ֆինանսավորման աղբյուրների միջև կապը, մասամբ՝ ապագայում այդ աղբյուրների շարունակականությունն ու անխափանությունն ապահովելու համար։
Այդ կերպ, ահաբեկիչները կիրառում են հանցավոր կազմակերպությունների մեթոդներին նման մեթոդներ, ինչպիսիք են մաքսանենգությունը, գործարքների տարանջատումը, դրամական գործիքների ձեռքբերումը, դրրրամական փոխանցումները և դեբետային, կրեդիտային և նախապես կանխավճարային քարտերի օգտագործումը։

Փողերի լվացման նման ահաբեկչության ֆինանսավորումը հաճախ ներառում է երեք քայլ.

Առաջին քայլ՝ միջոցների հայթայթում՝  միջոցների հավաքագրում ահաբեկչության նպատակներով ։
Երկրորդ քայլ՝ միջոցների տեղաշարժ՝  միջոցների տրամադրում ահաբեկիչներին և ահաբեկչական կազմակերպություններին ։
Երրորդ քայլ՝ միջոցների օգտագործում՝ միջոցների ուղղոդրում ահաբեկչական նպատակներով։

Ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր հետևանքները նման են փողերի լվացման հետևանքներին։ Այնուամենայնիվ, ահաբեկչության ֆինանսավորման ծանր հետևանքը հենց ահաբեկչությունն է, որը կարող է կործանարար ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Ամենաակնհայտը՝ գույքի ոչնչացումը և մարդկային զոհերն են։ Ահաբեկչությունն անուղղակիորեն ազդում է տնտեսության վրա՝ ստեղծելով շուկայական անորոշություն, զբոսաշրջության հոսքերի նվազում և ապահովագրական պահանջների աճ։

Ինչու է կարևոր  պայքարել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ և ի՞նչ ռիսկեր կան

Հիմնական նպատակն է ֆինանսական համակարգը և ընդհանուր տնտեսությունը պաշտպանել փողերի լվացման, ահաբեկչության սպառնալիքներից, այդպիսով ամրապնդելով ֆինանսական ոլորտը և նպաստելով անվտանգությանը։
Այս նպատակին հասնելու համար պետք է հետապնդել հետևյալ միջանկյալ արդյունքները.

• Միասնական քաղաքականության և համագործակցության միջոցով նվազեցվում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը,
• Հանցագործությունից ստացված եկամուտները և ահաբեկչության ֆինանսավորումը կանխվում են ֆինանսական և այլ ոլորտներ մուտք գործելուց կամ հայտնաբերվեն և այդ ոլորտների ներկայացուցիչների կողմից տեղեկացվում  են իրավասու մարմիններին ,
• Փողերի լվացման սպառնալիքները հայտնաբերվում և կանխվում են, հանցագործները պատժվում և զրկվում հանցավոր եկամուտներից։ Ահաբեկչության ֆինանսավորման սպառնալիքները հայտնաբերվում և կանխվում են, ահաբեկիչները զրկվում են միջոցներից, իսկ ահաբեկչությունը ֆինանսավորողները ենթարկվում են պատժամիջոցների ՝ այդպիսով նպաստելով ահաբեկչական գործողությունների կանխարգելմանը,

Ինչպես ենք մենք պայքարում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ արդյունավետ պայքարի համար ստեղծվում են ֆինանսական հետախուզական մարմիններ (ՖՀՄ): ՖՀՄ-ները ազգային մարմիններ են, որոնք զբաղվում են ֆինանսական հետախուզությամբ: Հայաստանի ազգային ՖՀՄ-ն Ֆինանսական դիտակրումների կենտրոնն է (ՖԴԿ), որը ստեղծվել է 2005 թվականին որպես առանձին ստորաբաժանում Հայաստանի Կենտրոնական բանկի կառուցվածքում:
ՖԴԿ-ն վարչական տիպի ֆինանսական հետախուզական մարմին է, որի առաքելությունն է պայքարել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ՝ հանդես գալով որպես միջնորդ հաշվետու անձանց և իրավապահ մարմինների միջև։
ՖԴԿ-ի հիմնական գործառույթն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումն ու փոխանակումը: Բացի այդ, ՖԴԿ-ն ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային կազմակերպություններում և կառույցներում՝ միաժամանակ ակտիվորեն մասնակցելով համապատասխան միջազգային նախաձեռնություններին:
Այս ուղղությամբ ազգային առաջնահերություններն ու նպատակները սահմանվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ազգային ռազմավարությամբ»։
ՖԴԿ-ի լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ՖԴԿ-ի կազմակերպական կառուցվածքը և գործառույթները սահմանվում են նրա կանոնադրությամբ:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ