• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Մեր մասին
  • Մեր ռազմավարությունը
    • Ռազմավարական առաջնահերթություններ
    • Ընթացիկ նախագծեր
    • Տարեկան հաշվետվություն
  • Մեր կառավարումը
    • Խորհուրդ
    • Գործադիր Կոմիտե
  • Մեր մարդիկ
  • Մեր գործընկերները
    • Հասարակություն
    • Ֆինանսական համակարգ
    • Ազգային Ժողով
    • Կառավարություն
    • Միջազգային գործընկերներ
  • Մեր պատմությունը
    • Հայկական դրամի էվոլյուցիան
    • Ֆինանսական համակագի զարգացման ուղին
    • Դրամավարկային քաղաքականության պատմությունը
    • ԿԲ նախագահներ
  • Մեր մասին

Մեր մասին

Ինչ ենք մենք անում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) երկրի ազգային պետական բանկն է և անկախ դրամավարկային (մոնետար) մարմինը։ Այն վճռորոշ դեր է կատարում ֆինանսական կայունության և գների կայունության ապահովման գործում, որոնք իրենց հերթին նպաստում են տնտեսության կայուն աճին։ Ապահովելով ամուր ֆինանսական համակարգ և իրականացնելով արդյունավետ դրամավարկային քաղաքականություն՝ ՀՀ ԿԲ-ն նպաստում է կայուն տնտեսական միջավայրին, ինչը իր հերթին ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ քաղաքացիների երկարաժամկետ բարեկեցության գրավականն է։

ՀՀ ԿԲ-ն, իր հիմնական խնդիրներից զատ, կատարում է ֆինանսական համակարգի անխափան գործունեության տեսանկյունից էական մի շարք այլ գործառույթներ, այդ թվում՝

  • Ֆինանսական ծառայությունների կարգավորում և վերահսկողություն. բանկերի, վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի հսկողություն՝ ուղղված կայունության, թափանցիկության, արդար մրցակցության և սպառողների պաշտպանության ապահովմանը:
  • Դրամաշրջանառության արդյունավետության և անվտանգության ապահովում. ազգային արժույթի՝ հայկական դրամի (ՀՀ դրամ) թողարկում և շրջանառություն՝ պահպանելով ֆինանսական համակարգի հանդեպ հանրության վստահությունը:
  • Ֆինանսական և արտաքին հատվածի վիճակագրության հավաքագրում և հրապարակում. ճշգրիտ, ժամանակին և թափանցիկ տնտեսական տվյալների տրամադրում՝ քաղաքականություն մշակողների, գործարար շրջանակների և հանրության կողմից տեղեկացված որոշումներ կայացնելու համար։
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար. կարգավորումների մշակում և կիրառում՝ կանխելու ֆինանսական հանցագործությունները և ապահովելու համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

Մեր ռազմավարությունը

Մեր առաքելության հիմքում մեր հիմնարար արժեքներն են և ՀՀ կենտրոնական բանկի մանդատը՝ ուղղված գների և ֆինանսական կայունության ապահովմամբ ազգային բարեկեցության ամրապնդմանը։ Արագ փոփոխվող և անորոշություններով լի աշխարհում մենք շարունակում ենք թափանցիկության և հետևողականության շնորհիվ հուսալի գործընկեր լինել հանրության, ֆինանսական հաստատությունների և շահագրգիռ կողմերի համար։ Մեր տեսլականը հետազոտության և նորարարության առաջնորդումն է գերազանցությամբ՝ խթանելով առաջընթացն ու բարեփոխումները։ Բարեվարքության, հարգանքի և գերազանցության արժեքներով խարսխված՝ մենք ձգտում ենք իրագործել մեր առաքելությունը և ձևավորել կայուն ու բարգավաճ ապագա։

Մեր կառավարումը

Կենտրոնական բանկն իր նպատակներն արդյունավետորեն իրականացնելու համար պետք է ունենա անկախ կառավարման համակարգ, համապատասխան գործիքակազմ (ներառյալ՝ իրավական գործիքակազմը), ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ։ Այս ամենը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով։ Թափանցիկությանը, նորարարությանն ու պատասխանատու կառավարմանն ուղղված իր անսասան հանձնառությամբ ՀՀ ԿԲ-ն շարունակում է ամրապնդել երկրի ֆինանսական համակարգը, խթանել կայուն տնտեսական զարգացումը և դիմակայուն ապագա կառուցել Հայաստանի համար։

Մեր մարդիկ

ՀՀ կենտրոնական բանկում մեր աշխատանքը սոսկ պարտականություններ կատարելը չէ. դա մեր նվիրումն է հանրային բարօրությանը։ Մենք ապահովում ենք մի միջավայր, որտեղ աշխատակիցները իրենց աշխատանքի նկատմամբ ունեն սեփականության զգացում, միմյանց հետ համագործակցում են վստահությամբ և հարգանքով, արժևորում են շարունակական կրթությունը և հավատարիմ են բազմազանության, հավասարության ու ներառականության սկզբունքներին։ Թիմային աշխատանքի և մեր գործի հանդեպ նվիրումի շնորհիվ մենք ձգտում ենք բովանդակալից ազդեցություն ունենալ հանրության վրա։ Կարդալ ավելին

Մեր գործընկերները

Մենք սերտորեն համագործակցում ենք առանցքային գործընկերների, ներառյալ՝ հանրության, ֆինանսական հաստատությունների, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ Կառավարության և միջազգային կազմակերպությունների հետ՝ մեզ տրված իրավասությունն իրականացնելու համար։ Այս համագործությունները էական են տնտեսական աճի խթանման, գների կայունության ապահովման և ամուր ֆինանսական համակարգի ձևավորման համար։ Կարդալ ավելին

Մեր պատմությունը

Իր հիմնադրման պահից առայսօր ՀՀ կենտրոնական բանկը նվիրված է կայունության ապահովման, արդյունավետ դրամավարկային քաղաքականության իրականացման և կայուն աճի խթանման գործին։ Մեր պատմության մասին իմացեք ավելին այստեղ։

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ