Խորհուրդը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Խորհուրդն ունի հետևյալ կազմը. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, նախագահի երկու տեղակալներ և Խորհրդի հինգ անդամներ։ Նախագահը և նախագահի երկու տեղակալները նշանակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ 6 տարի ժամկետով։ ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի անդամները Կենտրոնական բանկում այլ պաշտոններ չեն կարող զբաղեցնել: