Դավիթ Նահապետյան
Խորհրդի անդամ
Դավիթ Նահապետյանը 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
Նա ներկայացուցիչ է մի շարք հաստատությունների կառավարման մարմիններում (Ֆինանսական համակարգի հաշտարար՝ խորհրդի նախագահ, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա՝ խորհրդի նախագահ, Սևծովյան առևտրի և զարգացման բանկ՝ Հայաստանի Հանրապետության փոխկառավարիչ): Նա ներկայացնում է Հայաստանի Կենտրոնական բանկը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մի շարք հանձնաժողովներում և խորհուրդներում, ինչպես նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովներում:
Մինչ ներկայիս պաշտոնը, պարոն Նահապետյանը 2017 թվականից եղել է Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար և գործադիր կոմիտեի անդամ: Նա Կենտրոնական բանկում աշխատանքի է անցել 2006 թվականին՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այնուհետև ստանձնելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնը (2015 թվականին):
Նա ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանից և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանից: Դավիթ Նահապետյանը նաև ավարտել է հանրային քաղաքականության և հանրային կառավարման հավաստագրային ծրագիրը Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավագիտության և դիվանագիտության դպրոցում: