• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Կարգավորում և վերահսկողություն
  • Կարգավորման և վերահսկողության մեր մոտեցումը
    • Մեր մոտեցումը
    • Հաղորդակցություն
    • Մեր մոտեցումը իրավակիրառմանը
  • Ֆինանսական կազմակերպություններ
    • Բանկեր
    • Ապահովագրություն
    • Միկրոֆինանսական կազմակերպություններ
    • Վճարահաշվարկային կազմակերպություններ
    • Ներդրումային ընկերություններ
    • Ներդրումային ֆոնդեր և ֆոնդի կառավարիչներ
    • Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներ
    • Ենթակառուցվածքներ
    • Ղեկավարների գրանցում
  • Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ
    • Բանկեր
    • Օտարերկրյա բանկի ներկայացուցչություն
    • Վարկային կազմակերպություններ
    • Վարկային բյուրոներ
    • Ապահովագրական ընկերություններ
    • Ապահովագրական բյուրոներ
    • Ապահովագրական բրոքերներ
    • Ապահովագրական գործակալներ
    • Գրավատներ
    • Արժութային դիլերներ և փոխանակման կետեր
    • Վճարահաշվարկային կազմակերպություններ
    • Ներդրումային ընկերություններ
    • Ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ
    • Ներդրումային ֆոնդեր
    • Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներ
  • Լուծարման գործընթացում գտնվող ֆինանսական կազմակերպություններ
    • Բանկեր
    • Վարկային կազմակերպություններ
    • Ներդրումային ֆոնդի կառավարիչ
  • Արժեթղթերի շուկա
  • Իրավական դաշտ
  • Հաշվետվությունների ներկայացում
  • Հիմնական գործառույթներ
  • Կարգավորում և վերահսկողություն

Կարգավորում և վերահսկողություն

Ինչ ենք մենք անում

Մեր հիմնական դերը ֆինանսական համակարգի կայունության ապահովումն է՝ ֆինանսական կազմակերպությունների գործունեության կարգավորման և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության միջոցով, ինչն էլ նպաստում է, նաև, սպառողների/ներդրողների պաշտպանությանը և արդար մրցակցության ապահովմանը: Ստորև ներկայացված են մեր հիմնական գործառույթները.

Կարգավորում

Մենք սահմանում ենք կարգավորման պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն ֆինանսական կազմակերպությունները։ Կարգավորումները վերաբերում են հետևյալ ոլորտներին․

  • Կապիտալ. սահմանում ենք պահանջներ, որպեսզի ֆինանսական կազմակերպություններն ունենան բավարար կապիտալ հնարավոր կորուստները կլանելու համար:
  • Իրացվելիություն. սահմանում ենք պահանջներ, որպեսզի ֆինանսական կազմակերպություններն ունենան բավարար իրացվելի ակտիվներ պարտավորությունները պատշաճ սպասարկելու համար:
  • Կորպորատիվ կառավարում. սահմանում ենք կառավարման համակարգի, թափանցիկության և հաշվետվողականության պահանջներ՝  ֆինանսական կազմակերպություններում պատասխանատու որոշումների կայացումը խթանելու համար։
  • Ռիսկերի կառավարում.  սահմանում ենք պահանջներ ուղղված ֆինանսական կազմակերպություններում վարկային, շուկայական, իրացվելիության, գործառնական և այլ ռիսկերի գծով արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգերի ձևավորմանը:
  • Սպառողների պաշտպանություն. սահմանում ենք պահանջներ, որոնք պաշտպանում են սպառողների իրավունքները, ապահովում են արդար վերաբերմունք և կանխում են չարաշահումները, խարդախությունները և ֆինանսական ծառայությունների սխալ վաճառքը։
  • Շուկայական վարվելակերպ. սահմանում ենք պահանջներ, որոնք կանխում են շուկայում չարաշահումները, ինսայդերական գործարքները և ոչ բարեխիղճ վարքագծի այլ դրսևորումները՝ շուկայի ամբողջականությունն ու վստահությունը պահպանելու նպատակով։

Վերահսկողության մոտեցում

ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ՝ ԿԲ) կողմից իրականացվող վերահսկողության նպատակն է հավաստիանալ, որ ֆինանսական համակարգում, կազմակերպություններում և ենթակառուցվածքներում էական ռիսկերը պատշաճ կառավարվում են, իսկ խնդիրներ և ճգնաժամեր լինելու դեպքում դրանց հետևանքները հասցված են նվազագույնի և գործընթացները կազմակերպվում են առավելագույնս սահուն և առանց ցնցումների։ Մենք կիրառում ենք ռիսկերի վրա հիմնված վերահսկողական մոտեցում՝ ֆինանսական համակարգի համար առավել նշանակալի ռիսկերը բացահայտելու, գնահատելու և մեղմելու նպատակով։

Ինչ է ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունը (ՌՀՎ)

ՌՀՎ հիմնական նպատակն է վերահսկողական հասանելի ռեսուրսները կենտրոնացնել այն ոլորտների և կազմակերպությունների վրա, որտեղ առկա են բարձր ռիսկեր:

Ներկա փոփոխվող միջավայրում, որտեղ պարբերաբար ի հայտ են գալիս նոր ռիսկեր, անհրաժեշտ է ունենալ ճկուն և նախահարձակ վերահսկողական համակարգ, որը հնարավորություն կտա ժամանակին արձագանքելու ֆինանսական կազմակերպություններին սպառնացող ռիսկերին և նպաստել ֆինանսական համակարգի կայունության ապահովմանը:

2020 թվականից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իրականացնում է ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն՝ ապահովելով, որ վերահսկողական ռեսուրսներն ու ինտենսիվությունն ուղղվեն ամենաբարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներին և կազմակերպություններին:

ՌՀՎ սկզբունքները կիրառվում են վերահսկողական բոլոր գործընթացներում՝ սկսած ֆինանսական կազմակերպությունների մուտքից ֆինանսական շուկա, մինչև դրանց առօրյա գործունեության վերահսկում, պատժամիջոցների կիրառում և շուկայից ելք։ Այս շրջանակը ապահովում է ռիսկերի բացահայտման և մեղմման գործընթացների միատեսակ և դինամիկ մոտեցում՝ նպաստելով բնակչության բարեկեցության բարելավմանը և սպառողների վստահության ամրապնդմանը ֆինանսական համակարգի նկատմամբ, ինչը միաժամանակ նպաստում է ԿԲ ֆինանսական կայունության ապահովման մանդատի իրագործմանը։

Վերահսկողության իրականացման մեթոդներ

Տեղում և հեռավար վերահսկողությունը միասին ձևավորում են ռիսկերի վրա հիմնված համապարփակ մոտեցում՝ ֆինանսական կազմակերպությունների արդյունավետ մոնիտորինգի համար․

  • Տեղում ստուգումներ – ներառում է  վերստուգող թիմերի ֆիզիկական այցելությունները ֆինանսական կազմակերպություններ՝ դրանց գործունեությունը, ռիսկերի կառավարման պրակտիկան և կանոնակարգերին համապատասխանությունը գնահատելու նպատակով։ Այն իր մեջ ներառում է տեղում ներքին գործընթացների, կառավարման համակարգերի և ֆինանսական կազմակերպության կայունության վերաբերյալ ստուգումներ։ Տեղում ստուգումներն հնարավորություն են տալիս ճիշտ պատկերացում կազմել վերոնշյալ գործընթացների և կազմակերպության ֆինանսական վիճակի վերաբերյալ՝ տեղում ղեկավար կազմի հետ հարցազրույցների և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով։
  • Հեռակա վերահսկողություն – իրականացվում է շարունակական մշտադիտարկում՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող տվյալների և հաշվետվությունների, ինչպես ֆինանսական հաշվեկշիռների, ռիսկային պրոֆիլների և կանոնակարգային հաշվետվությունների վերլուծության միջոցով։ Օգտագործվում են տվյալների վերլուծական գործիքներ և նախազգուշացնող համակարգեր՝ ի հայտ եկող ռիսկերը ժամանակին բացահայտելու նպատակով՝ առանց տեղում այցելությունների։

Միևնույն ժամանակ, մենք կիրառում ենք նաև համախմբված վերահսկողություն՝ վերահսկելու այն ֆինանսական խմբերը, որոնք ներառում են մի քանի սուբյեկտներ (օրինակ՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ընկերություններ)՝ նույն կորպորատիվ կառուցվածքի շրջանակում․

  • Խմբային մակարդակի ռիսկերի գնահատում – գնահատվում են ռիսկերը ոչ միայն առանձին կազմակերպությունների մակարդակով, այլև ողջ ֆինանսական խմբի մասշտաբով՝ փոխկախվածությունները և խոցելիությունները բացահայտելու համար։
  • Կանոնակարգային շրջանցումների կանխում – ապահովվում է, որ ռիսկերը չտեղափոխվեն խմբի տարբեր սուբյեկտների միջև՝ վերահսկողությունից խուսափելու նպատակով, պահպանելով համապարփակ ռիսկերի կառավարում ամբողջ խմբում։

Իմացեք ավելին՝

  • Լիցենզավորման և գրանցման մասին
  • Բողոքների մասին
  • Զեղծարարությունների մասին
  • Ֆինանսական կրթության մասին

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ