Միկրոֆինանսական կազմակերպություններ
Միկրոֆինանսական կազմակերպություններն են.
- վարկային կազմակերպություններ,
- գրավատներ,
- փոխանակման կետեր:
Վարկային կազմակերպություններ
Վարկային կազմակերպությունն իրավաբանական անձն է, որն իրավունք ունի տրված լիցենզիայի հիման վրա փոխառություններ ներգրավել և (կամ) նմանատիպ գործարքներ կնքել և (կամ) վարկեր տրամադրել կամ օրենքով սահմանված այլ գործառնություններ կատարել:
Մուտք շուկա
Վարկային կազմակերպությունների լիզենցավորման համար սահմանվում են կապիտալի, կորպորատիվ կառավարման, տեխնիկածրագրային հագեցվածության, տարածքի և այլ պահանջներ:
Կարդալ ավելին:
Վերահսկողություն
Վարկային կազմակերպությունների նկատմամբ ՀՀ ԿԲ կողմից իրականացվող վերահսկողությունն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված վերահսկողական սկզբունքների համաձայն՝ առաջնայնությունը տալով հրապարակային օֆերտայի միջոցով փոխառություններ ներգրավելու իրավունք ունեցող վարկային կազմակերպություններին
Ելք շուկայից
Երբ առկա են լուծարման հիմքեր, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Վերակառուցման ծառայությունը նախաձեռնում է համապատասխան գործընթացներ և իրականացնում է այս ընկերություների շարունակական վերահսկողություն մինչև լուծարման գործընթացի ավարտը:
Օրենսդրություն
ԿԲ նախագահի որոշումներ
Ուղեցույց
Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպությունների ցանկ
Լուծարման գործընթացում գտնվող վարկային կազմակերպությունների ցանկ
Գրավատուն
Գրավատունը լիցենզավորված կազմակերպություն է, որը ֆիզիկական անձանց անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ վարկեր է տրամադրում:
Գրավատների նկատմամբ ՀՀ ԿԲ վերահսկողական առաջնահերթությունները պայմանավորված են սպառողների շահերի պաշտպանությանը միտված խնդիրներով, իսկ այդ մասով իրականացվող գործընթացներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Ուղեցույց
Փոխանակման կետ
Փոխանակման կետը իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաստանի Հանրապետության դրամով:
Փոխանակման կետերի նկատմամբ ՀՀ ԿԲ վերահսկողական գործառույթները պայմանավորված են արժութային կարգավորման մասին ՀՀ օրենսդրության, ինչպես նաև արտարժույթի կանխիկ առուվաճառքի գործառնությունները կարգավորող ՀՀ այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությամբ:
Ուղեցույց
Ծանոթացեք Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված գրավատների և փոխանակման կետերի ցանկին: