• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Կարգավորում և վերահսկողություն
  • Կարգավորման և վերահսկողության մեր մոտեցումը
    • Մեր մոտեցումը
    • Հաղորդակցություն
    • Մեր մոտեցումը իրավակիրառմանը
  • Ֆինանսական կազմակերպություններ
    • Բանկեր
    • Ապահովագրություն
    • Միկրոֆինանսական կազմակերպություններ
    • Վճարահաշվարկային կազմակերպություններ
    • Ներդրումային ընկերություններ
    • Ներդրումային ֆոնդեր և ֆոնդի կառավարիչներ
    • Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներ
    • Ենթակառուցվածքներ
    • Ղեկավարների գրանցում
  • Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ
    • Բանկեր
    • Օտարերկրյա բանկի ներկայացուցչություն
    • Լուծարման գործընթացում գտնվող բանկեր
    • Վարկային կազմակերպություններ
    • Վարկային բյուրոներ
    • Լուծարման գործընթացում գտնվող վարկային կազմակերպություններ
    • Ապահովագրական ընկերություններ
    • Ապահովագրական բյուրոներ
    • Ապահովագրական բրոքերներ
    • Ապահովագրական գործակալներ
    • Գրավատներ
    • Արժութային դիլերներ և փոխանակման կետեր
    • Վճարահաշվարկային կազմակերպություններ
    • Ներդրումային ընկերություններ
    • Ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ
    • Լուծարման գործընթացում գտնվող ներդրումային ֆոնդի կառավարիչ
    • Ներդրումային ֆոնդեր
    • Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներ
  • Արժեթղթերի շուկա
  • Իրավական դաշտ
  • Հաշվետվությունների ներկայացում
  • Հիմնական գործառույթներ
  • Կարգավորում և վերահսկողություն
  • Ֆինանսական կազմակերպություններ

Վարկային կազմակերպությունների լիցենզավորման ուղեցույց

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ: Վարկային կազմակերպության լիցենզիայի ստացման ընթացակարգերը, ինչպես նաև վերջինիս գործունեությունը կարգավորվում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Oրենք), ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Կանոնակարգ 13-ով, Կանոնակարգ 14-ով, ինչպես նաև Օրենքի 2-րդ հոդվածում նշված այլ իրավական ակտերով։

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Վարկային կազմակերպությունը Օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձն է, որն իրավունք ունի իրականացնել Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակները: Վարկային կազմակերպությունների տիպերը ներկայացված են Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ ենթակետում։

Վարկային կազմակերպությունը կարող է ստեղծվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի կազմակերպաիրավական ձևերով: Խնայողական միությունները կարող են ստեղծվել բացառապես կոոպերատիվների ձևով։

ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ: Վարկային կազմակերպությունը լիցենզավորվելուց առաջ ամբողջությամբ պետք է վճարի իր կանոնադրական կապիտալը ՀՀ կենտրոնական բանկում կամ ՀՀ-ում գործող այլ բանկում բացված կուտակային հաշվին։

Վարկային կազմակերպության գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվները և դրանց սահմանաչափերը սահմանված են Օրենքի 12-րդ հոդվածում և Կանոնակարգ 14-ի 3-րդ գլխում։

Ստորև ներկայացված են վարկային կազմակերպության կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, բացառությամբ Կանոնակարգ 14-ով սահմանված այլ դեպքերի.

 

Կանոնադրական և ընդհանուր կապիտալի
նվազագույն չափերը (մլն ՀՀ դրամ)

Խնայողական միություններ

50

Վարկային միություններ

50

Լիզինգային կազմակերպություններ

100

Ֆակտորինգային կազմակերպություններ

150

Ունիվերսալ վարկային կազմակերպություններ

150

Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններ

4000

Եթե նոր ստեղծվող լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները իրենց կանոնադրության համաձայն կանխիկ ձևով գնելու և/կամ վաճառելու են արտարժույթ, ապա նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 1 միլիարդ ՀՀ դրամ:

Վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք, այսինքն այն մասնակիցները, ովքեր վարկային կազմակերպությունում նախատեսում են ունենալ 10 և ավելի տոկոս մասնակցություն, պետք է ստանան են Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը Օրենքի 10-րդ հոդվածով և Կանոնակարգ 13-ի 3-րդ բաժնով սահմանված կարգով։

ՂԵԿԱՎԱՐՆԵՐ: Վարկային կազմակերպության ղեկավար համարվող աշխատակիցները, որոնց ցանկը ներկայացված է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին ենթակետում,  պետք է Կանոնակարգ 13-ի 4-րդ բաժնով սահմանված կարգով ստանան որակավորում, բավարարեն սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին և գրանցվեն Կենտրոնական բանկում։

ՏԱՐԱԾՔ: Վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող տարածքը և դրա տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխանեն Կանոնակարգ 13-ի 5-րդ բաժնում սահմանված պահանջներին, որոնք անհրաժեշտ են վարկային կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար։

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ: Վարկային կազմակերպության լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է Օրենքի 5-րդ հոդվածում և Կանոնակարգ 13-ի 23-րդ կետում։ Նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային կրիչով, պատվիրված նամակով կամ առձեռն՝ թղթային տարբերակով՝ Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով։ Վերոնշյալ փաստաթղթերը ամբողջական և արժանահավատ ներկայացնելուց, ինչպես նաև սահմանված պահանջներին բավարարելուց հետո՝ Կենտրոնական բանկի խորհուրդը մեկ ամսյա ժամկետում որոշում է կայացնում լիցենզան տրամադրելու կամ ներկայացված դիմումը մերժելու վերաբերյալ:

Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է վարկային կազմակերպության լիցենզիայի ստացման դիմումը Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Կանոնակարգ 13-ի 28-րդ կետով սահմանված հիմքերով:

Կենտրոնական բանկում գրանցվելու պահից վարկային կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և համարվում է լիցենզավորված:

Վարկային կազմակերպությունը կարող է Օրենքի 7-րդ հոդվածի և Կանոնակարգ 13-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ գլուխների սահմանված կարգով ՀՀ տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում գրանցման պահից։

ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ: Վարկային կազմակերպությունը պետք է վճարի ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում հարկեր, ինչպես նաև յուրաքանչյուր տարի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար տարեկան պետական տուրք՝ 6 000 000 ՀՀ դրամի չափով, արտարժույթի կանխիկ փոխանակում իրականացնող յուրաքանչյուր  մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան 1 000 000 ՀՀ դրամի չափով, արտարժույթի կանխիկ փոխանակում չիրականացնող  յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան 500 000 ՀՀ դրամի չափով, յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան 100 000 ՀՀ դրամի չափով։ 

*ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հետևյալ նյութը համարվում է Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում սահմանված պահանջների համառոտ նկարագրություն, ուստի առավել մանրամասն տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել գործող իրավական ակտերն անբողջությամբ։

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ