Ղեկավարների գրանցում
Այս բաժնում համապատասխան ֆինանսական կազմակերպության ղեկավարի թեկնածուները միջնորդագիրը լրացնելու հնարավորություն ունեն, իսկ ֆինանսական կազմակերպության պատասխանատու աշխատակիցները կարող են միջնորդագիրը դիտարկել, հաստատել եւ ուղարկել ՀՀ ԿԲ:
Գրանցվող ղեկավարների համար
Այս ծառայությունեը նախատեսված է ֆինանսական կազմակերպության կողմից ղեկավարի պաշտոնում գրանցվող թեկնածուների համար: Եթե Ձեր ֆինանսական կազմակերպության պատասխանատու աշխատակցի կողմից արդեն ստացել եք համապատասխան անունն ու գաղտնաբառը, ապա սեղմեք նշված հղումը եւ լրացրեք ղեկավարի գրանցման միջնորդագիրը:
Ֆինանսական կազմակերպությունների համար
Այս ծառայությունը նախատեսված է ֆինանսական կազմակերպությունների՝ ղեկավարների գրանցման պատասխանատու աշխատակիցների համար: Եթե ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արդեն ստացել եք Ձեր անունն ու գաղտնաբառը, ապա նշված հղումով Դուք կարող եք դիտարկել գրանցվող ղեկավարի թեկնածուի կողմից Ձեզ ուղարկված միջնորդագրերը: Հաստատելու դեպքում ղեկավարի գրանցման էլեկտրոնային միջնորդագիրը կուղարկվի ՀՀ կենտրոնական բանկ:
Միջնորդագրերի ներկայացման առցանց համակարգում տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 592 592 (ներքին՝ 5519 ) հեռախոսահամարով: