Ներդրումային ընկերություններ
Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծառայությունները մատուցում են ներդրումային ընկերությունները և բանկերը։ Ներդրումային ծառայությունների մատուցումը լիցենզավորվող գործունեություն է, մինչդեռ բանկերը կարող են ներդրումային ծառայություններ մատուցել առանց լրացուցիչ լիցենզիա ստանալու, իսկ վարկային կազմակերպությունները կարող են կնքել միայն իր անունից և իր հաշվին գործարքներ։ Ներդրումային ֆոնդերի կառավարիչները կարող են որոշ ներդրումային ծառայություններ մատուցել՝ ԿԲ-ի թույլտվությամբ:
Ներդրումային ընկերությունները պարզեցնում են ներդրումներ կատարելու գործընթացը ներդրողների համար, ովքեր հնարավոր է ժամանակ կամ փորձ չունեն ինքնուրույն կառավարելու իրենց կապիտալը:
Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք ապահովում են ներդրողների համար սահուն մուտք դեպի արժեթղթերի շուկա՝ արագ և արդյունավետ կերպով արժեթղթեր գնելու և վաճառելու և արժեթղթերի արդար շուկայական գնի որոշման համար:
Նրանք կարող են նաև առաջարկել ֆինանսական վերլուծություն և խորհրդատվություն՝ օգնելու հաճախորդներին կայացնել ներդրումային որոշումներ:
Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք նաև առանցքային դեր են խաղում ընկերությունների համար կապիտալի ներգրավման՝ բաժնետոմսերի կամ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով:
Մուտք շուկա
ԿԲ-ն կարգավորում է ներդրումային ընկերությունների շուկա մուտք գործելու պահանջները՝ ապահովելու, որ արժեթղթերի շուկայի մասնակիցները մասնագիտացված են, հաշվենկատ և ֆինանսապես առողջ՝ պաշտպանելով իրենց հաճախորդներին հնարավոր ռիսկերից և խթանելով ներդրողների վստահությունը արժեթղթերի շուկայում:
Ներդրումային կազմակերպությունների լիզենցավորման համար սահմանվում են կապիտալի, կորպորատիվ կառավարման, տեխնիկածրագրային հագեցվածության, տարածքի և այլ պահանջներ:
Կարդալ ավելին
Կարգավորում և վերահսկողություն
Ներդրումային ծառայությունների մատուցումը կարգավորվում է ԿԲ-ի կողմից՝ ապահովելու արդար ու թափանցիկ շուկա և ներդրողների պաշտպանություն: Դրանք վերաբերում են.
- կապիտալի համարժեքություն․ ներդրումային ծառայությունների մատուցման համար ՆԸ-ն ունի բավարար ֆինանսական ռեսուրսներ՝ իր պարտավորությունները կատարելու համար,
- Շահերի բախում․ նվազեցնելու բրոքերային և դիլերային գործունեության համատեղման արդյունքում հնարավոր ռիսկերը,
- Խարդախության դեմ պայքար․ կանխելու խարդախ գործողությունները և պաշտպանելու ներդրողներին խարդախություններից:
Կարգավորումը նպատակ ունի խթանել առողջ ներդրումային միջավայրի ձևավորումը և ռիսկերի կառավարումը՝ օգնելով նվազեցնել համակարգային ռիսկերը: Դա նաև ապահովում է, որ ներդրումային ընկերությունները հաճախորդներին տրամադրեն հստակ և պարզ տեղեկատվություն՝ սակագների և հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
ԿԲ-ի կանոնները նպատակ ունեն կանխելու խտրականությունը և խթանելու արդարությունը, կանխարգելելու շուկայի չարաշահումները և ինսայդերական գործարքները: Նման քաղաքականությունը նպատակ ունի խթանել շուկայի հանդեպ վստահությունը և նպաստել կապիտալի արդյունավետ բաշխմանը:
Ելք շուկայից
ԿԲ-ն նպատակ ունի ապահովելու ներդրումային ընկերության վերակազմակերպման կամ լուծարման ժամանակ ներդրողների իրավունքների պաշտպանությունը։ Կարգավորումը սահմանում է ակտիվների և հաճախորդների միջոցների փոխանցման ընթացակարգեր՝ ապահովելու շուկայից սահուն ելքը և նվազագույնի հասցնելու շուկայի խափանումները:
Ներդրումային ընկերության գործունեությունը կարգավորող իրավական դաշտ
Ուղեցույց
Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերությունների ցանկ