• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Կարգավորում և վերահսկողություն
  • Կարգավորման և վերահսկողության մեր մոտեցումը
    • Մեր մոտեցումը
    • Հաղորդակցություն
    • Մեր մոտեցումը իրավակիրառմանը
  • Ֆինանսական կազմակերպություններ
    • Բանկեր
    • Ապահովագրություն
    • Միկրոֆինանսական կազմակերպություններ
    • Վճարահաշվարկային կազմակերպություններ
    • Ներդրումային ընկերություններ
    • Ներդրումային ֆոնդեր և ֆոնդի կառավարիչներ
    • Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներ
    • Ենթակառուցվածքներ
    • Ղեկավարների գրանցում
  • Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ
    • Բանկեր
    • Օտարերկրյա բանկի ներկայացուցչություն
    • Լուծարման գործընթացում գտնվող բանկեր
    • Վարկային կազմակերպություններ
    • Վարկային բյուրոներ
    • Լուծարման գործընթացում գտնվող վարկային կազմակերպություններ
    • Ապահովագրական ընկերություններ
    • Ապահովագրական բյուրոներ
    • Ապահովագրական բրոքերներ
    • Ապահովագրական գործակալներ
    • Գրավատներ
    • Արժութային դիլերներ և փոխանակման կետեր
    • Վճարահաշվարկային կազմակերպություններ
    • Ներդրումային ընկերություններ
    • Ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ
    • Լուծարման գործընթացում գտնվող ներդրումային ֆոնդի կառավարիչ
    • Ներդրումային ֆոնդեր
    • Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներ
  • Արժեթղթերի շուկա
  • Իրավական դաշտ
  • Հաշվետվությունների ներկայացում
  • Հիմնական գործառույթներ
  • Կարգավորում և վերահսկողություն
  • Ֆինանսական կազմակերպություններ

Ներդրումային ընկերությունների լիցենզավորման ուղեցույց

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ: Ներդրումային ընկերության լիցենզիայի ստացման ընթացակարգերը, ինչպես նաև վերջինիս գործունեությունը կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Oրենք), ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Կանոնակարգ 4/01-ով, Կանոնակարգ 4/02-ով, Կանոնակարգ 4/05-ով և այլ ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով, որոնք հրապարակված են Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի կայքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում։

          ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Ներդրումային ընկերությունը Օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է,  որի գործունեությունը ներդրումային ծառայությունների մատուցումն է՝ առանձին կամ ոչ հիմնական ծառայությունների հետ մեկտեղ:

Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները սահմանված են Օրենքի համապատասխանաբար 25-րդ և 26-րդ հոդվածներում։

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ֆոնդերի գործունեությունը ներդրումային ծառայությունների մատուցում չի համարվում:

ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ: Ներդրումային ընկերությունը լիցենզավորվելուց առաջ ամբողջությամբ պետք է վճարի իր կանոնադրական կապիտալը ՀՀ կենտրոնական բանկում կամ ՀՀ-ում գործող և իր հետ չփոխկապակցված որևէ առևտրային բանկում բացված կուտակային հաշվին։

Ներդրումային ընկերության գործունեության նվազագույն ընդհանուր և կանոնադրական կապիտալի չափերը, կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվները և դրանց սահմանաչափերը սահմանված են Օրենքի 7-րդ գլխում և Կանոնակարգ 4/02-ում։

Ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք, այսինքն այն մասնակիցները, ովքեր ներդրումային ընկերությունում նախատեսում են ունենալ 10 և ավելի տոկոս մասնակցություն, պետք է ստանան Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը Օրենքի 54-57-րդ հոդվածներով և Կանոնակարգ 4/01-ի 3-րդ բաժնով սահմանված կարգով։

ՂԵԿԱՎԱՐՆԵՐ: Ներդրումային ընկերության ղեկավար համարվող աշխատակիցները, որոնց ցանկը ներկայացված է Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին ենթակետում,  պետք է Կանոնակարգ 4/05-ով սահմանված կարգով ստանան որակավորում, բավարարեն սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին և գրանցվեն Կենտրոնական բանկում։

ՏԱՐԱԾՔ: Ներդրումային ընկերության գործունեության համար օգտագործվող տարածքը և դրա տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխանեն Կանոնակարգ 4/01-ի 5-րդ բաժնում սահմանված պահանջներին, որոնք անհրաժեշտ են ներդրումային ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար։

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ: Ներդրումային ընկերության լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է Օրենքի 36-րդ հոդվածում և Կանոնակարգ 4/01-ի 5-րդ գլխում։ Նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային կրիչով, պատվիրված նամակով կամ առձեռն՝ թղթային տարբերակով՝ Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով։ Վերոնշյալ փաստաթղթերը ամբողջական և արժանահավատ ներկայացնելուց, ինչպես նաև սահմանված պահանջներին բավարարելուց հետո՝ Կենտրոնական բանկի խորհուրդը մեկ ամսյա ժամկետում որոշում է կայացնում լիցենզիան տրամադրելու կամ ներկայացված դիմումը մերժելու վերաբերյալ:

Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ներդրումային ընկերության լիցենզիայի ստացման դիմումը Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված հիմքերով:

Կենտրոնական բանկում գրանցվելու պահից ներդրումային ընկերությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և համարվում է լիցենզավորված:

Լիցենզիան տրվում է մեկ կամ մի քանի տեսակի ներդրումային ծառայությունների մատուցման համար: Լիցենզիան չի կարող տրվել ոչ հիմնական ծառայությունների մատուցման համար: Ներդրումային ընկերությունը կարող է մատուցել միայն այն ծառայությունը (ծառայությունները), որի (որոնց) համար ստացել է լիցենզիա: Լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու համար ներդրումային ընկերությունը պետք է ստանա լրացուցիչ լիցենզիա: Եթե Օրենքով այլ բան նախատեսված չէ, ներդրումային ընկերությունը կարող է մատուցել բոլոր ոչ հիմնական ծառայությունները:

Ներդրումային ընկերությունը կարող է Օրենքի 45-48-րդ հոդվածների և Կանոնակարգ 4/01-ի 9-րդ և 10-րդ գլուխների սահմանված կարգով ՀՀ տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում գրանցման պահից։

ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ: Ներդրումային ընկերությունը պետք է վճարի ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում հարկեր, ինչպես նաև յուրաքանչյուր տարի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար տարեկան պետական տուրք՝ 500 000 ՀՀ դրամի չափով։

*ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հետևյալ նյութը համարվում է Ներդրումային ընկերությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում սահմանված պահանջների համառոտ նկարագրություն, ուստի առավել մանրամասն տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել գործող իրավական ակտերն ամբողջությամբ։

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ