Արժեթղթերի շուկա
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան ներառում է ՀՀ տարածքում արժեթղթեր թողարկող և արժեթղթերում ներդրումներ իրականացնող անձանց, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, (ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերը, ներդրումային ֆոնդի կառավարիչները, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը, բանկերը) Կենտրոնական դեպոզիտարիան, արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորը և արժեթղթերի չկարգավորվող առևտրի ոլորտը:
ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության գործառույթն իրականացնում է Կենտրոնական բանկը` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության հիմնական նպատակներն են.
- ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,
- արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն և արդյունավետ զարգացման ապահովումը,
- արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը,
- արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:
Շուկայի չարաշահում
Շուկայի չարաշահումը ներքին տեղեկատվության անբարեխիղճ օգտագործումն է շուկայում գործարքներ կնքելու համար, ինչպես նաև ինսայդերական առևտուրը և գնային չարաշահումները:
Շուկայի չարաշահման դեմ պայքարի նպատակն է ֆինանսական շուկայի ամբողջականության և դրա նկատմամբ ներդրողների (սպառողների) վստահության ապահովումը, դրանով իսկ նպաստելով ՀՀ-ում արդյունավետ ֆինանսական շուկայի և բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը:
«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքը սահմանում է գների մանիպուլյացիաներն ու ինսայդերական գործարքներն արգելող համապարփակ կանոններ, որոնք սպառնում են արժեթղթերի շուկայի թափանցիկությանը և արդյունավետությանը և կարող են վնասել մեծ թվով ներդրողների: Կենտրոնական բանկի կողմից խիստ կարգավորումները և դրանց կիրառումը կարևոր են շուկայական չարաշահումները կանխելու համար։
Շուկայի մասնակիցներ
ՀՀ արժեթղթերի շուկան բաղկացած է արժեթղթեր թողարկողներից և ներդրողներից, ներդրումային ծառայություններ մատուցողներից, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից, կարգավորվող շուկայի օպերատորից (ՀՀ ֆոնդային բորսա) և չկարգավորվող արտաբորսայական շուկայից։ Կարդալ ավելին
Ներդրողների շահերի պաշտպանություն
Կենտրոնական բանկը ձգտում է ապահովել, որպեսզի ներդրողներին բացահայտվի համարժեք տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ներդրումներ իրականացնելու և/կամ թողարկողների վերաբերյալ բաժնետերերի կողմից որոշումների կայացնելու համար:
Տեղեկատվության բացահայտումը իրականացվում է թե ի սկզբանե արժեթղթերի հրապարակային առաջարկների և թե շարունակաբար՝ կարգավորվող շուկայում արժեթղթերի շրջանառության ժամանակ:
Ներդրողներին նախազգուշացնելու նպատակով Կենտրոնական բանկը հրապարակում է նաև տեղեկատվություն՝ արժեթղթերի շուկայում որոշակի խարդախությունների կամ ռիսկային սխեմաների վերաբերյալ:
Օրենսդրական դաշտ
Ներդրողներին ճշգրիտ տեղեկատվություն և երաշխիքներ ապահովելու, ինչպես նաև շուկայի ամբողջականությունը պահպանելու համար մենք սահմանել ենք որոշակի կարգավորող պահանջներ արժեթղթեր թողարկողների համար: Մենք գնահատում ենք թողարկողի հնարավոր ազդեցությունը ավելի լայն ֆինանսական համակարգի վրա և ստուգում, որ թողարկողը համապատասխանի կարգավորող ստանդարտներին և պահանջներին:
Այս պահանջներն օգնում են ստեղծել արդար և թափանցիկ արժեթղթերի շուկա, պաշտպանել ներդրողներին և պահպանել ֆինանսական համակարգի կայունությունը:
Մուտք Շուկա
- «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք
- Կանոնակարգ 4/04 «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ»
- Կանոնակարգ 4/10 «Արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրի կազմը, առաջարկի և դրա պայմանների փոփոխությունների հրապարակման կարգը, առաջարկի շուկայական գնի հաշվարկման կարգը, արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի իրականացման կարգը արժեթղթերի կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության դադարեցման դեպքում, արժեթղթերը հանձնելու առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած հրապարակային առաջարկության կամ խորհրդի կատարման կարգը»
- Կանոնակարգ 4/15 «Հաշվետու թողարկողի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման, ավելացման և նվազման վերաբերյալ տեղեկացման և բացահայտման կարգը»
- Կանոնակարգ 6/01 «Արժեթղթավորման հիմնադրամների գրանցումը և գործունեության նկատմամբ պահանջները»
Գործունեության կարգավորում
- «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք
- Կանոնակարգ 4/04 «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ»
- Կանոնակարգ 4/06 «Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը»
- Կանոնակարգ 4/08 «Արժեթղթերի շուկայի վերահսկվող անձանց հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու կարգը և այդ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու պահանջից բացառությունները»
- Կանոնակարգ 4/09 «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները»
- Կանոնակարգ 4/15 «Հաշվետու թողարկողի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման, ավելացման և նվազման վերաբերյալ տեղեկացման և բացահայտման կարգը»
- Կանոնակարգ 4/16 «Հաշվետու թողարկողի ղեկավարի, նրա և թողարկողի հետ փոխկապակցված անձանց կողմից իրենց հաշվին` թողարկողի բաժնետոմսերով, ածանցյալ գործիքներով կամ այդպիսի ածանցյալների հետ կապված այլ արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ կենտրոնական բանկին ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկությունների կազմը, հաշվետվությունների ձևը և ներկայացման կարգը»
- Կանոնակարգ 4/17 «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները»
- Կանոնակարգ 6/02 «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների ռեգիստրի վարման, ռեգիստրում ներառված տեղեկությունների՝ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացման կարգը»
- Կանոնակարգ 6/03 «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների և պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը և մեթոդները»
- Կանոնակարգ 6/05 «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները»
- Ծրագրային ազդագրի՝ գրացման ենթակա լրացումները Կենտրոնական բանկ ներկայացնելու վերաբերյալ
Ելք շուկայից
- «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք
- «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
- «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենք
- «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենք
- «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենք
Ուղեցույց