• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Կարգավորում և վերահսկողություն
  • Կարգավորման և վերահսկողության մեր մոտեցումը
    • Մեր մոտեցումը
    • Հաղորդակցություն
    • Մեր մոտեցումը իրավակիրառմանը
  • Ֆինանսական կազմակերպություններ
    • Բանկեր
    • Ապահովագրություն
    • Միկրոֆինանսական կազմակերպություններ
    • Վճարահաշվարկային կազմակերպություններ
    • Ներդրումային ընկերություններ
    • Ներդրումային ֆոնդեր և ֆոնդի կառավարիչներ
    • Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներ
    • Ենթակառուցվածքներ
    • Ղեկավարների գրանցում
  • Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ
    • Բանկեր
    • Օտարերկրյա բանկի ներկայացուցչություն
    • Լուծարման գործընթացում գտնվող բանկեր
    • Վարկային կազմակերպություններ
    • Վարկային բյուրոներ
    • Լուծարման գործընթացում գտնվող վարկային կազմակերպություններ
    • Ապահովագրական ընկերություններ
    • Ապահովագրական բյուրոներ
    • Ապահովագրական բրոքերներ
    • Ապահովագրական գործակալներ
    • Գրավատներ
    • Արժութային դիլերներ և փոխանակման կետեր
    • Վճարահաշվարկային կազմակերպություններ
    • Ներդրումային ընկերություններ
    • Ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ
    • Լուծարման գործընթացում գտնվող ներդրումային ֆոնդի կառավարիչ
    • Ներդրումային ֆոնդեր
    • Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներ
  • Արժեթղթերի շուկա
  • Իրավական դաշտ
  • Հաշվետվությունների ներկայացում
  • Հիմնական գործառույթներ
  • Կարգավորում և վերահսկողություն
  • Կարգավորման և վերահսկողության մեր մոտեցումը
  • Մեր մոտեցումը

Վերահսկողության և կարգավորման մեր մոտեցումը

Ռազմավարություն

Կարգավորման և վերահսկողության ռազմավարական նպատակն է ապահովել ֆինանսական համակարգի կայունությունն ու ամբողջականությունը՝ ակտիվորեն բացահայտելով և գնահատելով ֆինանսական կազմակերպությունների և շուկայի ենթակառուցվածքների առջև ծառացած էական ռիսկերը և ապահովելով դրանց պատշաճ կառավարումը։ Այն ներառում է հնարավոր խոցելիությունների բացահայտումը, ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովումը, հնարավոր խնդիրների ու ճգնաժամերի ազդեցությունը նվազեցնելու համար համապարփակ միջոցների կիրառումը, գործընթացների ներդրումը, որոնք ապահովում են գործառնությունների անընդհատությունը և կանխումը կամ նվազեցնում են խափանումները և դրանց հետևանքով ի հայտ եկող ռիսկերը։

Մեր մոտեցումն ընդգրկում է՝

  • Ռիսկերի բացահայտում և գնահատում. շարունակական մշտադիտարկում և վերլուծություն՝ առավել էական ռիսկերի վաղ փուլում հայտնաբերման նպատակով, ներառյալ՝ վարկային, շուկայական, գործառնական և իրացվելիության ռիսկերը։
  • Դիմակայունություն և ճգնաժամային կառավարում. ֆինանսական հաստատությունների և ենթակառուցվածքների դիմակայունությունն ամրապնդող կառուցակարգերի ձևավորում՝ ապահովելով նրանց գործունեության շարունակականությունը շոկերի և ճգնաժամերի ժամանակ։\
  • Կանխարգելիչ վերահսկողություն. ապագային միտված, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության կիրառում, որը որպես առաջնահերթություն թիրախավորում է բարձր ռիսկային ոլորտները՝ ապահովելով ռեսուրսների արդյունավետ բաշխումը և ժամանակին ուղղիչ քայլերի իրականացումը։
  • Համագործակցություն և կոորդինացիա. սերտ աշխատանք այլ կարգավորող մարմինների և շահագրգիռ կողմերի հետ՝ թե՛ ներպետական, թե՛ միջազգային մակարդակներում, համահունչ և համակարգված վերահսկողական մոտեցում ապահովելու համար, մասնավորապես՝ անդրսահմանային ռիսկերի և ֆինանսական կայունության խնդիրների լուծման գործընթացում:
  • Շարունակական բարելավում. խթանել շարունակական բարելավման մշակույթը թե՛ ֆինանսական կազմակերպություններում, թե՛ ԿԲ ներսում, խրախուսել նորարարությունը՝ միևնույն ժամանակ ապահովելով կանոնակարգերին համապատասխանությունը, համապատասխանեցնել վերահսկողական մոտեցումները վերափոխվող ռիսկերին, ինչպիսիք են թվային ակտիվների և տեխնոլոգիական զարգացումների հետ կապված ռիսկերը։

Ֆինանսական համակարգի կարգավորումը

Կենտրոնական բանկը սահմանում է պրուդենցիալ կարգավորումներ ֆինանսական համակարգի կայունության ապահովման և ֆինանսական միջնորդներին վստահված միջոցների պաշտպանության նպատակով: Միևնույն ժամանակ, շուկայական վարքագծի կարգավորումներն ապահովում են էթիկայի և օրենսդրական պահանջների պահպանումը շուկայի մասնակիցների կողմից՝ շուկայի ամբողջականությունն ու գործառույթների անընդհատությունը պահպանելու նպատակով։

Ինչու է կարգավորումը կարևոր

Ֆինանսական կազմակերպությունների կարգավորումը կարևոր դեր ունի ֆինանսական համակարգի կայունության, թափանցիկության և արդյունավետության պահպանման գործում։ Այն օգնում է պաշտպանել ավանդատուների և ներդրողների շահերը: Առանց համապատասխան կարգավորման առկայության, հնարավոր է, որ կազմակերպությունները ստանձնեն անհամաչափ ռիսկեր առանց համապատասխան զսպման մեխանիզմների առկայության: Համապատասխան կարգավորումները թույլ են տալիս մեղմել ռիսկերի նյութականացման բացասական հետևանքները տնտեսության վրա:

Միևնույն ժամանակ, կարգավորումը նպաստում է համակարգային ռիսկերի նվազեցմանը, այսինքն՝ կանխում է այն իրավիճակները, երբ մեկ կազմակերպության ձախողումը կարող է վնասել ամբողջ ֆինանսական համակարգը։ Ներդնելով պահանջներ կապիտալի, իրացվելիության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ կարգավորող մարմինները ապահովում են, որ ֆինանսական կազմակերպությունները հնարավորություն ունենան դիմակայելու տնտեսական շոկերին։

Ինչպես նաև, կարգավորումը բարձրացնում է թափանցիկությունն ու վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ։ Կարգավորմամբ սահմանված պահանջներն ապահովում են ճշգրիտ և ժամանակին տեղեկատվության հրապարակումը, ինչը օգնում է ներդրողներին և սպառողներին կայացնել տեղեկությունների վրա հիմնված որոշումներ։ Միևնույն ժամանակ, թափանցիկությունը կանխում է խարդախությունները և շուկայական չարաշահումները:

Բացի այդ, ֆինանսական կազմակերպությունների կարգավորումը խթանում է տնտեսական աճն ու սպառողների վստահության բարձրացումը։ Այն դեպքում, երբ ֆինանսական համակարգն աշխատում է արդյունավետ, այն նպաստում է ներդրումների աճին, վարկային հոսքերի ավելացմանը և տնտեսության ընդհանուր զարգացմանը։ Լավ կարգավորված ֆինանսական ոլորտը ստեղծում է երկարաժամկետ վստահություն և կանխում է շուկայի այնպիսի խափանումները, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ ամբողջ տնտեսությանը։

Ինչպես է սահմանվում կարգավորումը

Օրենսդրությամբ Կենտրոնական բանկին է վերապահված ֆինանսական կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի և մասնակիցների, մասնավոր կենսաթոշակային ոլորտի, ինչպես նաև հարակից ենթակառուցվածքների գործունեության կարգավորումը: Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում սահմանում է շուկա մուտքի չափանիշներ, կարգավորում է ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը և սահմանում է շուկայից ելքի պայմաններ:

Կենտրոնական բանկը քաղաքականության մշակման շրջանակում՝ այլ կարգավորող մարմինների հետ համագործակցության միջոցով ապահովում է, որ կարգավորման դաշտը համահունչ լինի ներքին, տարածաշրջանային և միջազգային չափանիշներին:

Իմացեք ավելին՝ միջազգային գործընկերների մասին

Վերահսկողական առաջնահերթություններ

Մեր վերահսկողական առաջնահերթությունները համահունչ են ֆինանսական համակարգի կայունության, դիմակայունության և ամբողջականության պահպանման նպատակին։ Դրանք ուղղորդում են մեր ջանքերը հասցեագրելու ֆինանսական կազմակերպությունների և ենթակառուցվածքների առջև ծառացած առավել էական ռիսկերը և մարտահրավերները՝ ապահովելու համար, որ նրանք գործեն հուսալի կերպով և կարգավորմանը համապատասխան: Վերահսկողական առաջնահերթությունները սահմանվում են 3 տարվա համար և ենթակա են տարեկան վերանայման։ Անսպասելի և էական իրադարձությունների դեպքում դրանք կարող են վերանայվել նաև տարվա ընթացքում։


Իմացեք ավելին բանկային համակարգի վերահսկողական առաջնահերթությունների մասին

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ