Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման ժամանակ ընդունելի վարկանիշային գործակալությունների ցանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/302 Լ
19.06.2023
Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման ժամանակ ընդունելի վարկանիշային գործակալությունների ցանկը հաստատելու մասին
Նպատակ ունենալով հստակեցնել հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման ժամանակ ընդունելի վարկանիշային գործակալությունների ցանկը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետով՝
Ո ր ո շ ու մ ե մ .
- Հաստատել «Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման ժամանակ ընդունելի վարկանիշային գործակալությունների ցանկը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Հովհաննես Խաչատրյան