Հովհաննես Խաչատրյան
Նախագահի տեղակալ
Հովհաննես Խաչատրյանը 2022 թվականի հունվարին ընտրվել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ազգային ժողովի կողմից։ Նախկինում՝ 2020-2022 թվականներին, եղել է ԿԲ խորհրդի անդամ։ Նա ԿԲ գործադիր կոմիտեի, լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի, ֆինանսական կարգավորման կոմիտեի, ֆինանսական կայունության կոմիտեի և այլ կոմիտեների անդամ է: Ներկայումս, որպես ԿԲ ներկայացուցիչ, «Արմենիան Քարդ» ՓԲԸ, «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ և «ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» ՓԲԸ խորհրդի նախագահն է:
Հովհաննես Խաչատրյանը ստացել է տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի կոչումներ «Տնտեսագիտական աշխարհագրություն» մասնագիտությամբ՝ Երևանի պետական համալսարանում։ 2019 թվականին Հովհաննես Խաչատրյանը Չիկագոյի համալսարանի «Booth School of Business»-ում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում։ Մասնակցել է Հարվարդի համալսարանի, արտասահմանյան կենտրոնական բանկերի, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների դասընթացների և ծրագրերի։ Հովհաննես Խաչատրյանը ունի CFA-ի հավաստագիր (Chartered Financial Analyst):
Հովհաննես Խաչատրյանն իր կարիերան սկսել է ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում։ 2008-2020 թվականներին շարունակել է մասնագիտական գործունեությունը Ամերիաբանկում՝ որպես ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության պետ:
Ելույթներ
«Ֆինանսական համակարգում կան բոլոր նախադրյալները կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար․ ԿԲ փոխնախագահ» - https://armenpress.am/hy/article/1129437