Արմեն Նուրբեկյան
Նախագահի տեղակալ
Արմեն Նուրբեկյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալն է 2022 թվականի դեկտեմբերի 23-ից: Մինչ այդ աշխատել է որպես մակրոտնտեսական դեպարտամենտի ղեկավար և ՀՀ կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ: Աշխատել է նաև ԿԲ դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության և հետազոտությունների բաժիններում և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետազոտությունների բաժնում։ ԱՄՀ հետազոտությունների բաժնում Արմեն Նուրբեկյանն աշխատել է Տնտեսական մոդելավորման բաժնում, որտեղ զբաղվել է մակրոտնտեսական կանխատեսումներով և հետազոտություններով դրամավարկային քաղաքականության և նավթի ոլորտներում։ Նրա գիտահետազոտական հետաքրքրությունները ներառում են դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունը, նավթը, կենտրոնական բանկերի թափանցիկությունը, զարգացող շուկաները, ինչպես նաև ֆինանսական դոլարայնացման հետ կապված հարցեր: Նա ստացել է մաթեմատիկայի դոկտորի գիտական աստիճան Երևանի պետական համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից։
Ելույթներ
Ամունդի-ԱԿԲԱ տնտեսական ֆորում 2024-Մակրոտնտեսական հեռանկարներ
Doing Digital 2025- Բարտերից մինչև կրիպտո
Հրապարակումներ
2017 Oil prices and the global economy.
2018 An index for transparency for inflation-targeting central banks: application to the Czech National Bank․
2021 Financial Dollarization: Efficient Intranational Risk Sharing or Prescription for Disaster?
2022 Getting FIT with Imperfect Policy Credibility. DYNARE/JULIA Workshops with an Application for the US Economy․
2023 Not the Teal Book․