• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
  • Մեր մասին
  • Մեր կառավարումը

Արտակ Մանուկյան

Խորհրդի անդամ

Արտակ Մանուկյան

Արտակ Մանուկյանը 2021 թվականի հոկտեմբերի 28-ին նշանակվել է Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ՝ վեցամյա ժամկետով: Որպես խորհրդի անդամ՝ նա նաև Աուդիտի կոմիտեի անդամ է:

Մինչ Կենտրոնական բանկին միանալը, նա եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և հանդիսացել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Նա նաև եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ Իր մասնագիտական կարիերան սկսելով որպես տնտեսագետ մասնավոր հատվածում՝ նա հետագայում ղեկավարել է «Հայկական պղնձի ծրագիր» ՓԲԸ-ի պլանավորման և վերլուծության բաժինը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում պարոն Մանուկյանը հանդես է եկել որպես մի շարք միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների փորձագետ (TI, WB, ADB, UN, GIZ, World Vision)։ Նա նաև իրականացրել է հետազոտություններ համաշխարհային տարբեր հաստատություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Ֆեդերալ Ռեզերվի Բանկում (Կլիվլենդ, ԱՄՆ), Պոստդամի համալսարանում (Գերմանիա), Դելավերայի համալսարանում (ԱՄՆ) և ՀՀ կառավարության Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում:

2017-2020 թվականներին Արտակ Մանուկյանը եղել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ։ Նա եղել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Կոռուպցիայի դեմ պայքարի դաշինքի նախագահ։ Նա նաև հանդես է գալիս որպես ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ:

Արտակ Մանուկյանը ծնվել է Երևանում։ Նա ուսանել է Համաշխարհային տնտեսագիտություն՝ ավարտելով Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Շարունակել է հետբուհական կրթությունը ՀՀ կառավարության Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և հետագայում դարձել է դոցենտ։ Մանուկյանն իր կրթությունը շարունակել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Դիվանագիտության դպրոցում և Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական հետազոտությունների դպրոցում։

Արտակ Մանուկյանը ավելի քան 40 գիտական հրապարակումների և երկու մենագրությունների հեղինակ է:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ