Լևոն Սահակյան
Խորհրդի անդամ
Լևոն Սահակյանը 2024 թվականին վերընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ազգային ժողովի կողմից։
Մինչև Կենտրոնական բանկում աշխատանքը, նա աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ ծառայելով որպես ԱԺ նախագահի խորհրդական։ Մինչ այդ՝ իր աշխատանքային կարիերայի սկզբում, նա զբաղեցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է պատգամավորի օգնական։ Լևոն Սահակյանը նաև Երևանի ավագանու անդամ է եղել։
Պարոն Սահակյանը իր կարիերան սկսել է որպես գլխավոր հաշվապահ մասնավոր կազմակերպությունում։ Ավելի քան 10 տարվա ընթացքում նա զբաղեցրել է ղեկավար մի շարք պաշտոններ մասնավոր հատվածում, այդ թվում եղել է գործադիր տնօրեն։
Պարոն Սահակյանը ունի բազմաշերտ ակադեմիական կրթություն։ Նա սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «Ֆինանսներ, հաշվապահություն և աուդիտ» մասնագիտությամբ և ավարտել է համալսարանը գերազանցությամբ։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում։ Նա ունի մի շարք որակավորումներ կիրառական ֆինանսների ոլորտում, ինչպես նաև ղեկավարման և կառավարման ոլորտում մասնագիտացման հավաստագիր՝ ստացած Հարվարդ բիզնես դպրոցից։
Բացի իր մասնագիտական գործունեությունից, պարոն Սահակյանը նաև ակտիվ է ակադեմիական ոլորտում։ Նա իր դասախոսական գործունեությունը սկսել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում, իսկ ներկայումս հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական հաշվապահության ամբիոնի դոցենտ և ղեկավարում է մագիստրոսական ծրագիրը։
Պարոն Սահակյանը նաև գիտական գրականության հեղինակ է՝ հրապարակելով մի շարք գիտական հոդվածներ և համահեղինակել է «Կորպորատիվ ֆինանսներ» ուսումնական ձեռնարկը։