Գործադիր կոմիտե
ՀՀ կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեն ունի հետևյալ կազմը. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, նախագահի տեղակալներ և դեպարտամենտների տնօրեններ, որոնց նշանակում է նախագահը: Գործադիր կոմիտեն իր լիազորությունների շրջանակում քննարկում է իրավական ակտերի ընդունման հետ կապված հարցեր և դրանց վերաբերյալ կարծիք է հայտնում Խորհրդին, քննում է նախագահի հանձնարարած իրավական ակտերը և տալիս առաջարկություններ, տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ է կազմակերպում և համապատասխան եզրակացություններ ներկայացնում Բանկի լիազորությունների շրջանակում, ինչպես նաև կատարում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված այլ գործառույթներ: