Ընթացիկ նախագծեր
Կենտրոնական բանկի պաշտոնապես ընդունված ռազմավարությունը պահանջում է բանկի մասշտաբով նախագծերի իրականացում:
Կենտրոնական բանկի ռազմավարական խնդիրների իրագործման համար ՀՀ ԿԲ-ում ստեղծվել է Նախագծային Կոմիտե, որը գործադիր որոշումներ է կայացնում նախագծերի վերաբերյալ, այդ թվում՝ դասակարգում նախագծերը ըստ առաջնահերթությունների:
Նախագծային Կոմիտեն առաջնահերթություն է տվել վեց կարևոր դրոշակակիր ծրագրերին.
- Կատարման գերազանցություն
- Վճարումներ
- Էլեկտրոնային հասարակություն
- Կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգի (FPAS) MARK II շրջանակի մշակում
- Ռիսկերի վրա հիմնված վերահսկողության շրջանակի մշակում
- Դիլիջանի ծրագիր
Ռազմավարական առաքելությունն իրականացնելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը նախաձեռնել է նաև հետևյալ ներքին ծրագրերի իրականացումը.
- Բովանդակության և գործընթացների կառավարման համակարգ (IMS),
- Տվյալների կառավարման քաղաքականության մշակում,
● Կենտրոնական բանկի շենքերի և հաստատությունների վիճակի բարելավում: