• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Մեր ռազմավարությունը
  • Ռազմավարական առաջնահերթություններ
    • Ֆինանսական համակարգ
    • Մակրոտնտեսական քաղաքականություն
    • ԿԲ կարողություններ
    • Հաղորդակցում
  • Ընթացիկ նախագծեր
    • «Կատարողական գերազանցություն» ծրագիր
    • «Վճարային նախաձեռնություն» ծրագիր
    • «էլ. հասարակություն և էլ. տնտեսություն» ծրագիր
    • «Երկրորդ սերնդի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգ» նախագիծ
    • «Ռիսկերի վրա հիմնված վերահսկողության» նախագիծ
    • «Դիլիջան» ծրագիր
  • Տարեկան հաշվետվություն
  • Մեր մասին
  • Մեր ռազմավարությունը
  • Ընթացիկ նախագծեր
  • «Դիլիջան» ծրագիր

«Դիլիջան» ծրագիր

Համաձայն «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Սահմանադրությանը՝ մեր հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը:

Այս նպատակներին հասնելու կարևորագույն քայլերից մեկը մեր հետազոտական կարողությունների բարելավումն է՝ գլոբալ հետազոտական համայնքին ինտեգրվելու համար, ինչն իրականացվում է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի հիմնադրմամբ:

Դիլիջանի կենտրոնը ոչ միայն հետազոտական առաջընթացի կենտրոն է, այլ նաև համաժողովների, փոխհարաբերությունների ձևավորման և տարբեր հաստատությունների ու գիտնականների հետ համագործակցության կիզակետ՝ ինչը խթանում է միջազգային մակարդակով համագործակցությունը: Այս ռազմավարական համագործակցությունն ապահովում է Կենտրոնական բանկում մարդկային կապիտալի շարունակական բարելավումը:

Մեր տեսլականը տարածվում է ֆինանսական ոլորտի սահմաններից դուրս՝ նպատակ ունենալով համակարգային ազդեցություն ունենալ Դիլիջանում առկա համայնքների վրա:

Մենք պարտավորվում ենք ապահովել հավասար, արժանիքների վրա հիմնված պայմաններ, որպեսզի Տավուշի մարզում ապահովվի Երևանին համարժեք անհրաժեշտ ուսումնական հնարավորություններ. երեխաները կարողանան ստանալ անհրաժեշտ գիտելիքներ՝ սկսած մանկապարտեզից և դպրոցից մինչև բակալավրիատ և մագիստրատուրա:

Մեր ներդրումները տարածվում են լայն շրջանակի վրա, որպեսզի հասնենք մեր երկարաժամկետ նպատակներին, մասնավորապես մանկապարտեզներում գիտելիքների վրա հիմնված խմբերի աջակցությունից մինչև Հայաստանի ամերիկյան համալսարանում և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի ծրագրերի հովանավորումը:

Ձգտելով գիտելիքների և կարողությունների զարգացմանը՝ մենք հիմնել ենք "Այբ" դպրոցի կողմից կառավարվող դպրոց՝ առաջարկելով արժանիքների վրա հիմնված կրթաթոշակներ Դիլիջանի երիտասարդությանը:

Մեր ներդրումները տարածվում են նաև Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի վրա, որտեղ մենք բարելավել ենք բակալավրիատի տնտեսագիտության ուսումնական ծրագիրը՝ բարձր չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ավելին, այս հաստատությունների շրջանավարտները գտնում են արժեքավոր աշխատանքային հնարավորություններ Կենտրոնական բանկում:

Նորարարության հանդեպ մեր հանձնառությունը ակնհայտ է մեր ներդրումների միջոցով: ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությունը հանգեցրեց Երևանից դուրս լրացուցիչ Թումո կենտրոնների հիմնադրմանը, մասնավորապես երկրորդ մասնաճյուղը գտնվում է Դիլիջանի սրտում:

Մեկ այլ կարևոր հաստատություն է ՖաբԼաբը՝ նորարարության ակադեմիան, որը խթանում է զարգացման հավասար հնարավորություններ: Կենտրոնը համաշխարհային ցանցի մաս է կազմում, որը ներառում է ավելի քան 1,750 ՖաբԼաբեր՝ տրամադրելով ժամանակակից թվային արտադրական տեխնոլոգիաների հասանելիություն յուրաքանչյուրին, ով հետաքրքրասեր միտք ունի:

Այն ծառայում է որպես համայնքային կենտրոն կրթական նախաձեռնությունների, շարունակական ուսումնառության, անսահման ստեղծարար մտքի և նորարարական նախաձեռնությունների համար և այս ամենի հիմք ընկած է հետաքրքրասիրությունը և մարտահրավերների լուծումները:

ՀՀ Կենտրոնական բանկն ինստիտուցիոնալ մակարդակով ակտիվորեն մասնակցում է համագործակցային գործընկերություններին տարբեր հեղինակավոր համալսարանների հետ ՝ փոխըմբռնման հուշագրերի (MoU) միջոցով, ներառյալ այնպիսի հայտնի հաստատություններ, ինչպիսիք են ԷՄԱՅԹԻ (MIT), Հարվարդի, Նոտր Դամի և Թաֆթսի համալսարանները:

Մենք առաջարկում ենք ամառային պրակտիկայի ծրագիր տեղացի և օտարերկրյա ուսանողների համար՝ ստեղծելով փոխշահավետ հարաբերություններ, որտեղ նրանք ձեռք են բերում արժեքավոր փորձ, իսկ մենք օգտվում ենք ծրագրի դեսպաններ հանդես եկող ուսանողներից: Երկամսյա պրակտիկայի ընթացքում մասնակիցներից պահանջվում է հետազոտել տարբեր թեմաներ՝ կապված ՀՀ ԿԲ-ի գործառույթների և Հայաստանի տնտեսության հետ: Պրակտիկան ավարտելիս ուսանողները ԿԲ խորհրդին են ներկայացնում իրենց դիտարկումները և բացահայտումները:

Այս ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թվականին Հարվարդի համալսարանի Դեյվիսի Ասիական և եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, ապացուցել է իր բարձր արդյունավետությունը: Ներկայումս տարեկան մոտավորապես 20 ուսանող այնպիսի հեղինակավոր համալսարաններից, ինչպիսիք են Հարվարդը, Ստենֆորդը, Չիկագոն, Ուորվիկը, Բոկոնին, Ինստիտուտո դե Էմպռեսան (IE) և այլն, մասնակցում են ծրագրին:

Օտարերկրյա համալսարանների ուսանողները հիմնականում տեղավորվում են Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, որը հետազոտության համար իդեալական կենտրոն է՝ հագեցած ժամանակակից հարմարություններով, տվյալների բազաներով և այլ էական ռեսուրսներով` ապահովելով հանգիստ միջավայր՝ հեռու աղմկոտ քաղաքից: Բացի իրենց ակադեմիական զբաղմունքներից, այս ուսանողները հնարավորություն ունեն ընկղմվելու Հայաստանի հարուստ մշակութային և պատմական ժառանգության մեջ՝ այցելելով տարբեր նշանակալի վայրեր:

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը հյուրընկալում է Կենտրոնական բանկերի մակրոմոդելավորման եռամսյակային սեմինարների (CBMMW) շարքը: Այս սեմինարները առաջին անգամ մեկնարկել են 1997 թվականին տարեկան ձևաչափով Նոր Զելանդիայի պահուստային բանկում և ծառայել են որպես առաջատար հետազոտողների և քաղաքականություն մշակողների համար կարևորագույն հավաքատեղիներից մեկը, որպեսզի համատեղ աշխատանքներ տարվեն Կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգի սահմանները ընդլայնելու ուղղությամբ:

ՀՀ ԿԲ-ն Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հյուրընկալել է Կենտրոնական բանկերի Մակրոմոդելավորման սեմինարների շարքը (CBMMW) ինչպես 2016թ.-ին, այնպես էլ 2019թ.-ին, որտեղ ելույթ են ունեցել այնպիսի բանախոսներ, ինչպիսիք են Մորիս Օբստֆելդը, Լոուրենս Քրիստիանոն, Քրիստոֆեր Քերոլը և շատ ուրիշներ:

FPAS Mark II-ի զարգացմամբ, որը ներառում է դրամավարկային քաղաքականության մշակման ռիսկերի կառավարման մոտեցում, ԿԲ-ն ներմուծել է եռամսյակային ձևաչափ, որտեղ համաժողովն անցկացվում է հիբրիդային տարբերակով (ինչպես Դիլիջանում, այնպես էլ առցանց): Սեմինարների շարքին հաջորդում են մի քանի շաբաթյա դասընթացներ, որոնք բաց են ամբողջ աշխարհի Կենտրոնական բանկերի աշխատակիցների, հետազոտողների և տնտեսագետների համար, թույլ տալով կենտրոնանալ դրամավարկային տնտեսագիտության, մոդելավորման առաջադեմ մոտեցումների և բաց կոդով ծրագրակազմի վրա:

ՀՀ ԿԲ-ի հովանավորության ներքո այս սեմինարները կենտրոնացել են քաղաքականության մշակման շրջանակների և առաջնակարգ առաջադեմ վերլուծական մոտեցումների հատման կետերի վրա: Այդ սեմինարները հարթակ են տրամադրել Կենտրոնական բանկերի աշխատակիցներին (ՀՀ ԿԲ-ում և աշխարհի տարբեր հաստատություններում) և ընդհանրապես բոլոր տնտեսագետներին՝ ներկայացնելու և սովորելու աշխարհի առաջատար հետազոտողներից և քաղաքականություն մշակողներից:

2023 թվականին եռամսյակային ձևաչափի ընդունումից ի վեր, նշանավոր բանախոսների և զեկուցողների թվում են եղել Լոուրենս Սամերսը, Չարլզ Գուդհարթը, Էրիկ Լիփերը, Աթանասիոս Օրֆանիդեսը, Ջեյմս Համիլթոնը, Մարկո դել Նեգրոն, Վերներ Ռյոգերը, Լոուրենս Շեմբրին, Ռոբերտ Ֆորդը, Համիդ Ֆարուքին, Մարտին Հարդինգը, Մայքլ Քիլին և շատ ուրիշներ:

Դիլիջանից այն կողմ, մեր ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի էլեկտրոնային հասարակության և էլեկտրոնային տնտեսության ձևավորման վրա: Մեր թվային վերափոխումը առաջնահերթություն է տալիս առօրյա կյանքում ծառայությունների մատուցմանը ուղղված բարելավումներին: Հանրային և մասնավոր հատվածների համար ընդհանուր ենթակառուցվածք ապահովելով, մենք միավորում ենք ծառայությունները միասնական տիրույթում՝ խթանելով համագործակցությունը և ստեղծելով միասնական հարթակ: Որդեգրելով թվային մոտեցում, մենք ուրվագծում ենք Էլեկտրոնային հասարակության մի նախագիծ, որը տրամադրում է բաց և որակյալ տվյալներ որպես ազգային հարստություն՝ մատուցելով տրամաբանված, անհատականացված և պրոակտիվ թվային ծառայություններ:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ