Հաղորդակցում
Մենք պետք է հասնենք բարձր հեղինակության՝ մեր նպատակների իրականացման հաշվետվողականության և գործողությունների թափանցիկության միջոցով։
Հաղորդակցումը իրականացվելու է՝
- թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները ներառելով կայացրած բոլոր հանրային նշանակության որոշումների մեջ,
- ապահովելով հանրային քաղաքականության համար հետադարձ կապ և տվյալների համակարգեր,
- ներառելով անհրաժեշտ կրթական բաղադրիչը և դիտարկելով այն որպես հանրային բարիք ու սոցիալական պատասխանատվություն,
- հաղորդակցելով ոչ միայն փաստերը, այլ նաև նպատակներն ու մտադրությունները։