Էլեկտրոնային Հասարակություն և Էլեկտրոնային Տնտեսություն
2021 թվականին Կենտրոնական բանկը և Հայաստանի կառավարությունը համաձայնեցին միավորել ջանքերը՝ իրականացնելու Էլեկտրոնային Հասարակություն և Էլեկտրոնային Տնտեսություն նախաձեռնությունները:
Թվային վերափոխման օրակարգի հետևում ընկած տեսլականն է նպաստել հասարակության կյանքի և բարեկեցության շարունակական բարելավմանը:
Այս նախաձեռնությունը նաև նպատակ ունի հնարավորություններ ստեղծել մասնավոր հատվածի համար՝ բարձրացնելով մրցունակությունը և ապահովելով էական արդյունավետություն:
Ռազմավարությունը ներառում է քաղաքացիների փորձառության և կենսափուլի շուրջ կենտրոնացած ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիա) լուծումների մշակում և օգտագործում՝ մատուցելով անխափան, պրոակտիվ, հարմարավետ և անհատականացված ծառայություններ:
Ընդունելով, որ բաց և բարձրորակ տվյալները կենսական ակտիվ են ազգային հարստության ստեղծման համար, օրակարգը հավասարապես շեշտադրում է առաջադեմ, անվտանգ միջավայրի զարգացումը՝ անհրաժեշտ հնարավորություններով, ենթակառուցվածքով, իրավական և կարգավորիչ շրջանակով:
Էլեկտրոնային Հասարակություն և Էլեկտրոնային Տնտեսություն Ծրագրի հիմնարար սկզբունքներից է, որ բաց և որակյալ տվյալները համարվում են ազգային հարստություն ստեղծման կարևոր ակտիվ: Առաջադեմ և անվտանգ միջավայրի, հնարավորությունների և ենթակառուցվածքի զարգացումը անհրաժեշտ է Հայաստանը Էլեկտրոնային հասարակության և Էլեկտրոնային տնտեսության վերափոխելու համար: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ղեկավարում է ողջ քաղաքականության և ստանդարտների սահմանման օրակարգը: Ծրագրի իրականացումը կատարվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) միջոցով՝ որպես Էլեկտրոնային կոմպետենցիայի կենտրոն և ազգային կիբեր արտակարգ իրավիճակների արձագանքման թիմ (CERT):
Ներկայումս հետևյալ հիմնական նախագծերն են իրականացվում:
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հանրային ծառայությունների կատալոգի ստեղծում և հրապարակում
- Ազգային Էլեկտրոնային ծառայությունների հարթակի հիմնում
- Էլեկտրոնային ծառայությունների UX/UI ուղեցույցների ինստիտուցիոնալացում
- Էլեկտրոնային Հասարակության և Էլեկտրոնային Տնտեսության գնահատման համակարգի ներդրում
- Քաղաքացիների լաբորատորիայի հիմնում մասնակցային ծառայությունների նախագծման համար
- Ազգային Էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի ներդրում և ինտեգրում, այդ թվում՝ օգտատիրոջ կարիքների վրա կենտրոնացած հանրային ծառայությունների և բաց ֆինանսների ինտեգրված հարթակները, որոնք մատուցում են միասնական ստանդարտի և որակի ծառայություններ
- Էլեկտրոնային տնտեսության և հասարակության առաջընթացը չափող ցուցանիշների մոնիթորինգի համակարգի ներդրում, այդ թվում՝ դրա տնտեսական և սոցիալական ազդեցությունների տեսանկյունից:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅՈՒՆ
- «Կառավարությունը որպես «համապարփակ ձեռնարկություն» ճարտարապետության ներդրում և հանրային/վարչական ռեգիստրների նախագծում
- «Ամպային տեխնոլոգիաները որպես առաջնահերթություն» քաղաքականության նախագծման և իրականացման աջակցություն
- Համապարփակ տվյալների դասակարգման իրականացում
- «Միայն մեկ անգամ» սկզբունքի գործարկում՝ բարելավելով ազգային փոխգործելիության հարթակը
- Ազգային տվյալների կատալոգի կառուցում և հրապարակում
- Ամբողջական ազգային տվյալների ճարտարապետության կառուցում
- «Միայն մեկ անգամ» քաղաքականության ներդրում՝ թույլ տալով նշված տվյալների համատեղ օգտագործումը և վերաօգտագործումը, որպեսզի ստեղծվի հանրային արժեք և քաղաքացիների և բիզնեսների համար ավելի լավ ծառայություն:
ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
- Անվտանգության գործառնությունների կենտրոնի (SOC) հիմնում և գործարկում
- CSIRT/CERT միջազգային հավատարմագրման ստացում
- Ազգային կիբեռանվտանգության կարողությունների շրջանակի կառուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ
- «YesEm» ազգային նույնականացման հարթակի գործարկում
- Մասնավոր հատվածի ներգրավմամբ լավագույն միջազգային ստանդարտներով վստահության և հավաստագրման ծառայությունների էկոհամակարգի հիմնման աջակցություն
- Միասնական էլեկտրոնային ստորագրության լուծման ապահովում
- Նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ծառայությունների վերաբերյալ հանրային-մասնավոր գործընկերության նախագծի նախապատրաստման և իրականացման աջակցություն
- Նոր էլեկտրոնային նույնականացման լուծումների ներդրում առանց քաղաքացիների կողմից ուղղակի վճարումների կատարման՝ հետագայում առնվազն մեկ միլիոն մարդու ներգրավմամբ
ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ
- Հանրային տեղեկատվության մասին օրենք
- Բնակչության ռեգիստրի մասին օրենք
- Կիբերանվտանգության մասին օրենք
- Էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության մասին օրենք