• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Մեր ռազմավարությունը
  • Ռազմավարական առաջնահերթություններ
    • Ֆինանսական համակարգ
    • Մակրոտնտեսական քաղաքականություն
    • ԿԲ կարողություններ
    • Հաղորդակցում
  • Ընթացիկ նախագծեր
    • «Կատարողական գերազանցություն» ծրագիր
    • «Վճարային նախաձեռնություն» ծրագիր
    • «էլ. հասարակություն և էլ. տնտեսություն» ծրագիր
    • «Երկրորդ սերնդի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգ» նախագիծ
    • «Ռիսկերի վրա հիմնված վերահսկողության» նախագիծ
    • «Դիլիջան» ծրագիր
  • Տարեկան հաշվետվություն
  • Մեր մասին
  • Մեր ռազմավարությունը
  • Ռազմավարական առաջնահերթություններ
  • Ֆինանսական համակարգ

Ֆինանսական համակարգ

Ֆինանսական համակարգի կարգավորում

Մեր ռազմավարական ուղերձն է՝ զարգացնել ու ներդնել զարգացող շուկաներին, բիզնես մոդելներին և տեխնոլոգիաներին համահունչ, կարգավորման մրցունակ, հավասարակշռված և սթրեսակայուն կառուցակարգեր:

Այս նպատակին հասնելով՝ կպահպանենք կայուն, անաղարտ և վստահելի ֆինանսական համակարգ՝ պատասխանատու կառավարմամբ մշտապես ապահովելով  թափանցիկությունն ու համապատասխանությունը:

Արդյունքում ակնկալում ենք ունենալ.

  • Միջազգային ստանդարտներ սահմանող կառույցների (FSB, BIS, IOSCO, IOPS, IAIS և այլն) առաջարկներին և միջազգային լավագույն փորձին համահունչ, ապագային միտված կարգավորման դաշտ, որը հիմնված է «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքի վրա:
  • Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար միջազգային չափորոշիչներին համապատասխան և կանխատեսելի կարգավորման ու վերահսկողության դաշտ։
  • Ֆինանսական կայունության ապահովման նպատակով բանկերի ձախողումների կառավարման, արդյունավետ կարգավորման կառուցակարգեր։
  • ԿԲ ներկայացվող տեղեկատվության վերափոխում՝ հիմնված մանրամասն տվյալների վրա:

Արդյունքին հասնելու նկարագիրը՝ ԿԲ կարգավորումները և կառուցակարգերը որոշակի պարբերականությամբ կգնահատվեն միջազգային կազմակերպությունների կողմից՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Վճարային համակարգի արդիականացում

Մեր ռազմավարական ուղերձն է՝ ունենալ շարունակաբար և ակտիվորեն ձևափոխվող, սահուն, անվտանգ և ներառական թվային վճարային համակարգ:

Այս նպատակին հասնելով՝ կբավարարենք սպառողների, ձեռնարկությունների և Կառավարության կողմից փոփոխվող կարիքները:

Արդյունքում ակնկալում ենք ունենալ.

  • Ապագային միտված, միջազգային չափորոշիչներին համահունչ գործող վճարային ենթակառուցվածքներ։
  • Վճարային համակարգի համապարփակ քաղաքականություն, այդ թվում՝ թվային արժույթի և թոկենիզացիայի վերաբերյալ:

Արդյունքին հասնելու նկարագիրը՝ որոշակի պարբերականությամբ այս համակարգերը կգնահատվեն միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ BIS PFMI (Principles for Financial Market Infrastructures)-ի կամ ԿԲ-ի կողմից։

Ֆինանսական համակարգի վերահսկողություն

Մեր ռազմավարական ուղերձն է` հավաստիանալ, որ ֆինանսական համակարգում, ենթակառուցվածքներում և  կազմակերպություններում էական ռիսկերը պատշաճ կառավարվում են, իսկ խնդիրներ կամ ճգնաժամեր լինելու դեպքում դրանց հետևանքները հասցված են նվազագույնի։

Այս նպատակին հասնելով՝ կունենանք առավել կայուն, հուսալի և թափանցիկ ֆինանսական համակարգ։  

Արդյունքում ակնկալում ենք ունենալ.

  • Ռիսկերի վրա հիմնված՝ ապագային միտված, ժամանակակից և օրինակելի վերահսկողական համակարգ։
  • Վերահսկողական թափանցիկության և հաշվետվողականության ավելի բարձր մակարդակ։
  • Առավել մրցակցային և ներառական ֆինանսական համակարգ, որը կապահովի հասանելի, որակյալ, անվտանգ ու նորարարական ծառայություններ սպառողների և ներդրողների համար։

Արդյունքին հասնելու նկարագիրը՝ ֆինանսական համակարգի ենթակառուցվածքներում և ֆինանսական կազմակերպություններում կառավարման որակի բարելավում, վերահսկողության գործընթացի նկատմամբ վերջիններիս ընկալման դրական փոփոխություն, ֆինանսական համակարգի մասնակիցների հաշվետվական ծախսերի նվազեցում, ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների գոհունակության մակարդակի բարձրացում, վերահսկողության գործընթացի հետ կապված արտաքին և ներքին գնահատականների բարելավում:

Սպառողներին զորակցում

Մեր ռազմավարական ուղերձն է՝ մենք պետք է ունենանք զորակցված սպառող, ով էապես բարձրացնում է իր ֆինանսական բարեկեցության մակարդակը և նվազեցնում կարգավորման ու վերահսկողության նպատակով կատարվող հանրային միջոցների ծախսը:

Այս նպատակին հասնելով՝ կապահովենք նոր որակի ֆինանսական ծառայությունների պահանջարկի ձևավորում:

Սպառողի զորակցման արդյունքներին հասնելու համար կիրառելու ենք խնդրակենտրոն մոտեցում` զուգահեռաբար շարունակելով պահպանել և անհրաժեշտության դեպքում զարգացնել էկոհամակարգը։ Դա նշանակում է, որ մենք բացահայտելու ենք խոցելի խմբերի որոշակի խնդիրները և տալու ենք համապատասխան  լուծումներ։ Մեր մոտեցումն է՝  յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն և ունակություն՝ պատասխանատու ձևով ընդգրկվելու ֆինանսական համակարգում, օգտվելու ֆինանսական ծառայություններից և ապրանքներից՝ նպաստելով անձնական ֆինանսական բարեկեցությանը։

Առաջնահերթ ենք համարելու մարդկանց ֆինանսական բարեկեցության վրա էական ազդեցություն ունեցող խնդիրները։ Լուծումներ մշակելիս կարևորելու ենք, որ դրանք լինեն հնարավորինս տվյալահենք, թվային և կայուն (sustainable)։ Առաջիկա տարիներին այդպիսի խնդիրների շարքում են լինելու, օրինակ, մարդկանց պարտքի կառավարման խնդիրները, հեռավար գյուղաբնակ համայնքների բնակիչների և հաշմանդամների՝ թվային ֆինանսական ծառայություններին հասանելիությունը:

Համաձայն ֆինանսական կրթման ծրագրի՝ մենք իրականացնելու ենք ֆինանսական ունակությունների գնահատման հարցումներ, ըստ որոնց  կգնահատենք ֆինանսական կարողությունների մակարդակը և, ելնելով հարցման արդյունքներից, կվերանայենք ֆինանսական կրթման ծրագիրը:

Արդյունքում ակնկալում ենք ունենալ.

  • Սպառողների զորակցման գործուն կառուցակարգ։
  • Անհատների ֆինանսական ներառում՝ ապահովելով, որ անհատները և հատկապես հասարակության խոցելի խմբերը հասանելիություն ունենան իրենց կարիքներին համապատասխանող հիմնարար ֆինանսական ապրանքներին ու ծառայություններին և պատասխանատվությամբ ու ապահով օգտագործեն դրանք։  Հիմնարար են  բանկային հաշիվները, վճարումները, խնայողությունները, վարկը և ապահովագրությունը։ Սկզբնական շրջանում հիմնարար ֆինանսական ծառայություններից կարևորելու ենք բանկային հաշվի օգտագործումը, քանի որ սա նախապայման է՝ այլ ֆինանսական ծառայություններից օգտվելու  և կարևորագույն գործիք է մարդու համար՝ իր  առօրյա ֆինանսական միջոցները արդյունավետ պլանավորելու և կառավարելու համար։
  • Ֆինանսական ծառայություններից գրագետ օգտվելու ունակ անհատներ, սպառողների զորակցման էկոհամակարգի առանցքային հենասյուների (ֆինանսական կրթում, սպառողների շահերի պաշտպանության կարգավորման ու վերահսկողության և ֆինանսական համակարգում սպառողների վեճերի լուծման համակարգ) պահպանում և անհրաժեշտության դեպքում զարգացում։
  • Սպառողի զորակցմանն ուղղված ազդեցիկ (impactful) քաղաքականության, կարգավորումների և ինտերվենցիաների համար վարքագծային հետազոտական գործիքակազմ և կարողություններ:
  • Սպառողի կարծիքի և պահանջմունքների բարձրաձայնման և ֆինանսական ծառայությունների գնահատման մեխանիզմներ:

Արդյունքին հասնելու նկարագիրը՝ տարվա կտրվածքով կունենանք.

  • Ֆինանսական գրագիտության մակարդակի աճ․ ֆինանսական կարողությունների ինդեքսի մակարդակը կհասնի ֆինանսական կրթման ծրագրով նախատեսվածին։
  • Դպրոցը նոր ավարտած մոտ 50000 երիտասարդ, ովքեր վստահորեն ու պատասխանատվությամբ կկարողանան օգտվել հիմնարար ֆինանսական ծառայություններից և կառավարել առօրյա ֆինանսական միջոցները։
  • Բանկային հաշիվները և հավելվածները ակտիվ օգտագործողների աճ։

Ֆինանսական համակարգի կենսակայունություն

Մեր ռազմավարական ուղերձն է՝ բարձրացնել ֆինանսական շուկայի մասնակիցների տեղեկացվածության և թափանցիկության մակարդակը բնակլիմայական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) ռիսկերի կառավարման ու նվազեցման վերաբերյալ՝ խթանելով կենսակայուն (sustainable) ֆինանսական համակարգի ձևավորումը և ԲՍԿ ռիսկերի արդյունավետ կառավարումը։

Այս նպատակին հասնելով՝ կձևավորենք կենսակայուն ֆինանսական համակարգ, որը կներառի ԲՍԿ  չափանիշները ֆինանսական որոշումների կայացման մեջ:

Արդյունքում ակնկալում ենք ունենալ.

  • ԲՍԿ և կլիմայական ռիսկերի վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում:
  • Կայուն ֆինանսական գործիքների, այդ թվում՝ կանաչ վարկերի, պարտատոմսերի և այլ պրոդուկտների տեսականու սահմանում ֆինանսական համակարգում:
  • ԲՍԿ և կլիմայական ռիսկերի արդյունավետ կառավարման ու նվազեցման սկզբունքների ներդրման ուղիով՝ ֆիզիկական և անցումային ռիսկերից բխող ֆինանսական ռիսկերի նվազեցում:
  • Կենսակայուն ֆինանսական համակարգ և ավելի կայուն տնտեսական զարգացում:

    Արդյունքին հասնելու նկարագիրը՝ ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում ԲՍԿ և կլիմայական ռիսկերի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանի բարձրացում, հրապարակված ճանապարհային քարտեզի առաջնահերթությունների իրագործում, կայուն ֆինանսական պրոդուկտների տեսականու սահմանում, ինչի արդյունքում՝ ֆինանսական պրոդուկտների բազմազանեցում և, այս ամենի շնորհիվ՝ ֆիզիկական ու անցումային ռիսկերից առաջացած ԲՍԿ և կլիմայական ռիսկերի կառավարում ու նվազեցում:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ