• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Մեր պատմությունը
  • Հայկական դրամի էվոլյուցիան
  • Ֆինանսական համակագի զարգացման ուղին
  • Դրամավարկային քաղաքականության պատմությունը
  • ԿԲ նախագահներ
  • Մեր մասին
  • Մեր պատմությունը
  • Ֆինանսական համակագի զարգացման ուղին

Ֆինանսական համակագի կայացման և զարգացման ուղին

Անցում երկաստիճան բանկային համակարգի (1991-1995 թթ.)

Հայաստանի ժամանակակից ֆինանսական համակարգը սկսեց կայանալ 1991-1995 թթ. ընկած հատվածում, երբ անցում կատարվեց երկաստիճան բանկային համակարգի: Խորհրդային բանկային համակարգի փլուզումից հետո հայաստանյան բանկերը վերակազմավորվեցին որպես բաժնետիրական ընկերություններ՝ նշանավորելով առաջին առևտրային բանկերի ձևավորումը: Հիմնական օրենսդրական զարգացումները, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքների ընդունումը 1993 թվականին, հիմք դրեցին կարգավորվող ֆինանսական միջավայրի համար: Նույն ժամանակահատվածում Հայաստանի ազգային արժույթի՝ դրամի ներդրումը և ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության առաջին ծրագրի իրագործումը նպաստեցին տնտեսության կայունացմանը՝ զգալիորեն նվազեցնելով գնաճը։

Հայաստանի ֆինանսական կայունության ամրապնդում (1996-2008 թթ.)

1996-2008 թթ.-ին Հայաստանի ֆինանսական համակարգը էական կառուցվածքային կերպափոխում և ընդլայնում է ապրել։ 1990-ականների վերջերին ընդունվեցին բանկային գործունեությանն առնչվող հիմնական օրենքները, զարգացման փուլ մտավ ազգային վճարային համակարգը, իսկ HSBC խմբի Հայաստան մուտքով սկսվեց համաշխարհային բանկային ստանդարտների հետ միասնացման գործընթացը։ 2006 թվականին ՀՀ կենտրոնական բանկն օժտվեց կարգավորման դաշտին վերաբերող ավելի լայն իրավասություններով՝ արդեն վերահսկելով ամբողջ ֆինանսական հատվածը, ապահովելով ֆինանսական կայունությունը և ներդնելով փողերի լվացման և ֆինանսական խարդախությունների դեմ պայքարին ուղղված միջոցառումներ։ Ավանդների երաշխավորման հիմնադրամի, ԱՔՌԱ վարկային բյուրոյի ստեղծումը, ինչպես նաև սպառողների պաշտպանությանն ուղղված նախաձեռնումները նպաստեցին ֆինանսական հաստատությունների նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը: Բացի այդ, գնաճի նպատակադրման ռեժիմով դրամավարկային քաղաքականությանն անցում կատարելը ամրապնդեց մակրոտնտեսական կայունությունը և խթանեց ֆինանսական հատվածի աճը:

Ադապտացիա գլոբալ մարտահրավերներին. Հայաստանի ֆինանսական համակարգը սկսած 2009-ից

2009 թվականից Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է զարգանալ և հարմարվել համաշխարհային տնտեսական մարտահրավերներին։ Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, հայկական բանկերը պահպանեցին վճարունակությունը առանց պետական ​​աջակցության, ինչը համակարգի դիմացկունության վկայություն էր։ Կատարված ներդրումներն այնպիսի ֆինանսական ենթակառուցվածքներում, ինչպիսիք են Ազգային հիփոթեքային ընկերությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավտոապահովագրողների բյուրոն, բարձրացրել են ֆինանսական ծառայությունների և սպառողների պաշտպանության մակարդակը: Միջազգային ակտիվների կառավարման ընկերությունների մուտքը թափ է հաղորդել Հայաստանի կենսաթոշակային համակարգի զարգացմանը՝ կարգավորման դաշտը համապատասխանեցնելով միջազգային բանկային վերահսկողության բազելյան չափանիշներին: Արդյունքում, ֆինանսական միջնորդությունը զգալիորեն ընդլայնվել է. ընդ որում ֆինանսական համակարգի ակտիվներն աճել են (2008-ին ՀՆԱ-ի 30%-ից ավելացել և 2022-ին հասել են 116%-ի)՝ բարելավելով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ու ներառականությունը:

ՀՀ ԿԲ ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու նորամուծությունները սկսած 2020-ից

2020 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրականացրել է մի շարք ինստիտուցիոնալ զարգացման ծրագրեր՝ նորամուծությունների խթանման, կառավարման բարելավման և ապագա մարտահրավերներին նախապատրաստվելու կարողությունների ամրապնդման նպատակով։

Այս նորարարական նախաձեռնություններն ու գործիքները ներառում են՝

  • Մակրոպրուդենցիալ քաղաքականություն
  • Կառուցվածքային ռազմավարություն
  • Ռազմավարության իրականացում
  • Ֆինանսական կայունության շրջանակ
  • ԿՔՎՀ-2 (FPAS Mark II)
  • Ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն
  • Վճարային համակարգերի զարգացում
  • Համապատասխանություն բազելյան չափանիշներին

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ