• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Ֆինանսական կայունություն
  • Ֆինանսական կայունության կարևորությունը
    • Ֆինանսական համակարգի դերը տնտեսության մեջ
    • Կայուն ֆինանսական համակարգի կարևորությունը
    • Ֆինանսական կայունությանը վտանգող ռիսկերը
    • Կենտրոնական բանկի դերը ֆինանսական կայունության հարցում
  • Մակրոպրուդենցիալ քաղաքականությունը և դրա կիրառումը
    • Մակրոպրուդենցիալ քաղաքականության հայեցակարգը
    • Մակրոպրուդենցիալ քաղաքականության նպատակներն ու գործիքակազմը
  • Ֆինանսական կայունությանը հասնելու ռազմավարությունները
    • Ֆինանսական կայունության քաղաքականության իրականացումը Հայաստանում
    • Հայաստանում կիրառվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքները
    • Սթրես թեստավորում
  • Որոշումների կայացման ընթացակարգը
    • Ֆինանսական կայունության քաղաքականության թափանցիկության ապահովում
    • Ֆինանսական կայունության հաշվետվություն
    • ՀՀ ԿԲ խորհրդի որոշումները ֆինանսական կայունության վերաբերյալ
    • Տվյալներ, աղյուսակներ և գծապատկերներ
  • Կայուն ֆինանսներ
    • Կլիմայի փոփոխություն և ֆինանսական ռիսկեր
    • Կայուն ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզ
    • Հետազոտական և վերլուծական աշխատանքներ
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Կենսակայունության հաշվետվություն
    • Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզ
  • Հիմնական գործառույթներ
  • Ֆինանսական կայունություն
  • Ֆինանսական կայունությանը հասնելու ռազմավարությունները
  • Հայաստանում կիրառվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքները

Հայաստանում կիրառվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքները

Հայաստանում կիրառվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքները

Վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը շարունակաբար աշխատել է մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքները գործառնականացնելու ուղղությամբ: Որոշ գործիքներ, որոնք ներկայումս ներառված են մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքակազմում, ունեն կիրառության համեմատաբար երկար պատմություն (այդպիսիք են մեկ վարկառուի վարկավորման առավելագույն սահմանաչափերը կամ արտարժութային ռիսկերի նկատմամբ տարբերակված պահանջները), մյուսները ներդրվել են համեմատաբար վերջերս:

Կապիտալի հակացիկլիկ բուֆերը (ԿՀԲ)

2019 թվականին ՀՀ կենտրոնական բանկն ընդունեց հատուկ կանոնակարգ, որը սահմանում է մակրոպրուդենցիալ քաղաքականության շրջանակում կապիտալին ուղղված գործիքների օգտագործման կանոններն ու ժամկետները։ Նույն թվականին ընդունվեց կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ առաջին որոշումը։ 2023-ին Կենտրոնական բանկը ներդրեց ԿՀԲ-ի կիրառման նոր մոտեցում, այսպես կոչված «ԿՀԲ-ի չեզոք մակարդակ»-ը, համաձայն որի՝ ֆինանսական համակարգը պետք է կուտակի ԿՀԲ-ի նվազագույն անհրաժեշտ պաշարը նախքան համակարգային ռիսկերի ակտիվ կուտակման գործընթացի սկիզբը։ Այլ կերպ ասած, ԿՀԲ-ը սկսում է կիրառվել ֆինանսական ցիկլի «նորմալ» փուլում, երբ համակարգային ռիսկերը ոչ չափից ավելի բարձր են, ոչ էլ զսպված: ԿՀԲ կիրառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել «Կապիտալի հակացիկլիկ բուֆերի կիրառման ՀՀ ԿԲ-ի մոտեցում» փաստաթղթում:

ՀՀ կենտրոնական բանկը կապիտալի հակացիկլիկ բուֆերի վերաբերյալ որոշումները կայացնում է եռամսյակային պարբերությամբ: Յուրաքանչյուր եռամսյակ ԿՀԲ-ի սահմանված մակարդակի վերաբերյալ հերթական որոշումը և դրա հիմնավորումը հրապարակվում է Կենտրոնական բանկի կայքում: ՀՀ ԿԲ-ն հրապարակում է նաև պրեզենտացիա, որը պարունակում է համակարգային ռիսկերի, ինչպես նաև ֆինանսական կայունության տեսանկյունից կարևոր ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն։

ԿՀԲ-ի ընթացիկ դրույքաչափը 1.75% է:

Հաջորդ որոշումը սպասվում է 2025 թվականի Հուլիսին։ 

 ՀՀ ԿԲ խորհրդի որոշումները ֆինանսական կայունության վերաբերյալ

Կապիտալին ուղղված այլ գործիքներ

ՀՀ կենտրոնական բանկը, ԿՀԲ-ից բացի, ներկայումս օգտագործում է կապիտալին ուղղված մակրոպրուդենցիալ գործիքների երկու այլ տեսակներ՝ Կապիտալի պահպանման բուֆեր և Համակարգային նշանակություն ունեցող բանկերի (ՀՆՈՒԲ) նկատմամբ կապիտալի լրացուցիչ պահանջ: Առաջինն օգտագործվում է, որպեսզի բանկերն իրենց կապիտալի համարժեքության մակարդակը պահպանեն պահանջվող մակարդակի վրա, իսկ վերջինը կոչված է դիմագրավելու անհամապատասխան շարժառիթներից (misaligned incentives) և բարոյական ռիսկից (moral hazard) բխող ռիսկերը՝ այդ նպատակով լրացուցիչ կապիտալի պահանջ ներկայացնելով համակարգային նշանակություն ունեցող բանկերին։

Կապիտալի պահպանման բուֆերի ընթացիկ դրույքաչափը 2.5% է:

ՀՆՈՒԲ բուֆերի ընթացիկ տոկոսադրույքը 1.5% է:

Վարկառուներին ուղղված գործիքներ

Վարկառուներին ուղղված միակ գործիքը, որ ՀՀ կենտրոնական բանկը ներկայումս կիրառում է, վերաբերում է անշարժ գույքով ապահովված վարկերի համար կիրառվող վարկ/գրավի արժեք հարաբերակցության առավելագույն սահմանաչափերին: Սա բանկերի համար սահմանված նորմատիվ է, իսկ նորմատիվների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել հետևւյալ կանոնակարգում՝ «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները»: Վարկ/գրավի արժեք հարաբերակցության նորմատիվն ունի դրամով և արտարժույթով տրամադրված վարկերի տարբերակված դրույքաչափեր (համապատասխանաբար՝ 90% և 70%), այս կանոնից որոշակի թույլատրելի շեղումով (նախորդ երկու եռամսյակների միջին հոսքի 5-10%-ից ոչ ավելին): 2023 թվականի ընթացքում, այդուհանդերձ, ՀՀ ռեզիդենտների համար արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումն արգելվել է։ Վարկ/գրավի արժեք հարաբերակցությունը հիփոթեքային վարկի ծավալի վրա կիրառում է առավելագույն սահմանաչափ՝ կախված գրավի արժեքից և նպատակաուղղված է հասցեագրել անշարժ գույքի գների անկումից բխող ռիսկերը:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ