Ֆինանսական կայունության հաշվետվություն
Ֆինանսական կայունության հաշվետվությունը (ՖԿՀ) ամփոփ ներկայացնում է ֆինանսական կայունության վերլուծության արդյունքները, տալիս է հնարավոր ռիսկերի հիմնական գնահատականները և ապահովում ֆինանսական կայունությանն առնչվող թեմաների խորքային լուսաբանում: ՖԿՀ-ի հիմնական նպատակը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում երկրի ֆինանսական կայունության համար հավանական ռիսկերի և խոցելիության գնահատումն է: Այն նաև անդրադառնում է մակրոպրուդենցիալ միջոցառումներին և կարգավորման դաշտին առնչվող գործողություններին, որոնք ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնում է ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով:
Հաշվետվության հրապարակումը թույլ է տալիս բարձրացնել ֆինանսական հաստատությունների, ընկերությունների, գործարար շրջանակների և բնակչության իրազեկվածությունը՝ միաժամանակ ապահովելով Կենտրոնական բանկի գործունեության թափանցիկությունը։
Ֆինանսական կայունության ռիսկերը կարող են բխել ինչպես ներքին, այնպես էլ համաշխարհային տնտեսությունից, կամ բուն ֆինանսական համակարգից: Ելնելով դրանից՝ ՖԿՀ-ն ընդհանրական ակնարկով նկարագրում է տնտեսական, ֆինանսական և կառուցվածքային այն միտումները, որոնք կարող են վտանգ ներկայացնել երկրի ֆինանսական համակարգի համար:
ՀՀ կենտրոնական բանկը ՖԿՀ-ներ հրապարակում է 2007 թվականից: Մինչև 2021 թվականը այն հրապարակվում էր կիսամյա պարբերականությամբ: 2021-ից սկսած ՖԿՀ-ները հրապարակվում են ամենամյա պարբերականությամբ:
2025
2024
Ֆինանսական կայունության հաշվետվությունների արխիվ