• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Ֆինանսական կայունություն
  • Ֆինանսական կայունության կարևորությունը
    • Ֆինանսական համակարգի դերը տնտեսության մեջ
    • Կայուն ֆինանսական համակարգի կարևորությունը
    • Ֆինանսական կայունությանը վտանգող ռիսկերը
    • Կենտրոնական բանկի դերը ֆինանսական կայունության հարցում
  • Մակրոպրուդենցիալ քաղաքականությունը և դրա կիրառումը
    • Մակրոպրուդենցիալ քաղաքականության հայեցակարգը
    • Մակրոպրուդենցիալ քաղաքականության նպատակներն ու գործիքակազմը
  • Ֆինանսական կայունությանը հասնելու ռազմավարությունները
    • Ֆինանսական կայունության քաղաքականության իրականացումը Հայաստանում
    • Հայաստանում կիրառվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքները
    • Սթրես թեստավորում
  • Որոշումների կայացման ընթացակարգը
    • Ֆինանսական կայունության քաղաքականության թափանցիկության ապահովում
    • Ֆինանսական կայունության հաշվետվություն
    • ՀՀ ԿԲ խորհրդի որոշումները ֆինանսական կայունության վերաբերյալ
    • Տվյալներ, աղյուսակներ և գծապատկերներ
  • Կայուն ֆինանսներ
    • Կլիմայի փոփոխություն և ֆինանսական ռիսկեր
    • Կայուն ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզ
    • Հետազոտական և վերլուծական աշխատանքներ
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Կենսակայունության հաշվետվություն
    • Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզ
  • Հիմնական գործառույթներ
  • Ֆինանսական կայունություն
  • Ֆինանսական կայունության կարևորությունը
  • Կենտրոնական բանկի դերը ֆինանսական կայունության հարցում

Կենտրոնական բանկի դերը ֆինանսական կայունության հարցում

Կենտրոնական բանկերի կողմից ֆինանսական համակարգի ռիսկերի կառավարման մոտեցումները վերանայելու համար մեծ դեր են ունեցել վերջին տասնամյակներում տեղի ունեցած միջազգային ֆինանսական ճգնաժամերը: Մասնավորապես, ճգնաժամերը վեր հանեցին համընդհանուր ֆինանսական կայունության ապահովման կարևորությունը, ինչն առաջ քաշեց Կենտրոնական բանկերի ավանդական իրավասությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Կենտրոնական բանկերի կողմից այս առանցքային դերակատարումը ստանձնելու դրդապատճառներն ունեն պարզ հիմնավորումներ.

  • Կենտրոնական բանկերը պատասխանատու են արժույթի թողարկման համար՝ ստեղծելով վճարելամիջոց տնտեսության համար:
  • Գների կայունությունն ապահովելու նպատակով մշակում և իրականացնում են դրամավարկային քաղաքականություն՝ ընդհանուր առմամբ նպաստելով ֆինանսական կայունության ապահովման խնդիրը իրագործմանը:
  • Ֆինանսական ճգնաժամերի կամ բանկերի կայունության վտանգի պարագայում կենտրոնական բանկերը հանդես են գալիս որպես վերջին ատյանի վարկատուներ՝ տրամադրելով իրացվելիության արտակարգ աջակցություն և կանխելով խուճապի և բանկերի ձախողման համակարգային տարածումը:
  • Կենտրոնական բանկերը հավաքում և վերլուծում են տնտեսական և ֆինանսական ծավալուն տվյալներ, որոնք որպես առանցքային հիմք են ծառայում ֆինանսական կայունության արդյունավետ մշտադիտարկման համար:
  • Շատ երկրներում, Հայաստանում ևս, կենտրոնական բանկերը վերահսկում և կարգավորում են առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների գործունեությունը: Կենտրոնական բանկերն են սահմանում այսպես կոչված «խաղի կանոնները», որոնցով պետք է առաջնորդվեն ֆինանսական կազմակերպությունները՝ սեփական ռիսկերը արդյունավետ կառավարելու նպատակով:
  • Բացի այդ, կենտրոնական բանկերն իրականացնում են ֆինանսական շուկայի համակարգային նշանակության ենթակառուցվածքների վերահսկողությունը՝ ապահովելով դրանց արդյունավետությունը, հուսալիությունը և անվտանգությունը: Այս միջոցառումները կարևոր են ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը պահպանելու և համակարգային ռիսկերի տանող զարգացումները վաղօրոք կանխելու համար:

Ըստ էության, կենտրոնական բանկերը յուրահատուկ և անկախ կառույցներ են, որոնք կարող են ազդել ընդհանուր տնտեսության հեռանկարի վրա: Օժտված լինելով բարձր հեղինակությամբ և վայելելով հասարակության վստահությունը՝ Կենտրոնական բանկերը կարևոր դեր են խաղում ֆինանսական համակարգի կայունության ապահովման գործում:

Ֆինանսական կայունության ապահովումը գների կայունության ապահովման հանձնառության հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են հանդիսանում, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրության 200.2-րդ հոդվածով և «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով։

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ