• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
    • Ինչպես է դրամավարկային քաղաքականությունն ազդում գնաճի վրա
    • Դրամավարկային քաղաքականության գործիքներ
    • Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները
    • Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը
  • Ինչ է գների կայունությունը
    • Գների կայունության կարևորությունը
    • Գների կայունության մեր նպատակը
    • Ինչ է գնաճը
    • Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն
  • Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները
    • Որոշումների կայացման գործընթաց
    • Հիմնակարգ և ինստիտուցիոնալ կառուցվածք
    • Վերլուծական գործիքակազմ
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
    • Հաղորդակցման հիմնակարգ
    • Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն
    • Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականություն
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
  • Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները

Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները

Այս ենթաբաժնում քննարկվում է Կենտրոնական բանկի անկախության կարևորությունը գների կայունության և ֆինանսական կայունության ԿԲ հիմնական նպատակների ապահովման հարցում: Ներկայացվում է, թե ինչպե՞ս է անկախությունն ամրապնդում վստահելիությունը, հնարավորություն է տալիս ժամանակին որոշումներ կայացնել և թույլ է տալիս կենտրոնանալ երկարաժամկետ նպատակների վրա՝ զերծ արտաքին ազդեցություններից: Ընդգծվում է նաև թափանցիկության և հաշվետվողականության դերը վստահության ձևավորման և արդյունավետ դրամավարկային քաղաքականության իրականացման գործում:

Կենտրոնական բանկի անկախություն

Ինչպես ամրագրված է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, իրեն վերապահված նպատակներն ու գործառույթներն իրականացնելիս ՀՀ ԿԲ-ն անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից: ՀՀ ԿԲ-ի անկախությունը կարևոր դեր է խաղում գների կայունության և ֆինանսական կայունության իր հիմնական նպատակներին հասնելու և պահպանելու գործում:

Որպես սոցիալապես պատասխանատու հանրային հաստատություն, մենք հաստատապես հավատում ենք, որ թափանցիկության և հաշվետվողականության բարձր աստիճանը մեր անկախության լավագույն գրավականն է և օգնում է մեզ արդյունավետ և խելամտորեն հասնել մեր նպատակներին: Իհարկե, գների կայունության և ֆինանսական կայունության մեր նպատակները միջոց են վերջնանպատակին՝ Հայաստանի և բնակչության բարօրության բարելավմանը հասնելու համար:

Կենտրոնական բանկի անկախությունն աջակցում է դրամավարկային քաղաքականության արդյունավետությանը հետևյալ կերպ.

Վստահելիություն և վստահություն 

Երբ Կենտրոնական բանկն ունի գործառնական անկախություն, այն կայացնում է դրամավարկային քաղաքականության խելամիտ որոշումներ, որոնք բացառապես պայմանավորված են իր նպատակներին հասնելու անհրաժեշտությամբ: Դա նշանակում է, որ Կենտրոնական բանկի որոշումների կայացման վրա չեն ազդում արտաքին գործակալները, որոնք կարող են ունենալ այլ նպատակներ, քան գների կամ ֆինանսական կայունության ապահովումն է:Մյոս կողմից՝ դա բարձրացնում է դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման վստահելիությունը՝ հավաստիացնելով հանրությանը, որ դրամավարկային քաղաքականության որոշումները հիմնված են համապարփակ տնտեսական վերլուծության և քաղաքականության նպատակներին ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցմամբ հասնելու վրա: Ավելին, վստահելիությունն օգնում է խարսխել գնաճային սպասումները և մեծացնում գների կայունության նպատակի ապահովման հարցում Կենտրոնական բանկի կարողության նկատմամբ վստահությունը:

Ճկունություն և ժամանակին համահունչ գործել 

Կենտրոնական բանկի անկախությունը թույլ է տալիս արագ փոփոխվող տնտեսական պայմաններին համահունչ լինել ճկուն և ժամանակին կայացնել համապատասխան որոշում:

Երկարաժամկետ պլանավորում 

Անկախությունը թույլ է տալիս ՀՀ ԿԲ-ին դրամավարկային քաղաքականության մշակման ընթացքում ունենալ երկարաժամկետ հեռանկար: Դա օգնում է ՀՀ ԿԲ-ին՝ իրականացնելու ցածր և կայուն գնաճի ապահովման իր մանդատը, ինչը նաև նպաստում էտնտեսության կայուն աճին և իր շահառուների տնտեսական բարեկեցությանը՝ առանց դիտարկելու երկարաժամկետ հեռանկարին խոչընդոտող կարճաժամկետ ազդեցությունները:

Թափանցիկություն և հաշվետվողականություն

Մենք հաստատապես հավատում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը քաղաքականության մշակման հիմնարար և ուղղորդող սկզբունքներն են: Հստակ և արդյունավետ հաղորդակցության միջոցով Կենտրոնական բանկն ապահովում է իր քաղաքականության մշակման թափանցիկությունը և, կայացրած որոշումների, դրդապատճառների և տեսլականի պարզ ու մատչելի մատուցումը լայն հանրությանը: Ավելին, թափանցիկությունը ծառայում է որպես հաշվետվողականության կարևոր հիմնաքար և օգնում է հանրությանը վստահություն ձևավորել ՀՀ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության մշակման գործընթացի նկատմամբ: Թափանցիկության և հաշվետվողականության այս շրջանակը ստեղծում է դրական խթաններ հաստատության աշխատակիցների և Խորհրդի համար՝ կայացնելու ճիշտ որոշումներ:

Իմացեք ավելին Դրամավարկային քաղաքականության թափանցիկության մասին :

Հաղորդակցություն և ապագային ուղղորդում

Հստակ և արդյունավետ հաղորդակցությունը նպաստում է շուկայական սպասումների ձևավորմանը և տնտեսական գործակալներին հստակություն է տալիս քաղաքականության դիրքորոշման վերաբերյալ:

Մեր համակարգված հաղորդակցության մոտեցումը նախատեսում է.

  • Դրամավարկային քաղաքականության նպատակներիհստակ ներկայացում,
  • Որոշումների կայացման գործընթացի թափանցիկության ապահովում,
  • Ռիսկերի, անորոշության և դինամիկ զարգացող տնտեսական պայմանների դեպքում քաղաքականության ճկունության ապահովում,
  • Շուկաներին և շահագրգիռ կողմերին ապագային ուղղորդման որակական և քանակական համադրության տրամադրում,
  • Կենտրոնական բանկում որոշումների կայացմանն օժանդակող և հիմնավորող վերլուծություն իրականացնելու համար կիրառված վերլուծական և տվյալների գործիքակազմի վերաբերյալ լիարժեք թափանցիկության ապահովում,
  • ԿԲ վստահելիության բարձրացմանն աջակցություն և ամրապնդում:

Իմացեք ավելին մեր Հաղորդակցության մոտեցման մասին:

Ազատ լողացող փոխարժեքներ

ՀՀ ԿԲ-ն կիրառում է ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ, ինչը նշանակում է, որ մենք չենք ձգտում պահպանել այլ արժույթների նկատմամբ հայկական դրամի (AMD) որոշակի մակարդակ: Փոխարժեքների մակարդակը, որպես կանոն, որոշվում է շուկայական մեխանիզմներով (այսինքն՝ աշխարհի այլ արժույթների համեմատությամբ AMD-ի առաջարկի և պահանջարկի վարքագծով՝): Նշենք, որ ազատ լողացող փոխարժեքի ռեժիմը համապատասխանում է կապիտալի հաշվի ազատականացված գործառնությունների և անկախ դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներին:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ