• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
    • Ինչպես է դրամավարկային քաղաքականությունն ազդում գնաճի վրա
    • Դրամավարկային քաղաքականության գործիքներ
    • Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները
    • Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը
  • Ինչ է գների կայունությունը
    • Գների կայունության կարևորությունը
    • Գների կայունության մեր նպատակը
    • Ինչ է գնաճը
    • Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն
  • Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները
    • Որոշումների կայացման գործընթաց
    • Հիմնակարգ և ինստիտուցիոնալ կառուցվածք
    • Վերլուծական գործիքակազմ
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
    • Հաղորդակցման հիմնակարգ
    • Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն
    • Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականություն
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
  • Հաղորդակցման հիմնակարգ

Հաղորդակցման հիմնակարգ

Այս բաժինը քննարկում է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկության և արդյունավետ հաղորդակցության հանձնառությունը՝ ընդգծելով հասարակության և այլ արտաքին շահագրգիռ կողմերի հետ վստահություն և հաշվետվողականություն ձևավորելու հարցում հստակ նպատակների և հանրային փոխըմբռնման կարևորությունը: Նկարագրվում է նաև հաղորդակցման հիմնական գործիքակազմը, որը Կենտրոնական բանկի կողմից կիրառվում է նշված նպատակներին հասնելու համար՝ շեշտադրելով դրամավարկային քաղաքականության ոլորտին վերաբերող հրապարակված հաղորդակցման փաստաթղթերի ամբողջական փաթեթը:

Մեր հաղորդակցման համակարգը կառուցված է հետևյալ հիմնարար սկզբունքների վրա.

Նպատակների հստակություն. Արդյունավետ հաղորդակցությունը սկսվում է մեր քաղաքականության նպատակների, գործիքների և այդ նպատակներին հասնելու համար կիրառվող մոտեցման հստակ ձևակերպմամբ: Նպատակների հստակությունն օգնում է հանրությանը հեշտությամբ հասկանալ դրամավարկային քաղաքականության գործողությունների դրդապատճառները և քաղաքականության որոշումների կայացման մեթոդաբանությունը: Բացի այդ, հստակ և լավ սահմանված նպատակների առկայությունը նպաստում է մեր որոշումների կայացման գործընթացի նկատմամբ վստահության ձեռքբերմանը: Սա նաև կարևոր է Կենտրոնական բանկի գործունեությունը գնահատելու համար՝ կապված քաղաքականության նպատակների և հանրության առջև հաշվետվողականությունը պահպանելու հետ:

Իմացեք ավելին Գների կայունության նպատակի մասին:Դրամավարկային քաղաքականության լայն հանրային ընկալում. Քաղաքականության մշակման վերաբերյալ հստակ և հետևողական տեղեկատվություն տրամադրելով՝ մենք նպատակ ունենք բարձրացնելու դրամավարկային քաղաքականության վերաբերյալ հանրության իրազեկվածության և ընկալման աստիճանը: Մեր հաղորդակցության համակարգը օգնում է հանրությանը հասկանալ, թե ինչպե՞ս է Կենտրոնական բանկը մտածում հետևյալ երեք կարևոր հարցերի շուրջ.

  • Որտե՞ղ է այժմ տնտեսությունը:
  • Որո՞նք են տնտեսության հիմնական շարժիչ ուժերը:
  • Ի՞նչ է անում ԿԲ-ն իր գործիքակազմով՝ քաղաքականության նպատակներին հասնելու համար:

Դրամավարկային քաղաքականության թափանցիկության և բացության ԿԲ հանձնառություն. ՀՀ Կենտրոնական բանկը ձգտում է ապահովել դրամավարկային քաղաքականության բարձր թափանցիկություն, որը երկրի քաղաքացիների առջև ավելի մեծ հաշվետվողականության ապահովման անկյունաքարն է: Որպեսզի հանրությանն օգնենք ավելի լավ հասկանալու, թե ինչպես է մշակվում և իրականացվում դրամավարկային քաղաքականությունը և աջակցենք դրամավարկային քաղաքականության մշակման համակարգի նկատմամբ ավելի մեծ վստահության ու վստահելիության ձեռքբերմանը, մենք ապահովում ենք ԿԲ խորհրդում դրամավարկային քաղաքականության քննարկումների վերաբերյալ առավելագույն թափանցիկություն: Թափանցիկ հաղորդակցությունը նաև նշանակում է բաց լինել քաղաքականության որոշումները հիմնավորող տվյալների և վերլուծությունների վերաբերյալ: Թափանցիկ հաղորդակցությունը նաև նշանակում է լայն հանրության հետ կիսվել քաղաքականության քննարկումներին և որոշումների կայացմանն աջակցող տվյալներով և վերլուծական փաստաթղթերով:

Հաղորդակցման համապարփակ գործիքակազմ. Մեր նպատակներին հասնելու համար մենք կիրառում ենք հաղորդակցման մի շարք գործիքներ՝ հանրությանն իրականացվող  դրամավարկային քաղաքականությունը ներկայացնելու և մեկնաբանելու համար, ներառյալ՝ գրավոր զեկույցներ, մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և այլ ուղիներ: Այս գործիքներից որոշները ավելի բարդ են և ուղղված են առավելապես տեխնիկական լսարանին, մինչդեռ մյուսները նախատեսված են լայն հանրությանը պարզ և հասկանալի տեղեկատվություն ապահովելու համար: Թեև դրամավարկային քաղաքականությունը բավականին բարդ է, սակայն մեզ համար չափազանց կարևոր է դրա վերաբերյալ յուրաքանչյուր քաղաքացու հստակ պատկերացում և ըմբռնում ձևավորելու խնդիրը:

ԿԲ-ում դրամավարկային քաղաքականության հաղորդակցման համակարգը ավելի մանրամասն նկարագրված է «Դրամավարկային քաղաքականության հաղորդակցության հայեցակարգ/ձեռնարկ» փաստաթղթում:

Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն

Յուրաքանչյուր դրամավարկային քաղաքականության որոշման հետ մենք հրապարակում ենք Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունը (ԴՎՔՀ), որը բաղկացած է երկու մասից՝ ԿԲ խորհրդի հայտարարությունից (ներկայացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշումը և դրա հիմնավորումը) և ԴՎՔ թիմի կողմից պատրաստված մակրոտնտեսական իրավիճակի, դրա վրա ազդող գործոնների, առկա անորոշությունների ու ռիսկերի և զարգացման սցենարների բազմության ընդհանրական պատկերից: 

2026
15/09/2026 2026 թ. 3-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
04/08/2026 2026 թ. օգոստոս, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
16/06/2026 2026 թ. 2-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
05/05/2026 2026 թ. մայիս, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
17/03/2026 2026 թ․ 1-ին եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
03/02/2026 2026 թ․ փետրվար, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
2025
16/12/2025 2025 թ․ 4-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
04/11/2025 2025 թ․ նոյեմբեր, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
16/09/2025 2025 թ․ 3-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
05/08/2025 2025 թ․ օգոստոս, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
17/06/2025 2025 թ․ 2-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
06/05/2025 2025 թ․ մայիս, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
18/03/2025 2025 թ․ 1-ին եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
04/02/2025 2025 թ․ փետրվար, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
2024
10/12/2024 2024 թ․ 4-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
29/10/2024 2024 թ․ հոկտեմբեր, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
10/09/2024 2024 թ․ 3-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
30/07/2024 2024 թ․ հուլիս, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
11/06/2024 2024 թ․ 2-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
30/04/2024 2024 թ․ ապրիլ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
12/03/2024 2024 թ․ 1-ին եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն
30/01/2024 Մամուլի հաղորդագրություն

Դրամավարկային քաղաքականության զեկույց

Դրամավարկային քաղաքականության զեկույցը դրամավարկային քաղաքականության հաղորդակցման հիմնական միջոցն է և հրապարակվում է եռամսյակային կտրվածքով:

Դրամավարկային քաղաքականության զեկույցը (ԴՎՔԶ) դրամավարկային քաղաքականության հաղորդակցման հիմնական միջոցն է, որըներառում է ընթացիկ մակրոտնտեսական զարգացումների և դրանք պայմանավորող գործոնների պատմողական նկարագիրը, քաղաքականության համար կարևոր հիմնական ռիսկերի ու անորոշությունների գնահատումը և զարգացման սցենարների բազմությունը:

ԴՎՔԶ-ն սկսվում է տնտեսական վերլուծության համար էական երկու բաղադրիչների գնահատմամբ՝ որտե՞ղ է այժմ տնտեսությունը և որո՞նք են տնտեսության հիմնական շարժիչ ուժերը: Զեկույցը ներկայացնում է վերլուծություն, թե ինչպե՞ս է ԿԲ-ն կառավարում ընթացիկ ռիսկերը՝ առաջնորդվելով «նվազագույն ափսոսանքի» մոտեցմամբ: Այն ներառում է քաղաքականության մշակման ընթացիկ շրջափուլում կարևորվող տարբեր անորոշությունները, ցնցումներն ու ռիսկերը՝ արտացոլելով դրանց վերաբերյալ ԿԲ խորհրդի և Թիմի, ինչպես նաև արտաքին շահագրգիռ կողմերի դատողություններն ու մտահոգությունները: Այս համատեքստում ԴՎՔԶ-ն ներկայացնում է զարգացման երկու կամ ավելի սցենար և դրանցից յուրաքանչյուրի դեպքում ԿԲ-ի քաղաքականության արձագանքը՝ իր նպատակներին հասնելու համար: Մենք հրապարակում ենք ԴՎՔԶ-ն յուրաքանչյուր եռամսյակ, տարեկան չորս անգամ՝ հետևելով հրապարակման օրացույցին: Այն հրապարակվում է տվյալ եռամսյակի քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացման նույն օրը: Այն նախատեսված է գրեթե իրական ժամանակում որոշման կայացման ու դրա հիմնավորման վերաբերյալ հանրությանը բավարար տեղեկատվություն և վերլուծական գնահատականներ տրամադրելու համար: Մնացած չորս որոշման ամսաթվերի համար (միջանկյալ որոշման օրեր, երբ ԴՎՔ զեկույց չի հրապարակվում), Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունը (ԴՎՔՀ) ծառայում է որպես հիմնական գրավոր հաղորդակցման միջոց՝ տրամադրելով Խորհրդի որոշման և հիմնավորման հակիրճ ամփոփումը և որոշման կայացման գործընթացին աջակցող՝ Թիմի պատրաստած մակրոտնտեսական իրավիճակի նկարագիրը: 

Կենտրոնական բանկի կողմից ապագային միտված լավագույն ուղղորդումը պետք է ներառի որակական և քանակական տարրերի համադրությունը: Մեր հրապարակումներում քաղաքականության ռազմավարությունը ներկայացվում է սցենարին համահունչ քաղաքականության ուղիների հրապարակման միջոցով: Ամենակարևորն այն է, որ քաղաքականության այս ուղիներն ապահովվում են ուղեկցող պատմվածքներով, որոնք ընդգծում են սցենարներում առկա մակրոտնտեսական կայունության ռիսկերի, ինչպես նաև դրանց քաղաքականության հրամայականների միջև կապը: Քաղաքականության ռազմավարության բացահայտումը քանակական և պատմված օրինակների, այլ ոչ թե քաղաքականության արձագանքի կամ կորստի ֆունկցիայի համադրման միջոցով, ապահովում է կոնկրետություն և բարելավում է մատչելիությունը: Սա հատկապես նախընտրելի է ոչ փորձագետ սուբյեկտների համար, ովքեր կարևոր են ինչպես գների սահմանման, այնպես էլ Կենտրոնական բանկի և նրա քաղաքականության մշակման համակարգի նկատմամբ վստահության ձեռքբերման հարցում:

2026
15/09/2026 2026 թ․ 3-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր
16/062026 2026 թ․ 2-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր
17/03/2026  2026 թ․ 1-ին եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր
2025
16/12/2025 2025 թ․ 4-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր
16/09/2025 2025 թ․ 3-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր
17/06/2025 2025 թ․ 2-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր
18/03/2025 2025 թ․ 1-ին եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր
2024
10/12/2024 2024 թ․ 4-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր
10/09/2024 2024 թ․ 3-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր
11/06/2024 2024 թ․ 2-րդ եռամսյակ,Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր
12/03/2024 2024 թ․1-ին եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց,Դրամավարկային քաղաքականության ծրագիր

Գծապատկերների փաթեթ

2026
15/09/2026 Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2026 երրորդ եռամսյակ
16/06/2026 Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2026 երկրորդ եռամսյակ
17/03/2026  Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2026 առաջին եռամսյակ
2025
16/12/2025 Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2025 թ․ չորրորդ եռամսյակ
16/09/2025 Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2025 թ․ երրորդ եռամսյակ
17/06/2025 Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2025 թ․ երկրորդ եռամսյակ
18/03/2025 Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2025 առաջին եռամսյակ
2024
10/12/2024 Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2024 չորրորդ եռամսյակ
10/09/2024 Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2024 երրորդ եռամսյակ
11/06/2024 Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2024 երկրորդ եռամսյակ
12/03/2024 Տեղեկագիր․ գծապատկերներ և աղյուսակներ, 2024 առաջին եռամսյակ

Թափանցիկության զեկույց

Յուրաքանչյուր որոշման հետ մենք հրապարակում ենք առանձին փաստաթուղթ, որը թափանցիկ և մանրամասնորեն ներկայացնում է Խորհրդի որոշման հիմնավորումը: Դրա նպատակն է օգնել հանրությանն ավելի լավ հասկանալու ԿԲ քաղաքականության մշակման գործընթացը:

ՀՀ ԿԲ-ի թափանցիկության զեկույցը ներառում է հետևյալ փաստաթղթերը.

  • ՀՀ ԿԲ քաղաքականության տոկոսադրույքի վերաբերյալ Խորհրդի նիստի արձանագրություն. Մեր դրամավարկային քաղաքականության մշակման համակարգի նկատմամբ ավելի մեծ վստահության և վստահելիության ձեռքբերման համար մենք ապահովում ենք ՀՀ ԿԲ խորհրդում դրամավարկային քաղաքականության հարցերի վերաբերյալ քննարկումների առավելագույն թափանցիկություն: Այս հարցում մեր նպատակն է քաղաքականության տոկոսադրույքի քննարկումների ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման միջոցով հանրության մոտ հստակ պատկերացում ձևավորել յուրաքանչյուր որոշմանն օժանդակող գործոնների, դատողությունների և հիմնավորումների մասին: Մեր արձանագրություններն ամփոփում են քաղաքականության տոկոսադրույքի նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու արված եզրահանգումները: Դրանք ներառում են մանրամասներ ձևավորված տնտեսական իրավիճակի, քաղաքականության մշակման տվյալ շրջափուլում կարևորվող ռիսկերի և անորոշության ոլորտների, ինչպես նաև այլ տեղեկությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ արձանագրությունները վերագրվում են, ինչը նշանակում է, որ քաղաքականություն մշակողների անունները կցվում են քննարկումների ընթացքում նրանց համապատասխան հայտարարություններին կամ դիրքորոշումներին: Սա ապահովում է հաշվետվողականության շատ բարձր մակարդակ՝ դրանով իսկ հնարավորություն տալով Խորհրդի անդամներին ներկայացնելու իրենց տեսակետները (ներառյալ մեծամասնության կարծիքից հնարավոր այլակարծությունը) հանրությանը հայտնի եղանակով: Արձանագրությունները հրապարակվում են քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացման նույն օրը:
  • Վերջնական քվեարկության բացատրություններ. Օրենքը պահանջում է, որ ՀՀ ԿԲ խորհուրդն իր որոշումները կայացնի ձայների մեծամասնությամբ, այլ ոչ համաձայնության սկզբունքով: Դա նշանակում է, որ Խորհրդի առանձին անդամները կարող են տարբեր կարծիքներ ունենալ քաղաքականության առանցքային թեմաների վերաբերյալ (ներառյալ վերջնական քվեարկությունը), ինչը բաց հասարակությունում որոշումների կայացման գործընթացի ողջամիտ մասն է: Հանրությանն առավելագույն թափանցիկ տեղեկատվություն ապահովելու համար, որը վերաբերում է որոշման կայացմանն ու Խորհրդի անդամների ինստիտուցիոնալ տեսակետների տարբերությանը, մենք հրապարակում ենք Խորհրդի առանձին անդամների վերջնական քվեարկության մեկնաբանությունները: Այս փաստաթուղթը ներկայացնում է Խորհրդի յուրաքանչյուր անդամի դիրքորոշման հակիրճ, մեկ պարբերությունից բաղկացած ամփոփումը, որը նկարագրում է նրանց քվեարկության արդյունքը և դրա հիմնավորումը: Սա Խորհրդի առանձին անդամների համար հաշվետվողականություն ապահովելու լավագույն միջոցն է՝ միաժամանակ նրանց հնարավորություն տալով ներկայացնելու տնտեսական հեռանկարի տեսանկյունից, իրենց պատկերացմամբ, առավել հրատապ և կարևոր ռիսկերն ու խնդիրները: Այս փաստաթուղթն արտահայտում է դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման գործընթացի առանցքային մասը կազմող բազմազան գործոնների առավել լիարժեք պատկերը:
2026
15/09/2026 2026թ․3-րդ եռամսյակ, Թափանցիկության զեկույց
04/08/2026 2026 թ. օգոստոս, Թափանցիկության զեկույց
16/06/2026 2026 թ․2-րդ եռամսյակ, Թափանցիկության զեկույց
05/05/2026 2026 թ. մայիս, Թափանցիկության զեկույց
17/03/2026 2026 թ․1-ին եռամսյակ, Թափանցիկության զեկույց
03/02/2026 2026 թ․ փետրվար, Թափանցիկության զեկույց
2025
16/12/2025 2025 թ․ 4-րդ եռամսյակ, Թափանցիկության զեկույց
04/11/2025 2025 թ․ նոյեմբեր, Թափանցիկության զեկույց
16/09/2025 2025 թ․ 3-րդ եռամսյակ, Թափանցիկության զեկույց
05/08/2025 2025 թ․ oգոստոս, Թափանցիկության զեկույց
17/06/2025 2025 թ․ 2-րդ եռամսյակ, Թափանցիկության զեկույց
06/05/2025 2025 թ․ մայիս, Թափանցիկության զեկույց
18/03/2025 2025 թ․ 1-ին եռամսյակ, Թափանցիկության զեկույց
04/02/2025 2025 թ․ փետրվար, Թափանցիկության զեկույց
2024
10/12/2024 2024 թ․ 4-րդ եռամսյակ, Թափանցիկության զեկույց
29/10/2024 2024 թ․ հոկտեմբեր, Թափանցիկության զեկույց
10/09/2024 2024 թ․ 3-րդ եռամսյակ, Թափանցիկության զեկույց
30/07/2024 2024 թ․ հուլիս, Թափանցիկության զեկույց
11/06/2024 2024 թ․ 2-րդ եռամսյակ, Թափանցիկության զեկույց
30/04/2024 2024 թ․ ապրիլ, Թափանցիկության զեկույց
12/03/2024 2024 թ․ 1-ին եռամսյակ, Թափանցիկության զեկույց
30/01/2024 2024 թ. հունվարի 30-ին հաստատված վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն (Թափանցիկության զեկույց)

 Դրամավարկային քաղաքականության որոշման ամսաթվեր

Քաղաքականության տոկոսադրույքի որոշմանն առնչվող փաստաթղթեր (արխիվ)

Մամուլի ասուլիս

2020 թվականի հունիսից դրամավարկային քաղաքականության որոշումները ներկայացվում են ՀՀ ԿԲ նախագահի գլխավորած մամուլի ասուլիսում: Այն ևս մեկ գործիք է լայն հանրությանն ու լրատվամիջոցներին հստակ  մեկնաբանելու դրամավարկային քաղաքականության ուղղությունների և վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ խորհրդի կայացրած որոշման հիմնական դատողություններն ու տնտեսական հիմնավորումը: Ասուլիսն ուղիղ հեռարձակվում է մեր տարբեր առցանց հարթակներում (Facebook, YouTube և այլն) յուրաքանչյուր որոշման կայացման օրվա ժամը 14:00-ին:

Ֆինանսական շուկայի վերլուծաբանների հետ հանդիպում

2024 թվականի սեպտեմբերից ավելի տեխնիկական ուղղվածություն ունեցող լսարանի համար, ինչպիսիք են՝ շուկայի վերլուծաբանները, գիտնականները, առևտրային բանկերի ներկայացուցիչները և այլք, եռամսյակային պարբերականությամբ, որոշման կայացման հաջորդ օրն անց է կացվում տեխնիկական հանդիպում՝: Դա հարթակ է տրամադրում լսարանին՝ տեխնիկական մակարդակի պարզաբանումներ ստանալ ՀՀ ԿԲ-ի տնտեսական վերլուծությունների, մոդելավորման գործիքների և մասնակիցներին հուզող այլ հարցերի վերաբերյալ: Հանդիպումը վարում են Դրամավարկային քաղաքականության վարչության պետը և քաղաքականության մշակման տվյալ շրջափուլը կազմակերպող խմբի անդամները: Իմանալ ավելին:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ