• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
    • Ինչպես է դրամավարկային քաղաքականությունն ազդում գնաճի վրա
    • Դրամավարկային քաղաքականության գործիքներ
    • Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները
    • Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը
  • Ինչ է գների կայունությունը
    • Գների կայունության կարևորությունը
    • Գների կայունության մեր նպատակը
    • Ինչ է գնաճը
    • Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն
  • Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները
    • Որոշումների կայացման գործընթաց
    • Հիմնակարգ և ինստիտուցիոնալ կառուցվածք
    • Վերլուծական գործիքակազմ
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
    • Հաղորդակցման հիմնակարգ
    • Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն
    • Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականություն
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
  • Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն

Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն

Այս բաժնում քննարկվում է ՀՀ կենտրոնական բանկի քաղաքականության մշակման գորընթացում թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հանձնառությունը՝ ընդգծելով հանրային վստահության ձևավորման և արդյունավետ որոշումների կայացման ապահովման հարցում հստակ հաղորդակցության կարևորությունը:

Որպես սոցիալապես պատասխանատու պետական կառույց, մենք խստորեն պաշտպանում ենք թափանցիկության և հաշվետվողականության հիմնարար և ուղղորդող սկզբունքները: Մենք խորապես համոզված ենք, որ հստակ և արդյունավետ հաղորդակցությանմիջոցով Կենտրոնական բանկը կարող է հասնել իր քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի առավել թափանցիկության: Ավելին, թափանցիկությունը ԿԲ-ի հաշվետվողականության հիմնաքարն է: Դրանք նպաստում են ՀՀ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության մշակման գործընթացի նկատմամբ հանրության վստահության ապահովմանը և ԿԲ  ղեկավարության ու Թիմի կողմից ճիշտ և նպատակային որոշումների կայացմանը:Քաղաքականության մշակման ներկայիս համակարգի՝ ԿՔՎՀ-2-ի ներքո՝ մենք ձգտում ենք ապահովել թափանցիկ հաղորդակցություն այն մասին, թե ինչպե՞ս և ինչու՞ ենք կայացնում մեր դրամավարկային քաղաքականության որոշումները: Մենք կարևորում ենք հաղորդակցության կենտրոնացումն այն հիմնական ռիսկերի և անորոշությունների վրա, որոնք առավել արդիական են քաղաքականության մշակման տվյալ շևջափուլում: Մենք չենք հրապարակում հիմնական սցենար (որը ներկայացնում է Կենտրոնական բանկի լավագույն կանխատեսումը «առավել հավանական» ապագայի վերաբերյալ), քանի որ այն տալիս է անհայտ ապագայի կանխատեսման նկատմամբ կեղծ վստահություն: Փոխարենը, մենք տնտեսության և քաղաքականության շուրջ քննարկումներում հաշվի ենք առնում առավել էական ռիսկերն ու անորոշությունները և դրանց նյութականացման դեպքում առաջարկում ենք քաղաքականության համապատասխան արձագանք: Դա նաև լայն հանրությանը տրամադրում է կարևոր տեղեկություն՝ տնտեսական հեռանկարի հետ կապված հիմնական ռիսկերն ու խնդիրները հասկանալու և լիարժեք տեղեկացված ֆինանսական ու տնտեսական որոշումներ կայացնելու համար: Լրացուցիչ մանրամասները կարող եք գտնել «ԿՔՎՀ-2-ը ՀՀ կենտրոնական բանկում: Տեսություն և պրակտիկա» գրքում: Քաղաքականության գործողությունների բացությունն ու թափանցիկությունն ապահովելու համար մենք պարբերաբար հրապարակում ենք մի շարք փաստաթղթեր, որոնք մանրամասն տեղեկություններ են տրամադրում մեր տնտեսության ընթացիկ զարգացումների, դրամավարկային քաղաքականության իրականացման և այլ կարևոր թեմաների վերաբերյալ:

Վերլուծական թափանցիկություն

Հանրության հետ թափանցիկ հաղորդակցությունը նշանակում է նաև բաց լինել քաղաքականության քննարկումներին և որոշումների կայացմանն օժանդակող տվյալների և վերլուծությունների տրամադրման հարցում: Այդ նպատակով,  դրամավարկային քաղաքականության յուրաքանչյուր զեկույցի հետ մեկտեղ, մենք հրապարակում ենք քաղաքականության վերլուծության մեջ օգտագործված համապատասխան վերլուծական մոդելները և տվյալների շտեմարանները: Դա ներառում է տարբեր տնտեսական ցուցանիշների, ֆինանսական շուկայի տվյալների, մեր հիմնական առևտրային գործընկերների զարգացումների և մեր վերլուծության մեջ օգտագործված այլ համապատասխան վիճակագրական տվյալների վերաբերյալ ժամանակին և համապարփակ տեղեկատվություն:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ