• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
    • Ինչպես է դրամավարկային քաղաքականությունն ազդում գնաճի վրա
    • Դրամավարկային քաղաքականության գործիքներ
    • Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները
    • Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը
  • Ինչ է գների կայունությունը
    • Գների կայունության կարևորությունը
    • Գների կայունության մեր նպատակը
    • Ինչ է գնաճը
    • Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն
  • Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները
    • Որոշումների կայացման գործընթաց
    • Հիմնակարգ և ինստիտուցիոնալ կառուցվածք
    • Վերլուծական գործիքակազմ
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
    • Հաղորդակցման հիմնակարգ
    • Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն
    • Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականություն
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները

Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները

Այս բաժնում ներկայացվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության հաղորդակցման համակարգը: Որպես սոցիալապես պատասխանատու պետական կառույց՝ մենք վճռականորեն պահպանում ենք թափանցիկության և հաշվետվողականության հիմնարար և առաջնորդող սկզբունքները:

ՀՀ կենտրոնական  բանկում դրամավարկային քաղաքականության թափանցիկությունը և արդյունավետ հաղորդակցումը հանրության, ֆինանսական շուկաների և այլ շահագրգիռ կողմերի շրջանում վստահություն, հավաստիություն և փոխըմբռնում ձևավորելու կարևորագույն հիմքն են: Հստակ հաղորդակցության և թափանցիկության բարձր մակարդակի ձեռքբերման մեր հանձնառությունը նպատակաուղղված է հանրության և արտաքին շահագրգիռ կողմերի՝ մեր որոշումների և դրանց հիմնավորման լիովին ըմբռնման ապահովմանը:

Մենք օգտագործում ենք համապարփակ գործիքակազմ՝ դրամավարկային քաղաքականության որոշումներնու մեթոդաբանությունը մեր լսարանին հաղորդակցելու համար: Դա ներառում է գրավոր զեկույցներ, լրատվամիջոցների ճեպազրույցներ, հարցազրույցներ և առցանց հարթակներ, որոնք հարմարեցված են ինչպես ընդհանուր, այնպես էլ տեխնիկական լսարանի համար: Մեր հաղորդակցության օպերատիվ փաստաթուղթը Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունն է (EMPS), որը հրապարակվում է դրամավարկային քաղաքականության յուրաքանչյուր որոշման հետ: Այն մեկնաբանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ-ի որոշումը և դրա հստակ հիմնավորումը: Բացի այդ, ԴՎՔ հաղորդագրությունը ներկայացնում է մակրոտնտեսական փաստացի իրավիճակի և դա պայմանավորող գործոնների բարձրորակ գնահատական, որպեսզի հանրությունը ոչ միայն հասկանա, թե ինչ որոշում է կայացվել, այլ նաև ինչու է այն ընդունվել:

Դրամավարկային քաղաքականության հաղորդակցության կարևորագույն գործիքը Դրամավարկային քաղաքականության զեկույցն է (MPR), որը հրապարակվում է եռամսյակային կտրվածքով: Այս փաստաթղթի նպատակն է պարզ և համակարգված ձևով ներկայացնել ԿԲ-ի կողմից իր քաղաքականության մշակման գործընթացն ու դրա իրականացումը: Այն ներառում է ընթացիկ մակրոտնտեսական զարգացումների և դրա ազդեցության գործոնների պատմողական բացատրությունները, քաղաքականությանն առնչվող հիմնական ռիսկերի գնահատումը, ինչպես նաև զարգացման սցենարների բազմությունը: Բացի այդ, քաղաքականության տոկոսադրույքի յուրաքանչյուր որոշումից հետո մենք հրավիրում ենք մամուլի ասուլիս` լայն հանրությանն ու լրատվամիջոցներին ներկայացնելով որոշման մատչելի բացատրությունը: Տեխնիկապես ավելի կողմնորոշված ​​լսարանի՝ ֆինանսական շուկայի վերլուծաբանների հետ մենք եռամսյակային հանդիպումներ ենք անցկացնում, որտեղ փորձագետները կարող են ստանալ դրամավարկային քաղաքականության ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հանձնառության ներքո՝ յուրաքանչյուր որոշումից հետո մենք հրապարակում ենք նաև Թափանցիկության զեկույցը, որը ներառում է ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունը և Խորհրդի յուրաքանչյուր անդամի՝ քաղաքականության տոկոսադրույքի վերաբերյալ քվեարկության հիմնավորումը:

Այս տեղեկատվության լայն տարածմամբ մենք նպատակ ունենք ավելի հասկանալի դարձնել մեր որոշումների կայացման գործընթացը, բարձրացնել ԿԲ նկատմամբ հասարակության վստահության մակարդակը և ապահովել թափանցիկության ու հաշվետվողականության մեր հիմնական սկզբունքները:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ