Դրամավարկային քաղաքականության գործիքներ
Այս ենթաբաժնում ներկայացվում են դրամավարկային քաղաքականության գործիքները, որոնք կիրառվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ գների կայունության նպատակին հասնելու համար:
ՀՀ ԿԲ-ի հիմնական քաղաքականության տոկոսադրույքը (որը հայտնի է որպես վերաֆինանսավորման տոկոսադրույք) այն հիմնական տոկոսադրույքն է, որը Խորհուրդը ճշգրտում է, որպեսզի միջնաժամկետում հասնի գների կայունության նպատակին (իմացեք ավելին մեր Գների կայունության նպատակի մասին): Բարձրացնելով կամ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ՀՀ ԿԲ-ն նպատակ ունի ազդելու տնտեսության այլ տոկոսադրույքների վրա, որոնք իրենց հերթին ազդում են տնտեսական գործակալների (օրինակ՝ տնային տնտեսությունների, գործարարների և այլն) վարքագծի և որոշումների, հետևաբար՝ նաև համախառն պահանջարկի և գնաճի զարգացումների վրա (Դրամավարկային քաղաքականության ազդեցությունը գնաճի վրա):
ՀՀ ԿԲ-ի խորհուրդը կայացնում է դրամավարկային քաղաքականության որոշումներ և սահմանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեկան ութ անգամ, ժամանակացույցի համաձայն, որը յուրաքանյուր հաջորդ տարվա համար հրապարակվում է տվյալ տարվա նոյեմբերի վերջին, մեր կայքում:
Դրամավարկային քաղաքականության իրագործման շրջանակում ՀՀ ԿԲ-ն իրականացնում է կանոնավոր բաց շուկայական գործառնություններ: Ճկուն գնաճային նպատակադրման (ՃԳՆ) ռեժիմի ներքո ՀՀ ԿԲ-ի գործառնական թիրախը կարճաժամկետ շուկայական տոկոսադրույքներն են: ԿԲ-ն իրականացնում է բաց շուկայական գործառնություններ իր հիմնական ռեպո գործիքի միջոցով: Բացի այդ, Բանկը կարող է կիրառել այլ տեսակի շուկայական գործառնություններ՝ ելնելով ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակից և տնտեսության վրա գործառնության ակնկալվող ազդեցությունից: