• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
    • Ինչպես է դրամավարկային քաղաքականությունն ազդում գնաճի վրա
    • Դրամավարկային քաղաքականության գործիքներ
    • Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները
    • Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը
  • Ինչ է գների կայունությունը
    • Գների կայունության կարևորությունը
    • Գների կայունության մեր նպատակը
    • Ինչ է գնաճը
    • Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն
  • Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները
    • Որոշումների կայացման գործընթաց
    • Հիմնակարգ և ինստիտուցիոնալ կառուցվածք
    • Վերլուծական գործիքակազմ
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
    • Հաղորդակցման հիմնակարգ
    • Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն
    • Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականություն
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է գների կայունությունը
  • Գների կայունության կարևորությունը

Գների կայունության կարևորությունը

Այս ենթաբաժինը բացատրում է տնտեսության մեջ գների կայունության կարևորությունը, որը նվազեցնում է անորոշությունը և օժանդակում անհատներին և ձեռնարկություններին՝ կայացնելու լավ տեղեկացված ֆինանսական որոշումներ: Գների կայունությունը նպաստում է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար բարենպաստ պայմանների ձևավորմանը, պահպանում է գնողունակությունը և ազգային մրցունակությունը համաշխարհային տնտեսությունում: Գների կայունության ապահովմամբ ՀՀ կենտրոնական բանկը նպաստում է  բնակչության ընդհանուր տնտեսական բարեկեցության համար կանխատեսելի ու նպաստավոր միջավայրի ձևավորմանը:

Գների կայունությունն այն իրավիճակն է, երբ գնաճի տեմպերի փոփոխությունները էականորեն չեն ազդում տնտեսական գործակալների՝ խնայողությունների, ներդրումների և սպառման վերաբերյալ որոշումների վրա: Գործնականում գների կայունությունը նշանակում է, որ ապրանքների և ծառայությունների գների ընդհանուր մակարդակը ծայրահեղ տատանումներ չի ունենում:

Գների կայունությունը կարևոր է բոլորի համար՝ անհատներից մինչև գործարարներ, և մեր առօրյա կյանքում բերում է տարբեր օգուտներ: Գների կայունության ապահովման պարագայում, սպառողները և գործարարներն իրենց ծախսերի, խնայողությունների և ներդրումների վերաբերյալ կայացնում են առավել տեղեկացված որոշումներ, քանի որ նրանք վստահություն ունեն փողի արժեքի և ապրանքների ու ծառայությունների գնի կայունության նկատմամբ: Այն բարելավում է ֆինանսական պլանավորումը, նվազեցնում անորոշությունը և խթանում տնտեսական աճը:

Ապահովելով և պահպանելով գների կայունությունը՝ ԿԲ-ն ստեղծում է բարենպաստ պայմաններ երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար: Բարձր և անկայուն գնաճն անորոշություն է ստեղծում ծախսերի, աշխատավարձերի և գնագոյացման որոշումների հարցում, ինչը բացասաբար է անդրադառնում ներդրումների, սպառման և բիզնեսի ընդլայնման վրա: Հակառակը, երբ գները կայուն են, այս անորոշությունները նվազում են՝ գործարարների համար ստեղծելով երկարաժամկետ ներդրումներ կատարելու և ընդլայնվելու հիմքեր: Գների կայունությունը նաև օժանդակում է մեր տնտեսության աճին՝ ստեղծելով բարենպաստ միջավայր ներդրումների և սպառման համար:

Գների կայունությունը հատկապես օգնում է պահպանել անհատների և տնային տնտեսությունների եկամուտների և խնայողությունների գնողունակությունը: Երբ գները կայուն են, մարդիկ ավելի մեծ վստահություն ունեն իրենց կողմից տնօրինվող միջոցների գնողունակության նկատմամբ, ինչը թույլ է տալիս նրանց կայացնել տեղեկացված և արդյունավետ ֆինանսական և տնտեսական որոշումներ: Բացի այդ, կայուն գները խթանում են սպառողների վստահությունը, քանի որ դրանք տնտեսական անվտանգության և կանխատեսելիության զգացում են տալիս: Սպառողներն ավելի հակված են ծախսել և ներդրումներ կատարել, երբ վստահություն ունեն իրենց փողի արժեքի նկատմամբ: Գների կայունությունը նաև կանխում է իրական աշխատավարձերի նվազումը, այն դեպքում, երբ գնաճի պարագայում դիտվում է կենսամակարդակի անկում: Սա հատկապես վերաբերում է հաստատագրված եկամուտ ունեցող մարդկանց և նրանց, ովքեր ունեն ամենաքիչ տնտեսական կարողությունը (օրինակ՝ թոշակառուները), քանի որ նրանք ամենախոցելին են ապրանքների և ծառայությունների գների բարձր և անկայուն փոփոխությունների նկատմամբ: Այսպիսով, գների կայունությունը բնակչության տնտեսական բարեկեցության էական հիմքն է:

Վերջապես, գների կայունությունը պահպանում է ազգային մրցունակությունը համաշխարհային ասպարեզում: Օրինակ՝ եթե մեկ երկրում գներն արագ աճում են մյուսների համեմատությամբ, դա կարող է հանգեցնել արտահանման նվազման և ներմուծման աճի, ինչը բացասաբար կանդրադառնա առևտրային հաշվեկշռի վրա և կվնասի տնտեսությանը: Մյուս կողմից՝ գների կայունության պայմաններում հարաբերական գները մնում են կայուն՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ արտադրողական ու արտահանման ոլորտների աճի և ազգային մրցունակության ապահովման համար:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ