• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
    • Ինչպես է դրամավարկային քաղաքականությունն ազդում գնաճի վրա
    • Դրամավարկային քաղաքականության գործիքներ
    • Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները
    • Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը
  • Ինչ է գների կայունությունը
    • Գների կայունության կարևորությունը
    • Գների կայունության մեր նպատակը
    • Ինչ է գնաճը
    • Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն
  • Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները
    • Որոշումների կայացման գործընթաց
    • Հիմնակարգ և ինստիտուցիոնալ կառուցվածք
    • Վերլուծական գործիքակազմ
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
    • Հաղորդակցման հիմնակարգ
    • Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն
    • Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականություն
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է գների կայունությունը
  • Ինչ է գնաճը

Ինչ է գնաճը

Այս ենթաբաժինը ներկայացնում է գնաճի բնույթը և չափումը, ինչպես նաև ընդգրկում է գնաճի տարբեր ցուցանիշներ, որոնք վերլուծվել և կիրառվել են ԿԲ-ի կողմից, ինչպիսիք են՝ բնականոն գնաճը և ոչ արտահանելի կոշտ գների ինդեքսը (ՈԱԿԳԻ)՝ գնաճային միջավայրը և դրա վրա ազդող գործոնները լավ հասկանալու նպատակով:

Գնաճը տնտեսության մեջ ապրանքների և ծառայությունների գների ընդհանուր աճն է ժամանակի ընթացքում: Գնաճը նշանակում է, որ սպառողները կարող են գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ նույն գումարով:

Ընդհանուր առմամբ, գնաճ է դիտվում, երբ տնտեսության մեջ ապրանքների և ծառայությունների համախառն պահանջարկն ավելի բարձր է, քան համախառն առաջարկը: Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են՝ սպառողական պահանջարկի փոփոխությունները, արտադրության ծախսերի աճը և այլն: Օրինակ՝ եթե շատ մարդիկ են ցանկանում տներ կառուցել,  ավելի դժվար է այդ ծավալի աշխատանքի համար գտնել աշխատողներ և շինանյութ, ինչը կհանգեցնի շինարարության ծախսերի աճին: Գնաճը կարող է նաև պայմանավորված լինել ներմուծվող ապրանքների, ինչպիսիք են՝ սննդամթերքը կամ վառելիքը, գների աճով:

Առանձին ապրանքների գների փոփոխությունները դեռևս գնաճ չեն: Ցանկացած առանձին ապրանքի գինը կարող է տատանվել ժամանակի ընթացքում, օրինակ, եթե կա շատ բարձր պահանջարկ այդ ապրանքի նկատմամբ կամ եթե կան խափանումներ այդ ապրանքի արտադրության մեջ: Գնի փոփոխության այս տեսակը հայտնի է որպես հարաբերական գնի փոփոխություն, որի դեպքում տվյալ ապրանքի գինը բարձրացել է այլ ապրանքների գների համեմատությամբ: Գնաճը տնային տնտեսությունների կողմից սպառվող ապրանքների և ծառայությունների ընդհանուր զամբյուղի գների մակարդակի աճն է:

Չափավոր գնաճը նորմալ երևույթ է առողջ տնտեսության համար, մինչդեռ բարձր կամ անկայուն գնաճը բացասաբար է անդրադառնում անհատների և գործարարների՝ պլանավորելու և ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելու կարողության վրա: Կենտրոնական բանկերը կիրառում են դրամավարկային քաղաքականության գործիքներ, որպեսզի կառավարեն գնաճը՝ գների կայունություն և տնտեսական բնականոն աճ ապահովելու նպատակով:

Տնտեսական պլանավորման կարևոր գործոն է տնային տնտեսությունների և ձեռնարկությունների ընկալումը ներկայիս գնաճի և ապագա գնաճային սպասումների վերաբերյալ: Երբ նրանք բարձր գնաճ են սպասում, համապատասխանաբար ճշգրտում են իրենց գներն ու աշխատավարձի պահանջները՝ շղթայաբար ավելացնելով գնաճային սպասումները: Մյուս կողմից՝ երբ կա գների կայունություն, միջնաժամկետ և երկարաժամկետ գնաճային սպասումները խարսխված են գնաճի թիրախի շուրջ: Ուստի, կարելի է վստահաբար ասել, որ երբ ապագա գնաճային սպասումները խարսխված են գնաճի թիրախի շուրջ, Կենտրոնական բանկի համար ավելի հեշտ է ապահովել գների կայունությունը և նվազագույնի հասցնել դրամավարկային քաղաքականության որոշումների ծախսատարությունը:

Գնաճի չափումը Հայաստանում

Հայաստանում գնաճը չափվում է Սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) միջոցով, որը հետևում է տնային տնտեսությունների կողմից հաճախակի գնվող ապրանքների և ծառայությունների զամբյուղի գների փոփոխություններին: Գնաճի պաշտոնական տվյալները հավաքագրելու և հրապարակելու պատասխանատուն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն է (ՎԿ): ՎԿ-ն յուրաքանչյուր ամիս հավաքագրում է սպառողական զամբյուղում ներառված ապրանքների և ծառայությունների գների վերաբերյալ տվյալներ: Այնուհետև, յուրաքանչյուր ապրանքի գնի փոփոխությունը ներառվում է ՍԳԻ-ում՝ ավելի մեծ կշիռ տալով լայն սպառման ապրանքներին։ Յուրաքանչյուր տարի ՎԿ-ն թարմացնում է ՍԳԻ զամբյուղի կազմը և կառուցվածքը՝ հիմնվելով բնակչության եկամուտների և սպառման կառուցվածքի փոփոխությունների վրա:

Բնականոն գնաճ

Գնաճի տատանումները կարող են կապված լինել թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի գործոնների հետ, սակայն առաջարկով պայմանավորված գնաճային ազդեցությունները ժամանակի ընթացքում չեզոքանում են: Հետևաբար, դրամավարկային քաղաքականությունը չպետք է արձագանքի  առաջարկի կարճաժամկետ գործոններին, քանի դեռ դրանք  չեն սկսում ազդել գնաճային սպասումների վրա: Դրամավարկային քաղաքականության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է համախառն պահանջարկի փոփոխություններով պայմանավորված գնաճի կառավարմանը:

Այս համատեքստում մենք պետք է ունենանք գնաճի հուսալի չափորոշիչներ: Ի լրումն ՍԳԻ-ի, ԿԲ-ն հրապարակում և վերլուծում է հիմնարար գնաճի տարբեր ցուցանիշներ: Դրանք մեզ հնարավորություն են տալիս համապարփակ պատկերացում կազմել համախառն պահանջարկով պայմանավորված գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նվազեցնում են առաջարկի գործոններով պայմանավորված գների փոփոխություններից առաջացած աղմուկը:

Կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների և ծառայությունների  գնաճ

ԿԲ-ն վերլուծում և հրապարակում է կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների և ծառայությունների գնաճը (ՈԱԿԳԻ), որը սահմանվում է որպես հազվադեպ ճշգրտվող գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների և ծառայությունների (բնակարանների վարձավճարներ, վարսահարդարման գներ և այլն) գնաճ: Գները փոխելիս գործարարները փորձում են հաշվի առնել ապագայում գների փոփոխության վերաբերյալ իրենց սպասումները, քանի որ տնտեսական պայմանների փոփոխության դեպքում իրենք չեն կարողանա արագ ճշգրտել գները: Հետևաբար, այս կոշտ գները ներառում են ապագա գնաճային սպասումների որոշակի բաղադրիչ և բավականին օգտակար են  համախառն պահանջարկի և գնաճային սպասումների փաստացի իրավիճակի վերաբերյալ պատկերացում կազմելու հարցում: Կենտրոնանալով ոչ արտահանելի ապրանքների վրա՝ ՈԱԿԳԻ-ն շրջանցում է արտահանելի ապրանքներից փոխանցվող աղմուկը, որի ազդեցության հիմնական գործոններն են փոխարժեքի տատանումները և մատակարարման շղթայի խաթարումները, և առաջարկում է ընդհանրացված ավելցուկային պահանջարկի ճնշումների արտահայտման ավելի հուսալի ցուցանիշ:

Փաստացի գնաճ

Դրամավարկային քաղաքականության տեսանկյունից ՀՀ կենտրոնական բանկը թիրախավորում  է ՍԳԻ-ի տարեկան աճը: Դա սահմանվում է որպես տվյալ ամսում՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՍԳԻ-ի փոփոխություն (նաև հայտնի է որպես 12-ամսյա կամ տարեկան գնաճ):

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ