• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
    • Ինչպես է դրամավարկային քաղաքականությունն ազդում գնաճի վրա
    • Դրամավարկային քաղաքականության գործիքներ
    • Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները
    • Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը
  • Ինչ է գների կայունությունը
    • Գների կայունության կարևորությունը
    • Գների կայունության մեր նպատակը
    • Ինչ է գնաճը
    • Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն
  • Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները
    • Որոշումների կայացման գործընթաց
    • Հիմնակարգ և ինստիտուցիոնալ կառուցվածք
    • Վերլուծական գործիքակազմ
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
    • Հաղորդակցման հիմնակարգ
    • Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն
    • Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականություն
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
  • Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը

Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը

Այս ենթաբաժինը ներկայացնում է ՀՀ դրամավարկային քաղաքականության վաղ պատմությունն ու զարգացման ուղին, որն ընդգրկում է 1993 թվականին հայկական դրամի ներդրումը, ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարության որդեգրումը և 2006 թվականից անցումը գնաճի նպատակադրման ռազմավարությանը:

Վաղ պատմություն. հայկական դրամի և փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարության ներդրում

1993 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է մտել Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, և ՀՀ կենտրոնական բանկը սկսել է իրականացնել անկախ դրամավարկային քաղաքականություն: Այդ տարի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» առաջին օրենքով Կենտրոնական բանկի գլխավոր նպատակ չի սահմանվել, թվարկվող խնդիրների շարքից առանձնացվել է ազգային արժույթի ներքին և արտաքին կայունության ապահովումը: ՀՀ-ում ազգային արժույթը ներդրվել է ԱՊՀ մյուս բոլոր հանրապետությունների համեմատությամբ որոշակի ուշացումով, ինչի հետևանքով այդ երկրներում չընդունվող խորհրդային ռուբլու ներհոսքը Հայաստան հանգեցրել է գների սրընթաց աճին՝ հիպերգնաճի: Միայն 1993 թվականին ՍԳԻ աճը կազմել է 11000%:

1994 թվականին ՀՀ կենտրոնական բանկը որպես դրամավարկային կարգավորման ռազմավարություն որդեգրել է փողի ագրեգատների նպատակադրումը: Այդ նույն տարին մշակվել և գործող օրենքի համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի կողմից հաստատվել է ՀՀ դրամավարկային քաղաքականության առաջին ծրագիրը:

1996 թվականին փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարության սկզբունքներն ամրագրվել են նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» երկրորդ օրենքում, ըստ որի ԿԲ հիմնական նպատակ է սահմանվել գների կայունության ապահովումը, իսկ միջանկյալ և գործառնական նպատակներ են ընտրվել փողի զանգվածը և փողի բազան: Օրենքում, որպես առաջընթաց քայլ, ամրագրվել են Կենտրոնական բանկի անկախության, ԿԲ այլ խնդիրների նկատմամբ գլխավոր խնդրի գերակայության, դրամավարկային քաղաքականությունը բացառապես անուղղակի գործիքների միջոցով իրականացման, գործունեության հաշվետվողականության, Կառավարության վարկավորման խիստ սահմանափակման և մի շարք այլ կարևոր սկզբունքներ: Միաժամանակ, 1996թ-ին ՀՀ կենտրոնական բանկը որդեգրել և մինչ օրս իրականացնում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը ենթադրում է, որ Կենտրոնական բանկի միջամտությունը փոխարժեքների ձևավորմանը սահմանափակվում է անուղղակի ազդեցության գործիքներով:

1999 թվականից, դրամավարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով, գործողության մեջ են դրվել դրամավարկային գործիքների կիրառման նոր սկզբունքներն ու մեխանիզմները, որոնք Կենտրոնական բանկը ներկայացրել է «ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքների վերաբերյալ» հայտարարությամբ: Վերջինիս համաձայն ԿԲ գործիքակազմը ներառում էր միջազգային պրակտիկայում ընդունված հիմնական դրամավարկային գործիքները, որոնց կիրառման կարևոր պայմաններից մեկը ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված տոկոսադրույքների հայտարարումն էր: Դրանով նաև նպատակ էր հետապնդվում ֆինանսական շուկայում ապահովել գնային ցուցանիշների կայունությունը և ազդակներ հաղորդել քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

1994-2005 թթ., փողի քանակական կարգավորման ռազմավարության ներքո, ՀՀ կենտրոնական բանկին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն, նվազեցնել և կայունացնել գնաճը: Այսպես, ազգային արժույթի ներդրումից անմիջապես հետո հետևողական դրամավարկային քաղաքականության իրականացմամբ հնարավոր է եղել գնաճը 1994 թվականի 1761%-ից 1995 թ-ին արագորեն նվազեցնել մինչև 32.2%, իսկ 1996 թ-ին՝ մինչև 5.7%: Հետագա տարիներին միջին տարեկան գնաճը կազմել է շուրջ 4.3%:

Գնաճի նպատակադրման ռազմավարության ներդրում

2003 թվականին ՀՀ կենտրոնական բանկը հասարակությանն է ներկայացրել զարգացման իր տեսլականը, որի հիմքում ընկած էր նաև գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման գաղափարը: Շուրջ երկամյա հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքում նախնական փուլում ՀՀ կենտրոնական բանկը ընտրել է «գնաճի թեթև նպատակադրման» ռազմավարությունը՝ ընդգծելով տնտեսությունում դեռևս պահպանվող մի շարք անկատարությունները, այդ թվում՝ տնտեսությունում հաճախակի դիտվող արտաքին ու ներքին ցնցումները և դրանց դիմակայելու ցածր ունակությունը, ֆինանսական շուկաների թերզարգացածությունը, դոլարայնացման բարձր մակարդակը, առևտրի պայմանների տատանողականությունը: Այս դեպքում գործառնական նպատակ է ընդունվել և՛ փողի բազան, և՛ տոկոսադրույքը, իսկ դրամավարկային քաղաքականության գործիքակազմից հաճախակի կիրառվել են արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները:

2006 թվականի հունվարի 1-ից, երբ արդեն ստեղծված էին գնաճի նպատակադրման դասական նախապայմանները, ՀՀ կենտրոնական բանկը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի սահմաններում, անցում է կատարել գնաճի լիարժեք նպատակադրման ռազմավարությանը: Որպես գործառնական նպատակ սահմանվել է կարճաժամկետ (7-օրյա ռեպո համաձայնագրի) տոկոսադրույքը, իսկ որպես վերջնական նպատակ՝ 12-ամսյա գնաճի 4% մակարդակը, նաև սահմանվել է +/- 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք: Նախկին ռազմավարության նկատմամբ գնաճի նպատակադրման հիմնական առավելությունը գնաճի վրա ազդեցության լայն մակրոտնտեսական գործոնների, այդ թվում՝ հասարակության սպասումների դիտարկման, քաղաքականության իրականացման և վերլուծության առավել զարգացած կառուցակարգերի ներդրման, ինչպես նաև ապագային միտված քաղաքականության իրականացման սկզբունքի կիրառումն է: 2011-2012 թթ-ին ՀՀ ԿԲ-ում իրականացվել է դրամավարկային քաղաքականության մշակման և որոշումների կայացման համակարգի էական բարեփոխումներ՝ ուղղված կանխատեսումների ու քաղաքականության վերլուծության կառուցակարգերի ընդլայնմանը և թափանցիկության ու հաղորդակցման մոտեցումների բարելավմանը: Միաժամանակ, 2012թ-ի երկրորդ եռամսյակից ԿԲ-ը ընդլայնել է քաղաքականության հորիզոնը՝ 1 տարուց դարձնելով 3 տարի, ինչպես նաև սկսել է ներկայացնել ներծին դրամավարկային քաղաքականության վրա հիմնված գնաճի (և մակրոտնտեսական) կանխատեսումներ՝ նախկինում անփոփոխ տոկոսադրույքների վարկածով ներկայացվող պայմանական կանխատեսումների փոխարեն: 

2018 թվականի ապրիլի 9-ից, ՀՀ Սահմանադրության նոր պահանջներին համապատասխան, ուժի մեջ է մտել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում Կենտրոնական բանկի նպատակների վերաբերյալ կատարված փոփոխությունը, որի համաձայն Կենտրոնական բանկի հիմնական նպատակներ են սահմանվել Հայաստանի Հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը:

Գնաճի նպատակադրման ռազմավարության իրականացման ընթացքում՝ 2006-2023 թթ. ՀՀ կենտրոնական բանկը բախվել և դիմակայել է 2008-2009 թթ. համաշխարհային և 2014-2015 թթ. տարածաշրջանային ֆինանսատնտեսական ճգնաժամերի, 2020 թ-ի համավարակի և արցախյան 44-օրյա պատերազմի հետ կապված ռազմական դրության, 2021 թ-ի փետրվարից ռուս-ուկրաինական հակամարտության սրման, 2023 թ-ի սեպտեմբերին Արցախի հակամարտության սրման և բնակչության բռնի տեղահանման, ինչպես նաև նշված ժամանակահատվածում ընթացող տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների հետևանքով ստեղծված մարտահրավերներին: Վերջիններս տարբեր իրավիճակներում զգալիորեն ավելացրել են անորոշությունները թե՛ դրամավարկային և թե՛ ֆինանսական շուկայի ռիսկերի կառավարման առումով՝ դրսևորվելով գնաճի, տոկոսադրույքների և փոխարժեքի բարձր տատանողականությամբ:

Այս ամենով հանդերձ, նշված շուրջ 18 տարիների ընթացքում, գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո իրականացրած հետևողական և արդյունավետ դրամավարկային քաղաքականության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկին հաջողվել է ապահովվել միջին տարեկան մոտ 4.2% գնաճ, որն առավելագույնը մոտ է սահմանված նպատակային ցուցանիշին:

2024 թվականին, գիտակցելով աճող անորոշությունների և ռիսկերի կառավարման համակարգված մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը, ՀՀ կենտրոնական բանկը մշակել և ներդրել է ռիսկերի խելամիտ կառավարման նոր և նորարարական համակարգ, որը հայտնի է Կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգ – 2-րդ սերունդ (ԿՔՎՀ-2/ FPAS Mark II) անվամբ: 2025 թվականի սկզբին Կենտրոնական բանկը գնաճի նպատակային ցուցանիշը 4%-ից իջեցրել է 3%-ի, որն արտացոլում է ՀՀ տնտեսության և դրամավարկային քաղաքականության մշակման համակարգի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները: Դա Կենտրոնական բանկի համար ամուր հիմք է ստեղծում՝ հաջողությամբ շարունակելու դրամավարկային քաղաքականության նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը, քաղաքականության համակարգի կատարելագործմանը և երկարաժամկետ բարեփոխումների իրականացմանն ուղղված գործընթացը։ Միաժամանակ, գնաճի ավելի ցածր թիրախի սահմանման որոշումն առավել համահունչ է իրական գների կայունության ընկալմանը և ֆինանսատնտեսական համակարգի ներկայիս կառուցվածքին:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ