• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
    • Ինչպես է դրամավարկային քաղաքականությունն ազդում գնաճի վրա
    • Դրամավարկային քաղաքականության գործիքներ
    • Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները
    • Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը
  • Ինչ է գների կայունությունը
    • Գների կայունության կարևորությունը
    • Գների կայունության մեր նպատակը
    • Ինչ է գնաճը
    • Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն
  • Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները
    • Որոշումների կայացման գործընթաց
    • Հիմնակարգ և ինստիտուցիոնալ կառուցվածք
    • Վերլուծական գործիքակազմ
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
    • Հաղորդակցման հիմնակարգ
    • Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն
    • Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականություն
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է գների կայունությունը
  • Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն

Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն

Այս ենթաբաժինը նկարագրում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության գործող ռազմավարությունը, որը հայտնի է որպես գնաճի ճկուն նպատակադրում: Այն երաշխավորում է գների կայունության ապահովումն առանց ավելորդ տնտեսական և ֆինանսական անկայունության: Դա տնտեսական ցնցումներին արձագանքելու խելամիտ մոտեցում է և արտացոլում է այն փաստը, որ քաղաքականության որոշումների ազդեցությունը փոխանցվում է տնտեսությանը որոշակի ժամանակ անց:

Գնաճի 3% հաստատուն  մակարդակ պահպանելը ոչ միշտ է իրագործելի կամ նպատակահարմար: ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվում է ճկուն գնաճի նպատակադրման ռազմավարությամբ, ինչը նշանակում է, որ իրականացվող դրամավարկային քաղաքականությունն ուղղված է միջնաժամկետում (1-3 տարվա հորիզոնում) գների կայունության նպատակի ապահովմանը: ԿԲ-ն չի ձգտում գնաճն անմիջապես վերադարձնել թիրախին և չի նպատակադրում գնաճը յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար: Դա պայմանավորված է մի շարք գործոններով. նախ՝ դրամավարկային քաղաքականության միջոցառումներն ազդում են տնտեսության վրա որոշ ժամանակ անց: Երկրորդ՝ գնաճը թիրախին չափազանց արագ վերադարձնելու փորձը կարող է առաջացնել տնտեսական և ֆինանսական անկայունություն: Վերջապես, տնտեսությունը դինամիկ է և ենթարկվում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս մի շարք ցնցումների, որոնցից են, մասնավորապես, միջազգային ապրանքային շուկաներում մատակարարման շղթաների ժամանակավոր խաթարումները, սննդամթերքի գների փոփոխությունները և այլն: ԿԲ-ն արձագանքում է նման իրավիճակներին միայն այն դեպքում, երբ դրանք արտահայտվում են գնաճային սպասումների ավելացմամբ և խոչընդոտում են միջնաժամկետ հեռանկարում գնաճի թիրախի ապահովմանը:

Չնայած ԿԲ-ն սահմանում է միջնաժամկետ հորիզոնում գնաճի տարեկան 3% նպատակային ցուցանիշ, գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարության ներքո նաև ընդունում է վերոնշյալ նկատառումների կարևորությունը, ինչից ելներով՝ համապատասխան իրավական ակտերում ամրագրվում է գնաճի թիրախից +/- 1.0 տոկոսային կետ տատանման թույլատրելի միջակայք:

Բացի այդ, գնաճի ճկուն նպատակադրումը տնտեսական գործակալների և հանրության շրջանում վստահության հիմքեր է ստեղծում, որ գնաճի թիրախից ցանկացած շեղում ժամանակավոր է: Քանի որ Կենտրոնական բանկն ունի գնաճի թիրախի ապահովմանն ուղղված դրամավարկային քաղաքականության մշակման արդյունավետ համակարգ, գործակալները կարող են վստահ լինել, որ գների կարճաժամկետ փոփոխությունների դեպքում կարիք չեն ունենա ճշգրտվելու իրենց միջնաժամկետ և երկարաժամկետ գնաճային սպասումները

Կենտրոնական բանկերն իրենց հիմնական նպատակի՝ գների կայունության ապահովման համար կարող են ընտրել դրամավարկային քաղաքականության տարբեր ռեժիմներ, այդ թվում՝ գնաճի նպատակադրում, փոխարժեքի նպատակադրում, փողի ագրեգատների նպատակադրում և այլն: 2006 թվականի հունվարից ՀՀ կենտրոնական բանկն անցում է կատարել գնաճի նպատակադրման ռազմավարությանը: Դրա շրջանակում միջանկյալ նպատակ է սահմանվում գնաճ-տնտեսական աճ երկընտրանքի ապահովումը (հասարակության համար նվազագույն ծախսերով գների կայունության ապահովում)՝ առաջնորդվելով «նվազագույն ափսոսանքի» մոտեցմամբ: Գործառնական նպատակ է սահմանվում կարճաժամկետ տոկոսադրույքը: ԿԲ-ն անկախ է իր դրամավարկային քաղաքականության ռազմավարությունը, միջանկյալ և գործառնական նպատակները ընտրելու հարցում:

Գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորումը. այս փաստաթուղթը ներկայացնում է դրամավարկային քաղաքականության հիմնական ռազմավարությունների, ներառյալ՝ Հայաստանում ներկայումս կիրառվող գնաճի նպատակադրման ռազմավարության էությունը:
   
Հայաստանում գնաճի նպատակային ցուցանիշի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն. Փաստաթուղթը ներկայացնում է 2025 թ-ից գնաճի նպատակային ցուցանիշի փոփոխության հիմնավորումը:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ