• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամաշրջանառություն
  • Դրամաշրջանառության պատմություն
    • Առաջին հիշատակումներից մինչև Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը (1917 թ.)
    • Դրամաշրջանառությունը 1918 - 1924 թթ.
    • Դրամաշրջանառությունը ԽՍՀՄ ժամանակաշրջանում
    • Դրամաշրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում
  • Թղթադրամներ
    • Շրջանառու թղթադրամներ
    • Շրջանառությունից դուրս բերված թղթադրամներ
  • Մետաղադրամներ
  • Հուշադրամներ
  • Հավաքորդական թղթադրամներ
  • «Նոյյան տապան» ներդրումային դրամներ
  • «Դրամագետ» վաճառասրահ
  • Թղթադրամների և մետաղադրամների փոխանակման կանոնները
  • Կարգավորող փաստաթղթեր
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամաշրջանառություն
  • Դրամաշրջանառության պատմություն
  • Դրամաշրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում

Դրամաշրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում

1993 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապե­տության տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը՝ դրամը: Որպես օրինական վճարամիջոց սկսում են շրջանառվել 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Փոխանակման համար ընդունվում է 1 դրամ = 200 ռուբլի հարաբերակցությունը:
Մինչև 1994 թ. մարտի 17-ը ժամ​անակավո​ր շրջանառության մեջ են գտնվում նաև Խորհրդային Միության 1961-1992 թթ. նմուշների 1-ից մինչև 500 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները:

1994-1995 թթ. Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ են դրվում առաջին շարքի ալյումինե 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ մետաղադրամները, ինչպես նաև 1000 և 5000 դրամ արժողությամբ թղթադրամները:

1998 թ. սկսած թողարկվում են երկրորդ շարքի 50, 100, 1000, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, որոնք իրենց ձևավորմամբ, պաշտպանվածությամբ և պատրաստման որակով համապատասխանում են ժամանակակից թղթադրամների տպագրության պահանջներին:

2001 թ. շրջանառության մեջ է դրվում 50 000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:

2003-2004 թթ. շրջանառության մեջ են դրվում ՀՀ երկրորդ շարքի մետաղադրամները` 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով:

2004-2005 թթ. շրջանառությունից դուրս են բերվում 1993-1995 թթ. նմուշի բոլոր անվանական արժեքով և 1998 թ. նմուշի 50 ու 100 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Դրանք դադարում են օրինական վճարամիջոց լինելուց, թեև փոխանակվում են ՀՀ կենտրոնանան բանկում և ՀՀ տարածքում գործող բանկերում իրենց անվանական արժեքով:
​
2009 թ. թողարկվում է ամենաբարձր՝ 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը:

2018 թ. թողարկվում են ՀՀ երրորդ շարքի թղթադրամները՝ կոմպոզիտային հումքով և պաշտպանված տպագրության ոլորտի նորարարությունների կիրառմամբ: Ներդրվում է նոր՝ 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Երրորդ շարքի թղթադրամները ներկայացված են 1000, 2000, 5000, 10 000, 20 000 և 50 000 դրամ անվանական արժեքով:​

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ