• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամաշրջանառություն
  • Դրամաշրջանառության պատմություն
    • Առաջին հիշատակումներից մինչև Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը (1917 թ.)
    • Դրամաշրջանառությունը 1918 - 1924 թթ.
    • Դրամաշրջանառությունը ԽՍՀՄ ժամանակաշրջանում
    • Դրամաշրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում
  • Թղթադրամներ
    • Շրջանառու թղթադրամներ
    • Շրջանառությունից դուրս բերված թղթադրամներ
  • Մետաղադրամներ
  • Հուշադրամներ
  • Հավաքորդական թղթադրամներ
  • «Նոյյան տապան» ներդրումային դրամներ
  • «Դրամագետ» վաճառասրահ
  • Թղթադրամների և մետաղադրամների փոխանակման կանոնները
  • Կարգավորող փաստաթղթեր
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամաշրջանառություն
  • Դրամաշրջանառության պատմություն
  • Առաջին հիշատակումներից մինչև Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը (1917 թ.)

Առաջին հիշատակումներից մինչև Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը (1917 թ.)

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հոնիական Միլետոս քաղաքում թողարկված երկու արծաթե դիօբոլոսներն են, որոնք հայտնաբերվել են Էրեբունիի պեղումներից։
Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտնում Ք.ա. III դարից սկսած։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան էին մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապպադովկյան և այլ ծագման դրամներ:

Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա. III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել դրամներ, որոնք ամենավաղ հայկական դրամներն են:

Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանում (Ք.ա. 189 թ. – Ք.հ. 1 թ.) Մեծ Հայքում դրամահատությունը սկիզբ է առել Տիգրան II Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.):
Նրա կայսրության մի շարք քաղաքներում՝ Արտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում, հատվել են մեծ քանակությամբ արծաթե և պղնձե դրամներ:

Նկ.՝ Տիգրան II Մեծ (Ք.ա. 95-55 թթ.), արծաթե տետրադրախմաներ

    

Հաջորդ արքաների ժամանակ հիմնականում թողարկվել են պղնձե դրամներ։ Հելլենիստական հայկական դրամների պատկերագրությունն ու ոճն ամբողջովին համահունչ էր ժամանակաշրջանի ոգուն. դիմերեսին միապետի դիմապատկերն էր, դարձերեսին` դիցաբանական խորհրդանշաններ, արքայի անունն ու տիտղոսը` հունարեն գրերով:

Նկ.՝ Արտավազդ II (Ք.ա. 55-34 թթ.), արծաթե դրախմա     Նկ.՝ Արտաշես II (Ք.ա. 30-20 թթ.), պղնձե խալկոս

                 

Արտաշեսյան հարստության անկման ժամանակաշրջանում թողարկվել են Արտաշատ մայրաքաղաքի դիցուհի Տիխվեի պատկերով քաղաքային պղնձե դրամներ, որոնց եզակի օրինակները խոսում են Արտաշատում դրամահատարանի առկայության մասին:

Նկ.՝ Արտաշատ քաղաքի պնղձե խալկոս:

Արշակունյաց հարստության ժամանակներից (66-428 թթ.) դրամներ, որոշակիորեն, հայտնի չեն: Արշակունիների իշխանության սկզբնական շրջանում՝ Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորության դրամներով:

III դարի կեսերից սկսած Հայաստանում հայտնվում են Սասանյան Իրանի, իսկ V դարի վերջից՝ նաև Բյուզանդական կայսրության դրամները:VII դարի երկրորդ կեսին Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի նվաճումից հետո դրամաշրջանառությունը կատարվել է Օմայանների տոհմի, իսկ ավելի ուշ` Աբբասյանների դրամներով: Արաբական խալիֆայության դրամներից Հայաստանում շրջանառվել են արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր և, սահմանափակ քանակով, ոսկե դինարներ: 

X դարի վերջից արծաթե դիրհեմներին փոխարինում են բյուզանդական ոսկե դրամները և պղնձե ֆոլիսները, որոնք տարածաշրջանում կատարում էին հիմնական դրամական միավորի դեր: XI-XII դարերում շրջանառության մեջ սկսում են թափանցել նաև սելջուկյան և այլ մահմեդական տիրակալների մետաղադրամները: 

Անիի Բագրատունյաց թագավորությունում (885-1045 թթ.) դրամներ չեն հատվել, սակայն Տաշիր-Ձորագետի փոքրիկ թագավորությունում, որտեղ իշխում էր Բագրատունիների ճյուղերից մեկը, Կորիկե II արքայի օրոք (1048-1089 թթ.) թողարկվել են պղնձե դրամներ՝ բյուզանդական անանուն ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակությամբ։ Սրանք առաջին դրամներն են, որ կրում են հայերեն գրություններ:  

Նկ.՝ Կորիկե II (1048-1089 թթ.), պղնձե մետաղադրամ

XI դարի վերջին Կիլիկիայում հիմնվեց Հայոց պետություն, որը գոյատևեց շուրջ երեք հարյուր տարի (1080-1375 թթ.): Իշխանապետության շրջանում (1080-1198 թթ.) Ռուբինյան իշխաններից ոմանք թողարկել են պղնձե դրամներ, որոնք կրում էին խաչակրաց դրամների պատկերագրության ազդեցությունը, բայց ունեին հայերեն գրություններ: Թագավորության շրջանում (1198-1375 թթ.), արքա Լևոն I-ից (1198-1219 թթ.) սկսած, առատորեն թողարկվել են արծաթե և պղնձե, երբեմն՝ բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք) դրամներ: Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները` «դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով: 

XI դարի վերջին Կիլիկիայում հիմնվեց Հայոց պետություն, որը գոյատևեց շուրջ երեք հարյուր տարի (1080-1375 թթ.): Իշխանապետության շրջանում (1080-1198 թթ.) Ռուբինյան իշխաններից ոմանք թողարկել են պղնձե դրամներ, որոնք կրում էին խաչակրաց դրամների պատկերագրության ազդեցությունը, բայց ունեին հայերեն գրություններ: Թագավորության շրջանում (1198-1375 թթ.), արքա Լևոն I-ից (1198-1219 թթ.) սկսած, առատորեն թողարկվել են արծաթե և պղնձե, երբեմն՝ բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք) դրամներ: Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները` «դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով։

Նկ.` Լևոն I (1198-1219 թթ.), արծաթե դրամ     Նկ.` Հեթում I (1226-1269 թթ.), արծաթե դրամ 

    

XIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսում և արևելքում շրջանառվել են վրաց թագավորների, հիմնականում՝ Թամար թագուհու, պղնձե դրամները:

XIII դարի կեսից սկսած Հայաստանի դրամաշրջանառության մեջ գերիշխող են դառնում մոնղոլական տիրակալների դրամները` արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը: Հետագայում դրամական գործարքները Հայաստանում սպասարկվում էին թյուրքական ծագման մահմեդական տոհմերի դրամներով:

XVI դարից մինչև 1820-ական թթ. Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում Իրանական շահերի դրամներով: Ինչպես Իրանի բազմաթիվ քաղաքներում, XVI-XVIII դարերում Երևանում նույնպես թողարկվել են պղնձե, արծաթե և ոսկե դրամներ:

1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո, Հայաստանում շրջանառության մեջ են մտնում ռուսական ոսկե, արծաթե և պղնձե դրամական թողարկումները։ Առաջին անգամ սկսում են կիրառվել կայսերական թղթադրամները, իսկ փետրվարյան հեղաշրջումից հետո (1917 թ.)՝ նաև Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության թղթադրամները:

Նկ.՝ Ռուսական կայսրության 500 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ 
Նկ.՝ Ռուսական կայսրության 50 կոպեկ անվանական արժեքով թղթադրամ

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ