• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամաշրջանառություն
  • Դրամաշրջանառության պատմություն
    • Առաջին հիշատակումներից մինչև Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը (1917 թ.)
    • Դրամաշրջանառությունը 1918 - 1924 թթ.
    • Դրամաշրջանառությունը ԽՍՀՄ ժամանակաշրջանում
    • Դրամաշրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում
  • Թղթադրամներ
    • Շրջանառու թղթադրամներ
    • Շրջանառությունից դուրս բերված թղթադրամներ
  • Մետաղադրամներ
  • Հուշադրամներ
  • Հավաքորդական թղթադրամներ
  • «Նոյյան տապան» ներդրումային դրամներ
  • «Դրամագետ» վաճառասրահ
  • Թղթադրամների և մետաղադրամների փոխանակման կանոնները
  • Կարգավորող փաստաթղթեր
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամաշրջանառություն
  • Դրամաշրջանառության պատմություն
  • Դրամաշրջանառությունը ԽՍՀՄ ժամանակաշրջանում

Դրամաշրջանառությունը ԽՍՀՄ ժամանակաշրջանում

1924 թ. Խորհրդային Միության տարածքում շրջանառության մեջ են դրվում մետաղադրամները. 1, 2, 3 և 5 կոպեկ արժողությամբ` պղնձից, 10, 15, 20 կոպեկ արժողությամբ` ցածրորակ արծաթից և 50 կոպեկ, 1 ռուբլի արժողությամբ` արծաթից: 1925-1928 թթ. թողարկվում է ամենափոքր անվանական արժեքով պղնձե մետաղադրամը` կես կոպեկը:
1926 թ. սկսած թողարկվում են 1, 2, 3 և 5 կոպեկ անվանական արժեքով մետաղադրամները՝ բրոնզից, իսկ 1931 թ. սկսած՝ 10, 15, 20 կոպեկ արժողությամբ մետաղադրամները՝ պղինձ-նիկելի համաձուլվածքից:
Շատ բազմազան են եղել ԽՍՀՄ թղթադրամների թողարկումները: Դրանք սկիզբ են առնում 1923 թ-ից և կարճ ժամանակահատվածում տարբեր շարքերի թողարկումները հաջորդում են մեկը մյուսին: Թողարկվում և միաժամանակ շրջանառվում են ինչպես «ռուբլի», անյպես էլ «չերվոնեց» դրամական միավորները (1 չերվոնեցը հավասար էր 10 ռուբլու): Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակի կապակցությամբ 1937 թ. թողարկված չերվոնեցների շարքի թղթադրամներին առաջին անգամ պատկերվում է Վ. Լենինի դիմանկարը: 
Նկ.՝ 1937 թ. նմուշի 1 չերվոնեց անվանական արժեքով թղթադրամ:
1947 թ. թողարկվում է 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների նոր շարք` նպատակ ունենալով նպաստել պատերազմից տուժած տնտեսության արագ վերականգնմանը:
Նկ.՝ 1947 թ. նմուշի 1 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ:
1961 թ. ԽՍՀՄ իրականացվում է դենոմինացիա (10:1 հարաբերակցությամբ) և շրջանա­ռու­թյան մեջ է դրվում մետաղադրամների նոր շարքը` 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ և 1 ռուբլի արժողությամբ: Թղթադրամների շարքը կազմում են 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները:
Նկ.՝ 1961 թ. նմուշի 1 և 10 ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ:
1961 թ. ԽՍՀՄ իրականացվում է դենոմինացիա (10:1 հարաբերակցությամբ) և շրջանա­ռու­թյան մեջ է դրվում մետաղադրամների նոր շարքը` 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ և 1 ռուբլի արժողությամբ: Թղթադրամների շարքը կազմում են 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները:
1991 թ. դրամաշրջանառությունը կարգավորելու նպատակով 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները փոխարինվում են նոր` 1991 թ. նմուշի 50 և 100 (երկու տարբեր տիպի) ռուբլի արժողությամբ թղթադրամներով, իսկ ավելի ուշ շրջանառության մեջ են դրվում նաև 1991 թ. նմուշի 1, 3, 5, 10, 200, 500 և 1000 ռուբլիանոց թղթադրամները:
Նկ.՝ 1991 թ. նմուշի 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ:
1992 թ. հունվարից սկսվում է գների ազատականացումը, որը հանգեցնում է գների բարձրացմանն և ռուբլու արժեզրկմանը: Շրջանառության մեջ են դրվում 1992 թ. նմուշի թղթադրամները՝ 50, 200, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքով:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ