Հավաքորդական թղթադրամներ
«Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամ
2017 թ. նոյեմբերի 22-ին հայկական դրամի 24-ամյակի կապակցությամբ թողարկվել է «Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամը, որի տպագրության ժամանակ թղթի փոխարեն օգտագործվել է HybridTM եռաշերտ կոմպոզիտային հումքը։
Հավաքորդական թղթադրամներն ունեն անվանական արժեքից բարձր վաճառքի գին, թողարկվում են սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
 |
| Դիմերես |
Դարձերես |
|
«Նոյյան տապան» 500 դրամ հավաքորդական թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 2017թ. նոյեմբերի 22-ին:
|
| Չափ |
Սերիա |
Հիմնական գույներ |
Դիմերես |
Դարձերես |
| 140x76 մմ |
«ՆՏ» |
ոսկեգույն, մոխրագույն, շագանակագույն և երկնագույն |
Մասանց պահարան Նոյյան տապանի մասունքով: Ֆոնին՝ Ֆ.Պարրոտի «Տեսարան դեպի Արարատը և Էջմիածնի վանքը» նկարազարդումից դրվագ:
|
Յու. Կարոլսֆելդի «Ելք տապանից» նկարազարդումից դրվագ՝ Արարատ լեռան ֆոնին:
|
| Թղթադրամի պաշտպանական հատկանիշները |
| «Թղթադրամների արտադրության գործընթացը» տեսանյութ |
|