• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամաշրջանառություն
  • Թղթադրամներ
  • Շրջանառու թղթադրամներ

50 000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամ 2001 թ.

Դիմերես Դարձերես
Դիմերես Դարձերես

2001 թ. նմուշի 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 2001 թ. հունիսի 4-ին:

Չափ Սերիա Հիմնական գույները Դիմերես Դարձերես
160 x 79 մմ «ԷԱ»  Շագանակագույն, մոխրագույն Սբ Էջմիածնի Մայր տաճարը և կամարի հատված Արարատ լեռը, Կեչառիսի վանքի խաչքարերից մեկը և քրիստոնեությունը խորհրդանշող եկեղեցու պատկերը Սբ Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Մեծ արքայի ձեռքերում


Դիմերես Դարձերես


Դիմերես Դարձերես

2001 թ. նմուշի 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 2001 թ. հունիսի 4-ին:

Չափ Սերիա Հիմնական գույները Դիմերես Դարձերես
160 x 79 մմ «ԷԲ»  Շագանակագույն, մոխրագույն Սբ Էջմիածնի Մայր տաճարը և կամարի հատված Արարատ լեռը, Կեչառիսի վանքի խաչքարերից մեկը և քրիստոնեությունը խորհրդանշող եկեղեցու պատկերը Սբ Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Մեծ արքայի ձեռքերում
Հումք
Բարձրորակ 100% բամբակե թուղթ:

1. Ջրանիշ
Բազմերանգ ջրանիշ, որը պարունակում է թղթադրամի վրա ներկայացված անձի դիմանկարը և անվանական արժեքը (բացառությամբ 50000 դրամ թղթադրամի, որտեղ պատկերված են խաչեր):
2․ Թափանցիկ պատկեր
Թղթադրամի դիմերեսին և դարձերեսին տպագրված տարրեր, որոնք, թղթադրամը լուսընդդեմ դիտելիս, լրացնում են միմյանց` կազմելով ամբողջական պատկեր:
3. Պաշտպանական ներգիծ
Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ.
1) ներգիծ, որն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն թղթադրամը լուսընդդեմ դիտելիս (բացառությամբ 50000 դրամ թղթադրամի),
2) պատուհանաձև ներգիծ, որը թղթադրամի դարձերեսին երևում է կանոնավոր հատվածների, իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD» և թղթադրամի անվանական արժեքը արտահայտող թիվը (բացառությամբ 500 դրամ
թղթադրամի):
4. Թաքնված պատկեր
Թղթադրամի դիմերեսի վրա տեղակայված օվալաձև զարդանախշ, որի մեջ թղթադրամն աչքի բարձրության մակարդակի վրա դիտելիս և դիտման անկյունը փոխելիս հայտնվում է թղթադրամի անվանական արժեքն արտահայտող թիվը (բացառությամբ 50000 դրամ թղթադրամի, որտեղ հայտնվում են «301» և «2001» թվերը):
5.1. Հոլոգրաֆիկ պատկեր
Թղթադրամի դիմերեսին փակցված հոլոգրաֆիկ պատկեր, որի դիտման անկյան փոփոխության դեպքում կարդացվում են թղթադրամի անվանական արժեքն ու «AMD» գրառումը (1999 թ․ թողարկման 20000 դրամ թղթադրամ, 2003 թ․ և 2009 թ․ թողարկման 5000 դրամ թղթադրամ): 50000 դրամ թղթադրամն ունի հոլոգրաֆիկ ժապավեն ապամետաղականացված եզրերով:
5.2․ Կինեգրամ
Մետաղականացված ժապավեն ապամետաղականացված եզրերով և կրկնվող «AMD» գրառումով: Պարունակում է թղթադրամի վրա ներկայացված անձի դիմանկարն ու դրամի գրաֆիկական նշանը կամ զարդանախշ ու թղթադրամի անվանական արժեքը, որոնք թղթադրամի դիտման անկյան փոփոխման ընթացքում փոխարինում են միմյանց:
6. Խոր տպագրություն
Խոր տպագրության եղանակով տպագրված են թղթադրամի դիմերեսի որոշ մասեր, մասնավորապես՝ անվանական արժեքն արտահայտող թվանշաններն ու բառերը, դիմանկարը, տկարատեսների համար նախատեսված հատկանիշը: Տպագրությունն ունի բարձր մակերես և զգացվում է շոշափելիս:
7. Անհատական համարանիշ
Թղթադրամի դիմերեսին առկա է 2 անհատական համարանիշ՝ բաղկացած 2 տառերից և 8 թվերից։ Համարանիշերից մեկը տպագրված է սև գույնով և ունի հորիզոնական դիրք, իսկ մյուսը տպագրված է կարմիր գույնով և ունի ուղղահայաց դիրք: Ուղղահայաց կարմիր գույնի համարանիշը ուլտրամանուշակագույն լույսի ներքո լուսածորում է դեղին գույնով: Բացառություն է կազմում 50000 դրամ թղթադրամը, որի երկու համարանիշերն էլ սև են, բաղկացած են 2 տառերից ու 7 թվերից, և լուսածորում է հորիզոնական համարանիշը:
8. Մանրատառաշար
Մանրատառաշարով կատարված գրառումներ, որոնք կարող են կարդացվել խոշորացույցի միջոցով: Կեղծ թղթադրամների վրա մանրատառաշարը սովորաբար անընթեռնելի է:
9. Ուլտրամանուշակագույն հատկանիշ
Թղթադրամի դիմերեսին առկա են լուսածորող ներկով տպագրված հատվածներ, որոնք բացահայտվում (լուսածորում) են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո:
Ուլտրամանուշակագույն լույսի ներքո լուսածորում են նաև անտեսանելի մանրաթելերը և ուղղահայաց համարանիշը:
Բացառություն է կազմում 50000 դրամ թղթադրամը, որտեղ լուսածորում է հորիզոնական համարանիշը:
10. Օպտիկապես փոփոխական ներկ
Թղթադրամի դարձերեսին անվանական արժեքն արտահայտող թվի ներքևի մասը թղթադրամի դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը (STEP®):
1999 թ., 2003 թ., 2009 թ. թողարկման 5000 դրամ թղթադրամների դեպքում դիմերեսին անվանական արժեքն արտահայտող թվերի և բառերի մի մասը թղթադրամների դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը (OVI)։
50000 դրամ թղթադրամի դեպքում օպտիկապես փոփոխական ներկով (STEP®) տպագրված է դարձերեսին պատկերված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի խորհրդանիշը:
11. Մարգարտափայլ ներկ (Colorcrypt®)
Մարգարտափայլ ներկով թղթադրամի դիմերեսին տպագրված հորիզոնական գծեր կամ դարձերեսին տպագրված լայն ուղղահայաց ժապավեն, որոնք լույսի անկման փոփոխության դեպքում ստանում են մարգարտափայլ երանգներ:
12. Ոսկեգույն փայլաթիթեղ
1999 թ․ թողարկման 5000 դրամ թղթադրամի դիմերեսին փակցված է ոսկեգույն փայլաթիթեղ, որի վրա մասամբ տպագրված է անվանական արժեքը:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ