«ARMENIAN DRAM 3.0» Հավելված
ՀՀ 3-րդ շարքի թղթադրամների դիզայնը և պաշտպանական հատկանիշները ներկայացնելու նպատակով iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերի համար ՀՀ կենտրոնական բանկը ստեղծել է «ARMENIAN DRAM 3.0» կրթական ուղղվածություն ունեցող Հավելված:
Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն ու ռուսերեն, և կարող է ներբեռնվել անվճար AppleAppStore կամ GooglePlayMarket հարթակներից։