Զարգացում
Նախաձեռնելով վերափոխման գործընթաց՝ Հայաստանի Կենտրոնական բանկը կարևորում է երկրի վճարահաշվարկային համակարգերի կատարելագործումը՝ տնտեսական աճը խթանելու և սպառողների ընտրության հնարավորությունների ընդլայնելու համար։
Մեր տեսլականն է կառուցել ինտեգրված, անվտանգ և ներառական թվային վճարումների էկոհամակարգ, որը դինամիկ կերպով զարգանում է՝ արձագանքելով սպառողների, բիզնեսների և պետական մարմինների փոփոխվող կարիքներին։ Մենք կենտրոնանում ենք այս նախաձեռնության հիմնական ոլորտների վրա։
Նախ, մենք ձգտում ենք ապահովել հաճախորդների համար անխափան, «սահուն» վճարումներ։ Կարևորելով հաճախորդների փորձառությունը՝ մենք առաջնահերթություն ենք տալիս հաճախորդների հարմարավետությանը և արագ սպասարկմանը։ Մեր նպատակն է վճարումները դարձնել հուսալի, ապահովելով տարբեր վճարային լուծումների փոխգործելիությունը։
Երկրորդը նպատակը անվտանգ վճարումների ապահովումն է հիմնվելով ամուր գործընթացների, համակարգերի և մարդկային կարողությունների վրա: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի անվտանգ վճարային համակարգեր, որոնք անխոցելի կլինեն տարբեր խափանումներից և կիբեր հարձակումներից։ Սպառողների, բիզնեսների և պետական մարմինների անվտանգության ապահովումը գերակա է։ Վերջապես, պատկերացնելով մի համակարգ, որը կբավարարի նույնիսկ տնտեսապես ամենաքիչ ներգրավված քաղաքացիների կարիքները, մենք հանձնառու ենք ստեղծել մի հարթակ, որը և՛ օգտակար է, և՛ հասանելի: Մենք ձգտում ենք ապահովել մատչելի և թափանցիկ վճարային լուծումներ՝ ֆինանսական ներառականությունը խթանելու համար։
Այս տեսլականային մոտեցումն իրականացնելու համար մեր ռազմավարությունը ներառում է ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ ոլորտներում առկա համակարգերի արդիականացումը, քաղաքականության վերանայումը, մարդկային կարողությունների զարգացումը և վճարային տեխնոլոգիաների հնարավորությունների ուսումնասիրությունը։