• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • ՀՀ ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Պատժամիջոցներ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Վճարահաշվարկային համակարգ
  • Հայաստանում գործող վճարահաշվարկային համակարգեր
  • Հայաստանի հիմնական վճարային ծառայություններ մատուցողները
  • Հայաստանում օգտագործվող հիմնական վճարային գործիքները/մեթոդները և տարածված ուղիները
  • Վճարահաշվարկային համակարգերի շահագործումը և վճարային ծառայությունների մատուցումը Կենտրոնական բանկի կողմից
    • Ինչ վճարահաշվարկային համակարգեր ենք մենք շահագործում
    • Ինչ տեսակի վճարահաշվարկային ծառայություններ ենք մենք առաջարկում և ում
  • Կարգավորում
    • Ինչու ենք մենք կարգավորում
    • Ինչ ենք մենք կարգավորում
    • Ինչպես ենք մենք կարգավորում
  • Հսկողություն
    • Ինչու ենք մենք հսկում
    • Ինչ ենք մենք հսկում
    • Ինչպես ենք մենք հսկում
  • Զարգացում
  • Թույլտվությունների տրամադրում
  • Հիմնական գործառույթներ
  • Վճարահաշվարկային համակարգ
  • Թույլտվությունների տրամադրում

Թույլտվությունների տրամադրում

Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար անհրաժեշտ է ՀՀ ԿԲ խորհրդի կողմից տրված թույտվություն՝ համաձայն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերի: Մասնավորապես.

1․ Հայաստանյան (երբ համակարգի օպերատորը ՀՀ ռեզիդենտ է) վճարահաշվարկային համակարգերի ստեղծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի համակարգի օպերատորը ՀՀ ԿԲ ներկայացնի ՀՀ ԿԲ Խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ N 295-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» Կանոնակարգ 18-ի Գլուխ 3-ի  6-րդ մասով սահմանված փաստաթղթերը։

2․ Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցումների իրականացման դեպքում գործում է հայաստանյան և արտասահմանյան համակարգերի օպերատորի միջև համագործակցության համար տրամադրվող թույլտվությունը, որը ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի հայաստանյան համակարգի օպերատորը ՀՀ ԿԲ ներկայացնի ՀՀ ԿԲ Խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի թիվ 53-Ն որոշմամբ հաստատված «Դրամական միջոցների փոխանցման Հայաստանյան և Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19․1-ի Գլուխ 2-ի 7-րդ մասով սահմանված փաստաթղթերը։  

3․ Մնացած այլ (բացառությամբ առանց հաշվի բացման դրամական փոխանցումների) արտասահմանյան համակարգերի համար գործում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվության տրամադրման ընթացակարգը, որը ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի  Հայաստանյան մասնակիցը (բանկեր և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ունեցող այլ կազմակերպություններ) ՀՀ ԿԲ ներկայացնի  ՀՀ ԿԲ Խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» Կանոնակարգ 19-ի (այսուհետ կանոնակարգ 19)  Գլուխ 4-ի 10-րդ մասով սահմանված փաստաթղթերը։

3-րդ կետով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվության տրամադրման դեպքում գործում է նաև թույլտվությունների տրամադրման պարզեցված ընթացակարգ այն դեպքերի համար, երբ համակարգի մասնակիցների քանակը երեքից քիչ է (չհաշված թույլտվություն ստանալու համար դիմող Հայաստանյան մասնակցին), կամ անդամակցությունը ՎԻԶԱ և/կամ ՄԱՍՏԵՐՔԱՐԴ քարտային վճարումների համակարգերին է, կամ համակարգը ներառված է Կանոնակարգ 19-ի Գլուխ 3-ի 6-րդ կետի 3-րդ մասով սահմանված գնահատված համակարգերի անվանացանկում։ Պարզեցված ընթացակարգով թույտվություն ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանյան մասնակիցը ՀՀ ԿԲ ներկայացնի Կանոնակարգ 19-ի Գլուխ 3-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը։

Գնահատված համակարգերի անվանացանկ

Համակարգի անվանումը

Գնահատված ծառայության տեսակը

ՀՀ ԿԲ խորհրդի որոշման համարը / ամսաթիվը

Համակարգի վերաբերյալ տեղեկատվություն​

«БЭСТ»

Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական անձ հանդիսացող շահառուին միջոցների՝ կանխիկ տրամադրման եղանակով​​

128Ա / 02.06.2015թ.

Բեռնել տեղեկատվությունը

«RIA Money Transfer» 

Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական անձ հանդիսացող շահառուին միջոցների՝ կանխիկ տրամադրման եղանակով​

214Ա / 14.10.2015թ.​

Բեռնել տեղեկատվությունը​

«MONEYTUN»

Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական անձ հանդիսացող շահառուին միջոցների՝ կանխիկ տրամադրման եղանակով

20Ա / 16.02.2016թ.

Բեռնել տեղեկատվությունը​

​«JCB Payment System»

Վճարային քարտերի սպասարկման ծառայություն՝ կանխիկ և անկանխիկ եղանակով

164Ա /30.09.2016թ.

Բեռնել տեղեկատվությունը

«МИР»​

​​«ԱրՔա» համակարգի ենթակառուցվածքում «МИР» վճարային քարտերի սպասարկում (կանխիկ և անկանխիկ եղանակով), պրոցեսինգի իրականացում, ինչպես նաև «МИР» չիպային հավելվածով «ԱրՔա» քարտերի թողարկում և «МИР» ենթակառուցվածքում «ԱրՔա» վճարային քարտերի սպասարկում (կանխիկ և անկանխիկ եղանակով)

148Ա / 07.07.2017թ.

Բեռնել տեղեկատվությունը

«UNISTREAM»

Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական անձ հանդիսացող շահառուին միջոցների՝ կանխիկ տրամադրման եղանակով

76Ա/ 25.05.2018թ.

Բեռնել տեղեկատվությունը

«Народная»

Առանց հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական անձ հանդիսացող շահառուին միջոցների՝ կանխիկ տրամադրման եղանակով

174Ա/ 15.10.2018թ.

​Բեռնել տեղեկատվությունը

«UnionPay International»

Վճարային քարտերի սպասարկման ծառայություն
Վճարային քարտերի թողարկման ծառայություն

182Ա/ 27.11.2019թ
​191Ա/ 14.11.2023թ​

​Բեռնել տեղեկատվությունը​

«Golden Money Transfer»​​

​«ֆիզիկ​ական անձանց ուղղված վճարումներ (տրամադրում)»

111Ա/ 09.07.2024թ​

​Բեռնել տեղեկատվությունը

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Պատժամիջոցներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ