Ֆինանսական համակարգի մասնակիցների հարցում
Ընդհանուր ակնարկ
ՀՀ կենտրոնական բանկը դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականություններ իրականացնելիս եռամսյակային հարցումներ է կատարում ֆինանսական համակարգի մասնակիցների շրջանում՝ մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջիններիս սպասումները գնահատելու և քաղաքականությանների իրականացման ընթացքում հաշվի առնելու նպատակով:
Հարցումները սկսվել են 2017թ 2-րդ եռամսյակին և մինչև 2023թ 4-րդ եռամսյակն իրականացվել են տվյալ եռամսյակի վերջին ամսում։ 2020թ 2-րդ եռամսյակին հարցում չի իրականացվել՝ պայմանավորված Կորոնավիրուսային հիվանդության համաճարակով։
2024 թվականից սկսած հարցումների ժամանակահատվածները հնարավորինս համապատասխանեցվել են Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցի հետ, այնպես, որ մեկնարկային հանդիպումներից առաջ արդյունքները պատրաստ լինեն։
Հարցման մասին
Հարցումը ներառում է ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական մասնակիցներին՝ բանկերին, վարկային կազմակերպություններին (ՎԿ), ապահովագրական ընկերություններին (ԱԸ), ներդրումային ընկերություններին և ներդրումային ֆոնդի կառավարիչներին (ԻԸ)։ Արդյունքները ներկայացվում են ամփոփ՝ պատասխանների բաշխումը բնութագրող հիմնական ցուցանիշների տեսքով։ Յուրաքանչյուր հարցման ամփոփման մեջ նշվում է նաև հարցմանը մասնակցած և պատասխանած ֆինանսական կազմակերպությունների քանակը։
Մասնակցություն
2017թ 2-րդ եռամսյակից մինչև 2023թ 4-րդ եռամսյակը ներառյալ հարցումներում ընդգրկվել են միայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային բանկերը։ 2024 թվականից սկսած հարցումները ներառում են նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունները։
Հարցման պատասխանատուները ֆինանսական կազմակերպությունների ավագ ղեկավարներ են, որոնք ընդգրված են կամակերպության ռազմավարկան զարգաման ոլորտում։ Հարցման պատասխանատուների տվյալները, այդ թվում՝ կոնտակտային տվյալները լրացվում են հարցաթեթիկներում։
Յուրաքանչյուր հարցման փուլում պատասխանողները լրացնում են ստանդարտացված հարցաթերթ: Անհրաժեշտության դեպքում Վիճակագրության վարչության աշխատակիցներն անցկացնում են լրացուցիչ հարցազրույցներ պատասխանողների հետ:
Վերջին հարցումների արդյունքները
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների հարցում - 2025 թվականի առաջին եռամսյակ
Հարցման սկիզբ՝ 27/01/2025
Հարցման ավարտ՝ 06/02/2025
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների հարցման արդյունքները հիմնված են 72 ֆինանսական կազմակերպությունների հարցաթերթերի պատասխանների վրա։
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների հարցում - 2024 թվականի չորրորդ եռամսյակ
Հարցման սկիզբ՝ 07/10/2024
Հարցման ավարտ՝ 15/10/2024
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների հարցման արդյունքները հիմնված են 75 ֆինանսական կազմակերպությունների հարցաթերթերի պատասխանների վրա։
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների հարցում - 2024 թվականի երրորդ եռամսյակ
Հարցման սկիզբ՝ 02/08/2024
Հարցման ավարտ՝ 09/08/2024
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների հարցման արդյունքները հիմնված են 72 ֆինանսական կազմակերպությունների հարցաթերթերի պատասխանների վրա։
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների հարցում - 2024 թվականի երկրորդ եռամսյակ
Հարցման սկիզբ՝ 18/04/2024
Հարցման ավարտ՝ 25/04/2024
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների հարցման արդյունքները հիմնված են 80 ֆինանսական կազմակերպությունների հարցաթերթերի պատասխանների վրա։
Կից ներկայացված են այն հարցերը, որոնց մասով իրականացվել է շեղված արժեքների (outliers) հեռացում միջքվարտիլային տիրույթի (IQR) մեթոդով՝ օգտագործելով R ծրագրային փաթեթը։
Հարց 1ա․ Ի՞նչ սպասումներ ունեք առաջիկա 12 եռամսյակների հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ:
- Գնաճ (ՍԳԻ փոփոխությունը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ) (%)
- Վերաֆինանսավորման տոկոսադրույք (%)
- Տնտեսական աճ (իրական ՀՆԱ փոփոխությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, օրինակ՝ 2024 թ հունվար-սեպտեմբերը 2023 թ հունվար-սեպտեմբերի նկատմամբ) %
- ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը (AMD/USD)
Հարց 1դ․ Ի՞նչ սպասումներ ունեք առաջիկա 12 եռամսյակների տնտեսութան հետևյալ ճյուղերի տնտեսական աճի, անշարժ գույքի գների փոփոխության և գործազրկության վերաբերյալ*:
- Գյուղատնտեսություն (իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) (%)
- Արդյունաբերություն (իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) (%)
- Շինարարություն (իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) (%)
- Ծառայություններ (իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) (%)
- Գործազրկություն (գործազրկության մակարդակը սպասվող եռամսյակների համար, %)
- Անշարժ գույքի գներ (անշարժ գույքի գների փոփոխությունը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ, %)
*1դ հարցումն իրականացվում է միայն յուրաքանչյուր տարվա 4-րդ եռամսյակում: