|
Սկսած 1997թ-ից
|
համաձայն ՎՀՁ-5-ի միասնականացված հոդվածների
|
|
2004-ից
|
վերանայված տվյալների աղբյուրների կիրառմամբ
|
|
1997 թվականից մինչև 2011 թվականը ՀՀ միջազգային ներդրումային դիրքը կազմվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, 2011 թվականի 1 եռամսյակից սկսած այն կազմում է ՀՀ Կենտրոնական բանկը:
|
|
Վերանայվել են միջազգային ներդորւմային դիրքի պատմական շարքերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես ԱՄՀ ՎՀՁ-6 նոր մեթոդաբանության կիրարկմամբ, այնպես էլ պատմական շարքերը գործող վիճակագրական մեթոդների հետ համահունչ դարձնելու և ի հայտ եկած սխալները ուղղելու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ հոդվածների վերանայման աշխատանքները պահանջում են լրացուցիչ հետազոտություն, նախատեսվում է այդ հոդվածների գծով աշխատանքներն ավարտել 2014-2017 թվականներին:
|
|
Ուշադրություն. 2014 թվականի հունիսի 30-ից միջազգային ներդրումային դիրքը հրապարակվելու է միայն ԱՄՀ ՎՀՁ-6 նոր մեթոդաբանությամբ:
|
|
2014 թվականին «Այլ հատվածների» արտաքին գործառնությունների և պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման նոր մոտեցումների կիրառման հետևանքով կատարվել են էական մի շարք վերագնահատումներ, հատկապես ուղղակի ներդրումների ցուցանիշներում:
|
|
Հայաստանում միջազգային ներդրումային դիրքի կազմման վերաբերյալ մեթոդաբանական առավել մանրամասն պարզաբանումները տես`
|
|
http://armstat.am/Metadata/Pages_Armenian/SM/ArmSMInternationalInvestmentPosition.htm
|
|
կամ՝
|
|
http://dsbb.imf.org/Pages/SDDS/BaseSMReport.aspx?ctycode=ARM&catcode=IIP00&ctyType=SDDS
|
2025 թվականին վերանայվել են 2022-2024 թվականների պետական պարտքային արժեթղթերի գծով պարտավորությունների տվյալները՝ ՀՀ ֆինանսական կազմակերպություններից նոր տվյալների ստացմամբ պայմանավորված:
2025 թվականին Իրական հատվածի տվյալների ճշգրտմամբ պայմանավորված վերանայվել են 2023-2024 թվականների «Առևտրային վարկեր և կանխավճարներ» հոդվածը։ 2025 թվականին տվյալ հոդվածի աճը նույնպես պայմանավորված է իրական հատվածի տվյալների ամբողջականության ճշգրտումներով։
2025 թվականին ճշգրտվել են ՀՀ ռեզիդենտների օտարերկրյա ավանդների մնացորդները՝ պայմանավորված Միջազգային Փոխհաշվարկների Բանկի (BIS) կողմից հրապարակվող տվյալների վերանայմամբ։